Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական մարմինների համար տրանսպորտային միջոցներիտեխնիկական բնութագրերը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Հովհաննիսյան 10.04.2024 10:19:37 Առաջարկում եմ բենզինային շարժիչով մեքենաների տեխնիկական բնութագրերի մեջ որպես պարտադիր պայման ավելացնել նաև փլագ-ին հիբրիդ` հաշվի առնելով դրանց վառելիքի անհամեմատ քիչ ծախսը և կախված մոդելից մեկ լիցքավորմամբ մինչև150 կմ միայն էլեկտրականությամբ վարելու հնարավորությունը։ Պարզաբանում Փլագ-ին հիբրիդ – ով ավտոմեքենաների հայտ չի ստացվել պետական մարմինների կողմից
2 Կարեն Հովհաննիսյան 10.04.2024 18:07:33 Առդիր 2-ի մեջ առաջարկում եմ շարժիչի ոչ պակաս 6 գլանային մխոցը փոխարինել ոչ պակաս 4 գլանային մխոցով, երկարությունը 4800-4900-ի փոխարեն սահմանել 4800-5000, լայնությունը 1900-2000-ի փոխարեն 1900-2200, բարձրությունը 1850-1970-ի փոխարեն 1750-1950, բեռնախցիկի ծավալը ոչ պակաս 700-ի փոխարեն ոչ պակաս 680, թափքի տեսակը ջիպի փոխարեն` ամենագնաց, նստատեղերի քանակը 5-ի փոխարեն 5-7, և տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի եվրո 5 ստանդարտի փոխարեն, եվրո 5-6 ստնդարտներին Ընդունվել է։ Շարժիչի ոչ պակաս 6 գլանային մխոցը փոխարինվել է ոչ պակաս 4 գլանային մխոցով, երկարությունը 4800-4900-ը փոխարինվել է որ պակաս 4800-ով, լայնությունը ոչ պակաս 1900-2000-ը փոխարինվել է ոչ պակաս 1900-ով, բարձրությունը ոչ պակաս 1850-1970-ը փոխարինվել է ոչ պակաս 1770-ով, տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Եվրո 5 ստանդարտը փոխարինվել է Եվրո 5-6 ստանդարտներով
3 Կարեն Հովհաննիսյան 10.04.2024 18:15:23 Առդիր 3-ի մեջ առաջարկում եմ նշել` շարժիչի ոչ պակաս 6 գլանային մխոցը փոխարեն ոչ պակաս 4 գլանային մխոց, 3,0-4,5 լիտր աշխատանքային ծավալի փոխարեն 2,0-4,5 լիտր աշխատանքային ծավալով, քաշը ոչ պակաս 2000-ի փոխարեն ոչ պակաս 1800, բեռնախցիկի ծավալը ոչ պակաս 495-ի փոխարեն ոչ պակաս 430, բակի տարողությունը ոչ պակաս 62-ի փոխարեն ոչ պակաս 60, և տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Եվրո 5 ստանդարտի փոխարեն Եվրո 5-6 ստանդարտներին Ընդունվել է։ Շարժիչի ոչ պակաս 6 գլանային մխոցը փոխարինվել է ոչ պակաս 4 գլանային մխոցով, 3,0-4,5 լիտր աշխատանքային ծավալը փոխարինվել է 2,0-4,5 լիտր աշխատանքային ծավալով, քաշը ոչ պակաս 2000-ը փոխարինվել է ոչ պակաս 1800-ով, բեռնախցիկի ծավալը ոչ պակաս 495-ը փոխարեն ոչ պակաս 430-ով, բակի տարողությունը ոչ պակաս 62-ի փոխարինվել է ոչ պակաս 60, և տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Եվրո 5 ստանդարտը փոխարինվել է Եվրո 5-6 ստանդարտներով