ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ին ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում, 12-րդ հոդվածի 1-ին մասում, 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ,3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ կետերում, 19-րդ հոդվածի 2-րդ մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերում, 23-րդ հոդվածի 1-ին մասում, 24-րդ հոդվածի 4-րդ մասում, 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ կետերում, 31-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերում, 5-րդ մասի 1-ին, 4-րդ կետերում, 39-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում «լիազոր» բառը փոխարինել «տեսչական» բառով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին՝ անասնաբուժության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական մարմին.»,
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1) տեսչական մարմին՝ անասնաբուժության բնագավառում վերահսկողություն իրականացնող պետական մարմին.»,
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-37-րդ կետերով՝
«33) անասնաբուժական հսկման ենթակա պրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվության տրամադրման դեպքերը և կարգը․
34) անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգը.
35) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների, հավելումների ներմուծման, արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ուղեկցող այլ փաստաթղթերի տրման կարգը.
36) անասնաբուժական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը.
37) Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական պետական մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծված անասնաբուժական բնագավառի հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 7. |
Լիազոր մարմնի լիազորությունները |
- Լիազոր մարմինը՝
1) հաստատում է անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության և պիտակի ձևը.
2) հաստատում է անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց կողմից վարվող գրանցամատյանների ձևը.
3) հաստատում է կենդանիների անասնաբուժական անձնագրի ձևը և լրացնելու կարգը:
4) հաստատում է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգներ և մեթոդական ուղեցույցներ.
5) սահմանում է անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները` ըստ անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտների տեսակի.
6) սահմանում է անասնաբուժական հսկման ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական` անասնաբուժասանիտարական պահանջները:
7) իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական շտեմարանի վարում.
8) իրականացնում է անասնաբուժական գործունեությամբ զբաղվող, անասնաբուժական հսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, դրանց գործառնությունների և դրանց իրականացման տարածքների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական շտեմարանի վարում.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների վարում.
10) իրականացնում է անասնաբուժական դեղամիջոցների գրանցում.
11) տրամադրում է ուսումնական, գիտատետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին փորձարկումների նպատակով մենդանիների օգտագործման թույտվություն:
12) տրամադրում է անասնաբուժական հսկման ենթակա պրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվության.
13) արտահանող երկրի անասնաբուժության բնագավարի պետական մարմնին ծանուցում է ներմուծվող անասնաբուժական հասկողության երթակա ապրանքներում հայտնաբերված կենդզնիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների մասին.
14) իրանացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Լիազոր մարմինը համագործակցում է անասնաբուժության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ:
- Լիազոր մարմինը Կառավարության հաստատմանն է ներկայացնում հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը և նրանում ներառված վարակիչ հիվանդությունների ցանկը:»
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևալ բովանդակությամբ 7.1-րդ հոդվածով՝
«Հոդված 7.1. Տեսչական մարմնի լիազորությունները
- Տեսչական մարմինը՝
1) իրականացնում է անասնաբուժության բնագավարում պետական վերահկողություն.
2) իրականացնում է կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն.
3) իրականացնում է անասնահամաճարակային իրավիճակի կանխորոշում և գնահատում, մշտադիտարկում (մոնիթորինգ).
4) իրականացնում է անասնաբուժության բնագավառում ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում
5) կատարում է անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում.
6) հաստատում է պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ գրանցամատյանների, փաստաթղթերի, վարչական ակտերի ձևը.
7) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում ներկայացնում է առաջարկություններ կարանտին միջոցառումների վերաբերյալ.
8) ներկայացնում է առաջարկություններ կենդանիների վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ.
7) իրականացնում է օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լիազոր մարմնի ներկայացմամբ» բառերը փոխարինել «տեսչական մարմնի առաջարկությամբ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից հանել «կամ լիազոր մարմնի գիտությամբ և թույլտվությամբ» բառերը:
Հոդված 8․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22․1-ին հոդվածով
Հոդված 22.1. Անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը
1․ Ներմուծվող անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ համապատասխանում են ներմուծող և արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին:
2․ Արտահանվող անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:
3․ Անասնաբուժական պետական հսկման ենթակա ապրանքները ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված ապրանքի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
4․ Վտանգավոր անասնաբուժական (բացառությամբ կենդանիների) հսկման ենթակա ապրանքները կարող են արտահանվել կամ վերաարտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների և հանգամանքների մասին:
5․ Ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև տասը օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքի ժամանման (բեռնման) և տեսակի մասին նախապես` ժամանման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տեղեկացնել լիազոր մարմնին և մաքսային մարմնին:
6․ Եթե հայտնաբերվել է, որ ներմուծվող խմբաքանակը վտանգավոր կամ վնասակար է մարդու և կենդանիների առողջության համար, ապա տվյալ խմբաքանակի ներմուծումը կասեցվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկումը:
7․ Եթե արգելվում է ապրանքի ներմուծումը, ապա այդ մասին ծանուցվում է արտահանող երկրի իրավասու մարմնին:
8․ Ներմուծման և արտահանման գործընթացներում կատարվում է ապրանքի խմբաքանակի փաստաթղթային և (կամ) լաբորատոր նույնականացում:
Հոդված 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից՝ 6 ամիս հետո:
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ին ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին՝ բուսասանիտարիայի բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.»,
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 29-րդ կետերով.
«1.1) տեսչական մարմին՝ բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին.
29) արտահանման կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր` հավաստագիր, որը հավաստում է բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների համապատասխանությունը ներմուծող երկրի արտահանման և վերաարտահանման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջներին.»,
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-8.6-րդ կետերով՝
«8.2) արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը.
8.3) Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծված բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը.
8.4) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծմանը, արտահանմանը, վերաարտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջների սահմանումը.
8.5) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգի սահմանումը.
8.6) բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը․»:
Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Լիազոր մարմինը՝
1) Կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով տրամադրոմ է պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն, բուսասանիտարական անձնագիր, արտահանման կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.
2) Կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով տրամադրում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքերի ներմուծման, արտահանման (վերաարտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվություն.
3) ստեղծում և վարում է բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, որի հասանելիությունը տրամադրում է տեսչական մարմնին, այդ համակարգում գրանցվելու նպատակով տրամադրում է մուտքի ծածկագիր.
4) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցնում և փոխճանաչում է բուսասանիտարիայի հավաստագրերը.
5) իրականացնում է օրենքով սահմանաված այլ լիազորություններ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով՝
«Գ Լ ՈՒ Խ 2.1
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
Հոդված 5.2. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը
- Ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ համապատասխանում են ներմուծող և արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին։
- Արտահանվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները պետք է բավարարեն արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:
- Արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկին համապատասխան:
- Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է բուսասանիտարական կանոնների պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստող՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
- Ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև տասը օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքի ժամանման (բեռնման) և տեսակի մասին նախապես` ժամանման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տեղեկացնել լիազոր մարմնին և մաքսային մարմնին:
- Վտանգավոր բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները կարող են արտահանվել կամ վերաարտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների և հանգամանքների մասին:
- Եթե բուսասանիտարական հսկողության ենթական ապրանքների ներմուծման ընթացքում պարզվում է, որ այն վտանգավոր կամ վնասակար է մարդու և կենդանիների առողջության համար, ապա տվյալ ապրանքի խմբաքանակի ներմուծումը կասեցվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկումը:
- Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման արգելքի դեպքում այդ մասին ծանուցվում է արտահանող երկրի լիազոր մարմնին:
- Ներմուծման և արտահանման գործընթացներում կատարվում է ապրանքի խմբաքանակի փաստաթղթային նույնականացում:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «լիազորված բառը փոխարինել լիազոր» բառերով,
2) լրացնել նոր 2.1 կետով՝
«2.1. Հանձնաժողովի աշխատակարգը, եզրակացության տրամադրման և անդամների նշանակման կարգը սահմանում է Կառավարությունը: Հանձնաժողովի անդամներին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ հոդվածով՝
«Հոդված 7.1 Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն տալու կարգը
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման նպատակով լիազոր մարմինը հայտատուի դիմումում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների յուրաքանչյուր տեսակի համար պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն:
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն գրանցված և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին:
- Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`
1) դիմում (իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինք դիմումում տեղեկությունների շարքում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).
2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.
3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).
4) գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում
4) պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է հայտատուին:
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր ներկայացրած սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության բացասական արդյունքները:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-9-րդ կետերով՝
«4) բուսասանիտարական հսկաողության ենթակա ապրանքները ներմուծման, արտահանման, վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրմանը վերաբերյալ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահաջների կատարումը.
5) արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի առկայությունը բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ ներմուծելիս.
6) սերմնանյութ և տնկանյութ ներմուծելիս նաև որակի վկայականի առկայությունը.
7) միայն բուսասանիտարական զննման, ստուգման կամ փորձաքննության ենթարկված բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրումը, վերամշակումը, իրացումը և տեղափոխումը.
8) Հայաստանի Հանրապետությունում գրանցված, օգտագործման համար թույլատրված և պահանջվող բնութագրին համապատասխանող պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, արտահանումը և իրացումը, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծելիս լիազոր մարմնի թույլտվության առկայությունը
9) արտադրության, ներմուծման և շրջանառության փուլերում պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջների պահպանումը։»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում, 15-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերում, 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերում և 17-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազոր» բառը փոխարինել «տեսչական» բառով:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ պարբերությամբ՝
«Լիազոր մարմինը ապահովում է հաշվառման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը տեսչական մարմնին:»
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասում «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական» բառով:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «բուսասանիտարական լիազոր մարմնի պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից՝ 6 ամիս հետո:
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ին ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին՝ կերի բնագավառում քաղաքականություն մշակող պետական կառավարման համակարգի մարմին.»,
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1) տեսչական մարմին՝ կերի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին.»,
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Լիազոր մարմնի լիազորությունները
- Լիազոր մարմինը`
1) իրականացնում է կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործողությունների գրանցում և տվյալների բազայի վարում.
2) տրամադրում է հավելումների, պրեմիքսների, համակցված կերի արտադրության և շրջանառության փուլում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացություն.
3) տրամադրում է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորի գործունեության համապատասպանության եզրակացություն.
4) իրականացնում է կերի և կերային հավելումների ներմուծման և արտահանման համար Կառավարության որոշմամբ սահմանած փաստաթղթերի տրամանրումը:
5) իրականացնում է օրենքներով սահմանված այլ լիազորություններ (գործողություններ):
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 6.1-րդ հոդվածով՝ հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6.1 Տեսչական մարմնի լիազորությունները
- Տեսչական մարմինը՝
1) իրականացնում է կերի (այդ թվում` գենետիկորեն ձևափոխված կերի) և կերային հավելումների արտադրության, շրջանառության և իրացման փուլերում պետական վերահսկողություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
2) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ (գործողություններ):
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 3-րդ մասում, 12-րդ հոդվածի 3-րդ մասում, 18-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում,4-րդ մասի 4-6-րդ կետերում «լիազոր» բառը փոխարինել «տեսչական» բառով:
Հոդված 5. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից՝ 6 ամիս հետո:
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-րդ կետով.
«49.1. Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորներին գործունեության եզրակացություն տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից՝ 6 ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «առնչվող» բառից հետո լրացնել «սննդամթերքի ներմուծմանը և արտահանման հետ կապված» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.»:
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) տեսչական մարմին՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին.»:
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովարդակությամբ 22.7- 22.9-րդ կետերով՝
«22.7) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման և արտահանման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի և ձևերի, ինչպես նաև դրանց տրամադրման կարգի հսստատումը.
22.8) Կառավարությանը ենթակա Պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր և տեսչական մարմիններին Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի հաստատումը.
22.9) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի և պետական վերահսկողության շրջանակներում փորձաքննության իրականացման դեպքերի և կարգի սահմանումը.»
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 հոդվածով՝
«Հոդված 6.1 Սննդամթերքի անվտանգության ոլորտում լիազոր մարմնի լիազորությունները
- Սննդամթերքի անվտանգության ոլորտում լիազոր մարմինը՝
- իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի , սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործունեություն իրականացնող և ծառայություններ մատուցող և ծառայություններ մատուցող տնտեսավարողների գրանցումը.
3) Կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով տրամադրում է սննդամթերքի ներմուծման, արտահանման (վերաարտահանման) և տարանցիկ փոխադրման համար անվտանգությունը հավաստող փաստաթղթեր.
4) ստեղծում և վարում է սննդամթերքի անվտանգության բնագավառում ուղեկցող փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, որի հասանելիությունը տրամադրում է տեսչական մարմնին, այդ համակարգում գրանցվելու նպատակով տրամադրում է մուտքի ծածկագիր.
5) տրամադրում է սանիտարական անձնագիր՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար.
6) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցնում և փոխճանաչում է սննդամթերքի անվտանգության բնագավառին առնչվող սերտիֆիկատները և հավաստագրերը և դրանց մասին տեղեկատվությունը տրամադրում է տեսչական մարմնին.
7) տրամադրում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն
8) ընդունում է սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքերում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների համատեղ մշակման և իրականացման՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ հրամաններ.
9) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: »:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում, 6-րդ մասում, 8-րդ հոդվածի 8-րդ մասում, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերում, 14-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում, 4-րդ մասում, 19-րդ հոդվածի 3-րդ մասում, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 2-րդ մասի 3-5-րդ և 7-րդ կետերում «լիազոր» բառը փոխարինել «տեսչական» բառով:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի՝
1 3-րդ մասում վճար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով բառերը փոխարինել պետական տուրք» բառերով.
2 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4․2-րդ գլուխներով՝
«Գ Լ ՈՒ Խ 4.1
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 22.1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծմանը և արտահանմանը ներկայացվող պահանջները
1․ Ներմուծվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ համապատասխանում են ներմուծող և արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին:
2․ Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված ապրանքի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
3․ Ներմուծվող սննդամթերքի փաստաթղթային ստուգումը, զննումը և (կամ) նմուշառումն իրականացվում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությամբ սահմանված դեպքերում և կարգով:
4 Արտահանվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:
- Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը կարող են արտահանվել կամ վերաարտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների և հանգամանքների մասին:
- Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացներն իրականացվում են սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
- Ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև տասը օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքի ժամանման (բեռնման) և տեսակի մասին նախապես` ժամանման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տեղեկացնել լիազոր մարմնին և մաքսային մարմնին:
- Եթե հայտնաբերվել է, որ ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի խմբաքանակը վտանգավոր կամ վնասակար է մարդու և կենդանիների առողջության համար, ապա տվյալ խմբաքանակի ներմուծումը կասեցվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկումը:
- Եթե արգելվում է ապրանքի ներմուծումը, ապա այդ մասին ծանուցվում է արտահանող երկրի իրավասու մարմնին:
- Ներմուծման և արտահանման գործընթացներում կատարվում է ապրանքի խմբաքանակի փաստաթղթային և (կամ) լաբորատոր նույնականացում:»։
Հոդված 22.2. Ներմուծվող սննդամթերքի լաբորատոր փորձարկումների իրականացման կարգը
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի նմուշառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում և կարգով։
- Սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ապրանքը տնօրինողի կողմից ընտրված Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ Գնահատման մարմին) կողմից։
- Գնահատման մարմնի կողմից նմուշառումն իրականացվում է Լիազոր մարմնի պաշտոնատար անձի ներկայությամբ և փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի ուղեկցող նամակով։
- Նմուշառման արդյունքում խմբաքանակից առանձնացվում է պահեստային նմուշ, որը կապարակնքվում կամ դրոշմակնքվում և ի պահ է հանձնվում Լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում:
- Պահեստային նմուշը փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի կողմից՝ ուղեկցող նամակով:
- Նմուշի տեղափոխման և փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:
- Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ լաբորատոր փորձարկումների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը, իր միջոցների հաշվին, պահեստային նմուշն ուղարկվում է այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն, որի պատասխանը համարվում է վերջնական:
- Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով Լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:
- Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության 2 դեպք արձանագրելու դեպքում կասեցվում է Գնահատման մարմնի հավատարմագրումը և օրենսդրության համաձայն իրականացվում են ստուգումներ։
- Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում՝ օրենսդրության համաձայն, Գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է։
- Ռեֆերենս լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը
Գ Լ ՈՒ Խ 4.2․
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22․3․ Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները
- Սննդամթերքի,սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի պետական վերահսկողության շրջանակում իրականացվող նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային ստանդարտներին և ուղեցույցներին:
- Նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները բնութագրվում են հետևյալ չափանիշներով`
1) ճշգրտություն.
2) կիրառելիություն.
3) բացահայտման սահմանի առկայություն.
4) հատկորոշման սահմանի առկայություն.
5) հստակություն.
6) կրկնելիություն.
7) վերարտադրողականություն.
8) վերականգնում.
9) ընտրողականություն.
10) զգայունություն.
11) գծայնություն.
12) չափագրումների անճշտություն.
13) այլ չափանիշներ (պահանջ առաջանալու դեպքում` ընտրված չափանիշներ):
- Նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները, դրանց կատարողականի չափանիշները, չափումների ճշգրտությունը և միասնականությունը կարող են օգտագործվել վեճերի լուծման համար:
- Նմուշառումն իրականացվում է համաձայն Կառավարության հաստատած կարգի:
Հոդված 22․4. Փորձարկման արձանագրությունը
- Լաբորատոր փորձաքննությունները և դրանց արդյունքների վերաբերյալ եզրակացության տրամադրումն իրականացվում են լիազոր մարմնի միջոցով: Եզրակացությունը պետք է ներառի անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև օգտահանման հնարավորությունը կամ ոչնչացումը:
- Լաբորատոր փորձաքննության արդյունքների վիճարկման դեպքում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի տված արձանագրությունը համարվում է վերջնական:
Հոդված 22․5. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները
Սննդամթերքիանվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան նշանակվում է Կառավարության սահմանած կարգով:
- Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան պետք է`
1) իր լիազորությունների սահմաններում` համարգործակցի փորձարկման այլ լաբորատորիայի կամ լաբորատորիաների հետ.
2) իր լիազորությունների սահմաններում` նմուշների փորձարկման և արդյունքների վերլուծության համար համակարգի փորձարկման այլ լաբորատորիայի գործունեությունը.
3) ըստ պահանջի, իրականացնի նմուշների համեմատական փորձարկումների կազմակերպում փորձարկում իրականացնող լաբորատորիաների միջև և համեմատական փորձարկումների կատարման ժամկետների հսկողություն.
4) իրականացնի գործունեության արդյունքում ստացվող տեղեկատվության դասակարգում և գործունեության էլեկտրոնային համակարգի ստեղծում և վարում.
5) իրականացնի լիազոր մարմնին և փորձարկման այլ լաբորատորիաներին տեղեկատվության տրամադրում.
6) իրականացնի լիազոր մարմնին գիտական և տեխնիկական աջակցության ապահովում:
- Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան`
1) համակարգում է ախտորոշման և անվտանգության բացահայտմանն ուղղված փորձաքննությունների իրականացման գիտահետազոտական նոր մեթոդները.
2) կիրառում է միջազգային ընդունված չափորոշիչներ և մեթոդներ, ապահովում դրանց ներդրման գործընթացը.
3) կատարում է լաբորատոր հետազոտությունների վիճարկելի արդյունքների պաշտոնական հաստատումը կամ հերքումը.
4) իրականացնում է լաբորատորիաների մեթոդական ղեկավարում և հսկողություն`
ա. ստանդարտների և հետազոտման մեթոդների կիրառման համակարգում,
բ. հետազոտությունների որակի հավաստման համար,
գ. ստանդարտ մեթոդների կիրառման հավաստմամբ` կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների անվտանգության ապահովման նպատակով,
դ. ստանդարտ հետազոտական նյութերի և ստանդարտ նմուշների ապահովման գործում,
ե. տեխնիկական աջակցության հարցում,
զ. այլ լաբորատորիաների կողմից ստացված արդյունքների վերաբերյալ ընտրողական հետազոտությունների միջոցով,
է. երկրի լաբորատորիաների համար միջլաբորատոր ուսումնասիրությունների նախապատրաստում և կազմակերպում, միջազգային և միջպետական համագործակցության շրջանակներում հետազոտական լաբորատոր հետազոտություններին և ուսումնասիրություններին մասնակցություն,
ը. անասնաբուժական լաբորատորիաների աշխատակազմի որակավորման և որակավորման բարելավման դասընթացների հարցերում.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
- Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան համագործակցում է միջազգային և տարածաշրջանային փորձարկման այլ ռեֆերենս լաբորատորիաների հետ:»։
Հոդված 8. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից՝ 6 ամիս հետո:
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 18-րդ կետերում, 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերում, 8-րդ հոդվածի 1-ին, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ մասերում, 11-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերում, 6-րդ մասի 2-րդ կետում, 12-րդ հոդվածի 2-րդ մասում, 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում, 20-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 2-րդ մասի 11-րդ կետում, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 2-րդ մասի 6-րդ կետում, 24-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերում, 4-րդ մասի 2-րդ կետում, 7-րդ և 8-րդ մասերում, 25-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում լիազոր բառը փոխարինել տեսչական բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «լիազոր մարմնի կողմից» բառերը:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ տեսչական մարմին` սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական վերահսկողություն իրականացնող մարմին.».
2) 1-ին մասի 2-րդ կետում «վերահսկող լիազոր բառերը փոխարինել տեսչական բառով.
3) 1-ին մասի 3-րդ, 3.1-ին, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերը և 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 1-ին մասի 5-րդ կետից հանել «սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների» բառերը, իսկ 1-ին մասի 9-րդ կետից՝ «ներմուծման, արտահանման, վերաարտահանման,» բառերը։
Հոդված 4․ Օրենքի 5․1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 5. Օրենքի 5.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5.2 Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները
- Տեսչական մարմինը՝
1) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում պետական վերահսկողություն.
2) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ իր լիազորությունների շրջանակներում նրանց հետ կնքում է հուշագրեր.
3) իրականացնում է ծրագրեր սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում.
4) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է համապատասխան փաստաթղթեր, պարզաբանումներ և խորհրդատվություն.
5) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.
6) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով կատարում է իրավիճակի վերլուծություն.
7) կատարում է սննդամթերքի և կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում.
8) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստանում է համապատասխան տեղեկատվություն, հաշվետվություններ և վերլուծում դրանք.
9) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ.
10) կազմակերպում և իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ.
11) տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների շրջանում իր վերահսկողության ոլորտում իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպում է դասընթացներ, սեմինարներ, քննարկումներ, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության փոխանցում, ինչպես նաև խորհրդատվության տրամադրում.
12) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին ներկայացնում է առաջարկություններ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ.
13) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի (մշտադիտարկման) միջոցով իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանում.
14) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման միջոցով սահմանում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ.
15) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 6. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունը
- Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը` իր կազմում գործող ստորաբաժանումների և տարածքային մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և դեպքերում:
- Պետական վերահսկողության ձևերն են`
1) ստուգումը.
2) դիտարկումը.
3) բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը).
4) անասնահամաճարակային մշտադիտարկումը.
- Պետական վերահսկողությունն իրականացվում է`
1) սննդամթերքի անվտանգության ոլորտում` սննդամթերքի արտադրության, մշակման, վերամշակման, տեղափոխման, պահման, պահպանման, իրացման (վաճառքի), ոչնչացման և օգտահանման փուլերին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանը, օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին, սննդամթերքի հիգիենայի պայմաններին, այդ թվում` պատշաճ հիգիենայի գործելակերպին իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ.
2) անասնաբուժության ոլորտում` անասնաբուժական ծառայության գործունեության, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման, հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման, իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման և վերամշակման ընթացքում իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ.
3) բուսասանիտարիայի ոլորտում` բուսասանիտարական կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը և հետագա տարածումը կանխելու, դրանցից սպասվող տնտեսական վնասը սահմանափակելու կամ պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումն ու օգտագործումը բացառելու նպատակով:
- Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական վերահսկողության ձևերի հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
- Ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7․ Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով․
«9. Սանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը։»։
Հոդված 8. Օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածները, 3-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, ներմուծումը, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը» բառերը, 4-րդ կետից՝ «ներմուծումը,» բառը և 5-րդ կետից՝ «, և ներմուծվող ապրանքը հնարավոր չէ վերադարձնել.» բառերը․
2) 2.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածում՝
- 1-ին և 2-րդ մասերից հանել «, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմիններն» բառերը.
- 1-ին մասի 1-ին և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
- 2-րդ մասի 12-րդ կետից հանել «անասնաբուժական» բառը.
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝
«5. Պետական վերահսկողություն իրականացնող անձինք կրում են համազգեստ, որի կրման կարգը և ձևը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերն ուժը կորցած ճանաչել.
- 1-ին մասի 12-րդ կետից հանել «ներմուծել, արտահանել» բառերը, իսկ 14-րդ կետից՝ «ներմուծման» բառը:
Հոդված 12. Օրենքի 6-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 13. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից՝ 6 ամիս հետո:
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
-
Քննարկվել է
04.08.2023 - 20.08.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2274
Տպել