Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական մարմինների համար տրանսպորտային միջոցներիտեխնիկական բնութագրերը

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)   1079 «Պետական գույքի կառավարում» ծրագրի 31005 «Հանրային իշխանության մարմիններին տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավում» միջոցառմամբ պետական մարմինների համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով Կոմիտեն  ներկայացնում է ձեռքբերվող մեքենաների տեխնիկական բնութագրերը։

 

  • Քննարկվել է

    26.03.2024 - 10.04.2024

  • Տեսակ

    Տեղեկատվություն

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 675

Տպել

Առաջարկներ`

Կարեն Հովհաննիսյան

10.04.2024

Առդիր 3-ի մեջ առաջարկում եմ նշել` շարժիչի ոչ պակաս 6 գլանային մխոցը փոխարեն ոչ պակաս 4 գլանային մխոց, 3,0-4,5 լիտր աշխատանքային ծավալի փոխարեն 2,0-4,5 լիտր աշխատանքային ծավալով, քաշը ոչ պակաս 2000-ի փոխարեն ոչ պակաս 1800, բեռնախցիկի ծավալը ոչ պակաս 495-ի փոխարեն ոչ պակաս 430, բակի տարողությունը ոչ պակաս 62-ի փոխարեն ոչ պակաս 60, և տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Եվրո 5 ստանդարտի փոխարեն Եվրո 5-6 ստանդարտներին

Կարեն Հովհաննիսյան

10.04.2024

Առդիր 2-ի մեջ առաջարկում եմ շարժիչի ոչ պակաս 6 գլանային մխոցը փոխարինել ոչ պակաս 4 գլանային մխոցով, երկարությունը 4800-4900-ի փոխարեն սահմանել 4800-5000, լայնությունը 1900-2000-ի փոխարեն 1900-2200, բարձրությունը 1850-1970-ի փոխարեն 1750-1950, բեռնախցիկի ծավալը ոչ պակաս 700-ի փոխարեն ոչ պակաս 680, թափքի տեսակը ջիպի փոխարեն` ամենագնաց, նստատեղերի քանակը 5-ի փոխարեն 5-7, և տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի եվրո 5 ստանդարտի փոխարեն, եվրո 5-6 ստնդարտներին

Կարեն Հովհաննիսյան

10.04.2024

Առաջարկում եմ բենզինային շարժիչով մեքենաների տեխնիկական բնութագրերի մեջ որպես պարտադիր պայման ավելացնել նաև փլագ-ին հիբրիդ` հաշվի առնելով դրանց վառելիքի անհամեմատ քիչ ծախսը և կախված մոդելից մեկ լիցքավորմամբ մինչև150 կմ միայն էլեկտրականությամբ վարելու հնարավորությունը։

Տեսնել ավելին