Հանրային լսման հրավեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը
Շրջակա միջավայրի նախարարություն
100%
Հանրային լսման հրավեր Հարգելի՛ քաղաքացիներ Սույն թվականի ապրիլի 11-ին ժամը՝ 14։00 հրավիրում ենք մասնակցելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպվող բաց հանրային լսմանը։ Հանրային լսումը կկայանա ապրիլի 4-ին ժամը 14:00, ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։ Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպության անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։ Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն։ Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։