Հիշել նախագիծը

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

N        -Ն

 ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՐԳԵՐԻ (ԵՆԹԱԿԱՐԳԵՐԻ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

1) վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի,

3) ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի,

4) միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի,

5) վարորդական վկայականի կարգերի (ենթակարգերի) սահմանափակումների վերաբերյալ ծածկագրերը՝ համաձայն N 5 հավելվածի:

  1. Վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության մեջ ներառվող հոգեբանական թեստերի վերաբերյալ հարցաշարը կազմվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմն կողմից՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
  2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) քննական մարմինների աշխատանքային օրերը և ռեժիմը սահմանվում է Ոստիկանության պետի հրամանով:
  3. Որակավորման գործնական քննություն (այսուհետ՝ գործնական քննություն) ընդունող քննական մարմինների աշխատակիցները պետք է անցնեն վերապատրաստում՝ երկու տարին մեկ անգամ չորս օր տևողությամբ և հինգ տարին մեկ անգամ հինգ օր տևողությամբ, որի կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Ոստիկանության պետի հրամանով:
  4. Մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված (կահավորված)`

1) ավտոդրոմներով կամ ավտոհրապարակներով ապահովելը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով նախատեսված գործնական քննությունն ընդունվում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.

2) քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները կարող են անցկացվել վարորդի թեկնածուի կամ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 49-րդ կետով նախատեսված ներկայացուցչի կամ տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների (նրանց համաձայնությամբ) մեխանիկական (տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննության դեպքում` նաև ավտոմատ) փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներով:

  1. Ոստիկանության պետին`

1) ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:
  • Քննարկվել է

    02.07.2019 - 17.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16011

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

09.07.2019

Կարծում եմ, որ վարորդական իրավունքը տրամադրելու ընթացակարգերի խստացումն ու բարդացումը ոչ միայն չեն նպաստելու երթևեկության անվտանգությանը, վթարների ու զոհերի պակասեցմանը, այլ նաև առաջացնելու են լրացուցիչ կոռուպցոն ռիսկեր: Կարծում եմ, որ ներկա վիճակում, երբ անընդհատ ավելանում են պատահարներն ու դրանց հետևանքով զոհվածների ու վնասվածքներ ստացածների թիվը, նախևառաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կոնոնների խախտման պատճառներն ու պայմանները: Մսնավորապես պետք է վերլուծել, թե ինչ հետևանքներ են առաջ բերել ներումները, համաներումեր, մեղմացումները, տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի ներդրումների կասեցումը, ճանապարհային ոստիկանության հեղինակությանը խոչընդոտող գործողություններ, զանգվածային անպատժելիությունները: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ նաև իրականացնել վերլուծություններ առկա խախտումների իրական պատճառների վերաբերյալ:

Տեսնել ավելին