25.02.2021 12.03.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N796-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին: 0 0 0 59
24.02.2021 11.03.2021 «Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման Հավելված N 4-ով որպես ռազմավարական նպատակ առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը: 2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխություններով, մասնավորապես 29-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որի կարգը սահմանում է Կառավարությունը՝ միասնական իրավական հիմք ստեղծելով տարբեր պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվության փոխանակումը էլեկտրոնային եղանակով համակարգված իրականացնելու համար: Բացի այդ, Օրենքում կատարված փոփոխություններով նոր լուծումներ առաջարկվեցին պարտապանի գույքի գույքագրման ընթացքում: Մասնավորապես, սնանկության վարույթի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հնարավորություն տրվեց սնանկության գործով կառավարչին պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում անհրաժեշտության դեպքում հարցում ուղղել պետական մարմիններին՝ անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգը արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար: Վերոնշյալը վկայում է պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության մասին: Հարկ է նշել ևս մեկ հանգամանք. վերը նշված ռազմավարական գործողության շրջանակում մշակվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) տեխնիկական առաջադրանք՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործառութային և տեխնիկական առանձնահատկությունների մասին, որի հիման վրա վրա պետք է մշակվի նաև նշված միասնական տեղեկատվական համակարգի բաղադրիչը: Համաձայն տեխնիկական առաջադրանքի` ծրագրի ընդհանուր մշակման և գործարկման համար նախատեսված է 32 շաբաթ: Տեխնիկական առաջադրանքի հիման վրա դեռեւս 2020 թվականի ապրիլին Եվրոպական միության աջակցությամբ կայացած մրցույթի ամփոփման աշխատանքները որոշ տեխնիկական ու բովանդակային խնդիրների պատճառով հետաձգվեցին մոտ ութ ամսով: Միաժամանակ հարկ է նշել, որ ԵՄ համապատասխան ֆինանսական միջոցները հասանելի են, ինչի պայմաններում նախատեսվում է առաջիկայում հայտարարել նոր մրցույթ, որի տևողությունը կարող է կազմել երկուսից մինչ վեց ամիս: Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ հաղթող կազմակերպությանը որոշելուց հետո էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման գործընթացը տևելու է շուրջ երեսուներկու շաբաթ: Նշված հանգամանքի հաշվառմամբ է պայմանավորված նախագծի՝ ուժի մեջ մտնելու նման երկար ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը: 0 0 0 79
24.02.2021 12.03.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման ներկա փուլում համակարգային ծառայությունների մատուցման պայմանները թողնել անփոփոխ՝ դրանց մատուցման վճարները ներառելով հզորության վճարներում։ 0 0 0 53
24.02.2021 15.03.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են սպառվող թարմ կամ պաղեցրած ձկան պաշարների հաշվառման և գնահատման համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում հաշվառել և գնահատել հանրապետությունում թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձկան պաշարները, կանոնակարգել առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը: Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգի և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի ապրանքների ցանկում ավելացնել նոր ապրանքատեսակներ` թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձուկ: 0 0 0 63
24.02.2021 15.03.2021 «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր Նախագծով Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեում ստեղծվում է անռառային ծառայություն, որի հիմնական գործառույթն է լինելու անտառային օրենսդրության խախտումների կանխումը և բացահայտումը։ 0 0 0 48
24.02.2021 11.03.2021 «Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի N 86 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ Հրամանով կհաստատվեն պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննության ներկայացման մասին նոր հրահանգ կհաստատվի: Հրամանի հաստատումը հնարավորություն կտա կարգավորելու ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները: 0 0 0 48
23.02.2021 15.03.2021 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն: 0 0 0 84
22.02.2021 10.03.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերով առաջարկվում է սահմանել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու ընթացակարգերը, սակագնային կարգավորումները, ինչպես նաև լրամշակել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը 2 0 0 117
22.02.2021 10.03.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորում չիրականացնելու վերաբերյալ 4 0 0 150