Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«       »                      2018  թվականի    N      -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի

                                                                                                                         -ի n       -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 825-Ն

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝ Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի

մայիսի 26-ի N 825-N որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգը կարգավորում է կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնության (այսուհետ՝ բժշկական օգնություն և սպասարկում) կազմակերպման և տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Սույն որոշման մեջ բժշկական օգնությունը և սպասարկում հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված իմաստով:
  3. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության ու սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
  4. Կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են ՊՈԱԿ-ի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) տեղակայված բժշկական ստորաբաժանումները, իսկ հիվանդանոցայինը՝ ՊՈԱԿ-ը իր գործունեության հիմնական վայրում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված դեպքերում՝ քաղաքացիական բժշկական հաստատությունները:
  5. Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների համար բժշկական օգնություն և սպասարկում ստանալը ապահովվում է ցանկացած պահի` 24 ժամ 7 օր ռեժիմով: Աշխատանքային ժամերին  բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է  ՊՈԱԿ-ի ավագ և միջին բժշկական անձնակազմի (այսուհետ՝ բժշկական անձնակազմ), իսկ ոչ աշխատանքային ժամերին և օրերին` հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի կողմից, անհրաժեշտության դեպքում՝ շտապ օգնության բրիգադաների կողմից տեղում կամ տեղափոխելով ՊՈԱԿ-ի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական ստորաբաժանում կամ քաղաքացիական բժշկական հաստատություն:
  6. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնություն և սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանման  կողմից կազմվում է տարեկան աշխատանքային ծրագիր, որն հաստատվում է ՊՈԱԿ-ի  տնօրենի կողմից:
  7. Կալանավորված անձը և դատապարտյալն իրավունք ունի իր հաշվին և ընտրությամբ օգտվելու այլ բժշկի կողմից տրամադրվող մասնագիտական ծառայություններից՝ համաձայն սույն կարգի հավելված 1-ի:

ԳԼՈՒԽ  2. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ

 

  1. Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր (այդ թվում` տարանցմամբ), իսկ դատապարտյալն քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս բժշկական զննություն անցնելու նպատակով տեղափոխվում է կարանտինային ստորաբաժանում:
  2. Քրեակատարողական հիմնարկների կարանտինային ստորաբաժանումում՝ մինչև բժշկական զննություն անցնելը, համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավասու ծառայողի կողմից կալանավորված անձը կամ դատապարտյալը իրազեկվում են առողջության պահպանման, ներառյալ բժշկական օգնության և սպասարկման իրավունքի և բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին: Իրազեկումը իրականացվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին իրազեկման թերթիկ տրամադրելու ձևով, որի օրինակելի ձևը, տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
  3. Կարանտինային ստորաբաժանումում իրականացվող բժշկական զննությունը կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի գնահատում է՝ դրա վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, որը օգտագործվում է՝

1) կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայրում, իսկ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանահատվածում պատշաճ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար.

2) կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ հնարավոր մարմնական վնասվածք հայտնաբերելու, այդ թվում խոշտանգումների արդյունքում ստացված, ինչպես նաև նրա  առողջական վիճակի վերաբերյալ  գանգատ արձանագրելու նպատակով.

3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար:

  1. Բժշկական զննությունը ներառում է կալանավորված անձի կամ դատապարտյալի՝

1) նախնական բժշկական զննությունը, որն ընդգրկում է՝

ա. արտաքին զննությունը.

բ. հոգեբուժական վկայարկումը.

գ. առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության պարզումը կալանավորված անձի կամ դատապարտյալին առողջական վիճակի վերաբերյալ հարցուպատասխանի միջոցով.

դ. խորհրդատվությունը.

2) ֆլյուրագորաֆիկ հետազոտություն՝ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելուց հետո բժշկի կողմից ցուցման առկայության դեպքում 72 ժամվա ընթացքում: Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելուց բժշկական զննության շրջանակներում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կարող է չկատարվել, եթե նույն գործով  խափանման միջոց ընտրված կալանքի տակ գտնվելու հիմքով արդեն իսկ  անցել է ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն:

  1. Բժշկական զննությունը իրականացնում են ՊՈԱԿ-ի բժիշկները:
  2. Բժշկական զննությունը իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի, քրեակատարողական հիմնարկի բուժաշխատող չհանդիսացող ծառայողների լսելիության  և տեսանելիության սահմաններից դուրս:
  3. Բժշկական զննության արդյունքները գրանցվում են՝

1) կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտում.

2) կալանավորվածներին պահելու վայր, քրեակատարողական հիմնարկ ընդունվածների բժշկական զննության մատյանում.

3) խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրության մեջ: Արձանագրությունը կազմվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի քրեակատարողական հիմնարկ յուրաքանչյուր անգամ մուտք գործելիս։

  1. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում պարտադիր ներառվում են՝

1) բժշկական զննության ենթակա կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արված բոլոր հայտարարությունների ամբողջական պատկերը, ներառյալ իր առողջական վիճակի նկարագրությունը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի  մասին ցանկացած հայտարարություն.

2) օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը.

3) բժշկի եզրակացությունը` հիմնված սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների վրա:

  1. Եթե բժշկական զննության արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը, ըստ կալանավորված անձի կամ դատապարտյալի հայտարարության, հետևանք է նրա նկատմամբ հանցագործության հատկանիշներ պարունակող (կամ) խոշտանգման բնույթ ունեցող որևէ արարքի, ապա բժշկական զննություն իրականացնող բժիշկն արձանագրությունը լրացնելուց հետո դրա մասին անհապաղ տեղեկացնում է ՊՈԱԿ-ի տնօրենին՝ անմիջապես նրան ուղարկելով նաև արձանագրությունը: ՊՈԱԿ-ի տնօրենը իր հերթին գրավոր՝

1) անմիջապես տեղեկացում է կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի պետին կամ վերջինիս փոխարինող անձին և

2) խոշտանգման և վատ վերաբերմունքի  բժշկական արձանագրությունը փակ ծրարով մեկօրյա ժամկետում փոխանցում է իրավասու մարմնին:

 

ԳԼՈՒԽ  3. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Սույն կարգում «արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկում» հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում կիրառվող իմաստով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է քրեակատարողական հիմնարկների տարածքում գործող ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների կողմից (ներառյալ հրավիրված բժիշկ-մասնագետների), իսկ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիայի բացակայության դեպքում՝ սույն կարգին համապատասխան՝ քաղաքացիական բժշկական հաստատություների կողմից:
  2. Կալանավորված անձանց և դատապարտյալներին արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկման շրջանակներում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում ապահովվում է առնվազն ընդհանուր թերապևտիկ, հոգեբուժական, ընդհանուր և վիրաբուժական ստոմատոլոգիական, իսկ կանանց համար նախատեսված քրեակատարողական հիմնարկներում` նաև գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացումը:
  3. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկումը տրամադրվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի, իսկ անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի դեպքում` օրինական ներկայացուցչի՝ օրենքով սահմանված կարգով տրված համաձայնությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

20.Կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկումը ներառում է՝

1) տարեկան կանխարգելիչ այցը.

2) առողջության առաջնային պահպանման ծառայությունները.

3) նեղ մասնագիտական ծառայությունները.

4) դիսպանսերային (շարունակական) հսկողությունը:

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալների նեղ մասնագիտական ծառայությունները, այդ թվում նաև լաբորատոր-գործիքային հետազոտությունները իրականացվում են տվյալ քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության կողմից` օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված դեպքերում` ուղեգրի հիման վրա: 
  2. Քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները սույն կարգի 21-րդ կետով նախատեսված բժշկական ծառայությունները ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետի դիմումի համաձայն կցագրվում են քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը:
  3. Սույն կարգի 21-րդ, 22-րդ կետերով նախատեսված դեպքերում տրամադրված բժշկական ծառայությունների փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն:

 

ԳԼՈՒԽ 4.ԿԱՆԽԱՐԳԵԼԻՑ ԱՅՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

  1. Տարեկան կանխարգելիչ այցերի ժամանակացույցը հաստատվում է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա մինչև հունվարի 30-ը։
  2. Տարեկան կանխարգելիչ այցն իրականացնում են ՊՈԱԿ-ի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկները: Տարեկան կանխարգելիչ այցի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի 2-րդ հավելվածի 2-4-րդ կետերի պահանջները: Տարեկան կանխարգելիչ այցի արդյունքները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանում:

ԳԼՈՒԽ 5. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

  1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվող առողջության առաջնային պահպանման ծառայությունները ներառում է՝
  • հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումն ու վերականգնողական միջոցառումները.
  • անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը.
  • քրոնիկ հիվանդների դինամիկ հսկողությունը (ներառյալ ակտիվ կանչերը).
  • ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը.
  • հիվանդության կամ մահվան հետ կապված բժշկական տեղեկանքների և փաստաթղթերի ձևակերպումը.
  • ըստ ցուցումների, կալանավորված անձանց և դատապարտյալների հոսպիտալացման կազմակերպումը.
  • հետհիվանդանոցային վերականգնողական բուժման և խնամքի կազմակերպումը` ըստ անհրաժեշտության նաև ցերեկային ստացիոնարի պայմաններում.
  • բժշկահիգիենիկ կրթումը.
  • դեղերով ապահովումը.
  • կանխարգելիչ պատվաստումների ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի.
  • առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (արյան շրջանառության համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և այլն) վաղ հայտնաբերման և կանխարգելման գործընթացի պարտադիր իրականացումը.
  • վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը:
  1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին արտահիվանդանոցային նեղ մասնագիտական ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 47-Ն հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված մասնագիտացված արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակում՝ ՊՈԱԿ-ի, իսկ նման տեսակների իրականացման լիցենզիայի բացակայության դեպքում՝

1) սույն կարգի 22-րդ կետի համաձայն կցագրում իրականացրած արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատություն բժիշկ-մասնագետին պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում հրավիրելու միջոցով, եթե բժշկական ստորաբաժանման տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը համապատասխանում է տվյալ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պարտադիր պայմաններին և պահանջներին կամ

2) սույն կարգի 22-րդ կետի համաձայն կցագրում իրականացրած արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատության կողմից` բժշկական հաստատությունում, եթե քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման եթե տվյալ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը չի համապատասխանում  տվյալ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պարտադիր պայմաններին և պահանջներին: Սույն կետի համաձայն նեղ մասնագետի այցը կամ կալանավորված անձանց կամ  դատապարտյալների տեղափոխումը քաղաքացիական բժշկական հաստատություն իրականացվում է ուղեգրող բժշկի կողմից սահմանված ժամկետներում:

  1. Կալանավորված անձը կամ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանման առողջության առաջնային պահպանման ծառայություններ տրամադրող բժշկին այցելելու նպատակով գրանցվում է բժշկի մոտ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Գրանցումն իրականացվում է թերթիկի միջոցով, որը կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխանցում է հերթապահ հսկիչին, որն էլ թերթիկը հանձնում է բժշկական ստորաբաժանում կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից թերթիկը տրամադրվում է միջին բուժանձնակազմին առավոտյան կամ երեկոյան շրջայցի ժամանակ։ Գրանցումը իրականացվում է ըստ դիմելու հերթականության, բացառությամբ անհետաձգելի դեպքերի՝ երբ ընդունելությունը կատարվում է անմիջապես: Անհետաձգելի դեպքերում կանչը կարող է կատարվել առանց թերթիկի, ընդ որում նույն ժամանակահատվածում մեկի ավելի անհետաձգելի կանչերի դեպքում բժշկական օգնություն և սպասարկումը տրամադրվում է բժշկի կողմից` ըստ առաջնահերթության:
  2. Եթե այցի ընթացքում առողջության առաջնային ծառայություններ մատուցող բժիշկը պարզում է, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը կարիք ունի նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման, ապա նա կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեգրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ձևի ներքին ուղեգրով տվյալ քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված բժշկական ստորաբաժանման նեղ մասնագետի մոտ, իսկ նման մասնագետի բացակայության դեպքում՝ սույն կարգին համապատասխան հրավիրված նեղ մասնագետի կամ կցագրում իրականացրած արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 7-ով սահմանված Ձև 1-ին համապատասխանող ուղեգրով: Քաղաքացիական բժշկական հաստատություն նեղ մասնագետի մոտ ուղեգրում է բժշկական ստորաբաժանման ղեկավարը (ով ի պաշտոնե առողջության առաջնային ծառայություններ մատուցող բժիշկն է) և տեղեկացնում է ՊՈԱԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալին։ Նեղ մասնագետը ինքնուրույն իրավունք ունի ուղեգրելու այլ նեղ մասնագետի:
  3. Ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված կալանավորված անձանց կամ դատապարտյալների օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու կամ աշխատանքից մասնակիորեն կամ լրիվ ազատելու եզրակացությունը տրվում է բժշկական ստորաբաժանման բուժող բժշկի կողմից՝ ոչ ավելի, քան 7 օր, իսկ նրա բացակայության դեպքում՝ բժշկական ստորաբաժանման միջին բուժանձնակազմի կողմից՝ ոչ ավելի, քան 1 օր ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օր բուժող բժշկի, իսկ 15-ից ավելի օր ժամկետով երկարաձգելու դեպքում՝ բուժող բժշկի և ՊՈԱԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալի կողմից համատեղ եզրակացությամբ: Ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ցուցակը քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահին` օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու նպատակով:
  4. Կալանավորված անձի կամ դատապարտյալի օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու կամ աշխատանքից մասնակիորեն կամ լրիվ ազատելու եզրակացության հիման վրա բժշկական ստորաբաժանման ղեկավարը լրացնում է աշխատանքից ազատելու մասին ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որը կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է առձեռն։ Ժամանակավոր անաշխատունակության դեպքում բժշկական ամբուլատոր քարտում, կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանում կատարվում են համապատասխան գրառումներ:
  5. Արտահիվանդանոցային ձևով՝ առողջության առաջնային պահպանման ծառայությունների շրջանակում բուժում ստացող կալանավորված անձանց և դատապարտյալներին նշանակված դեղերն առձեռն չեն տրվում, դեղի ընդունումը կատարվում է բուժաշխատողի ներկայությամբ, բացառությամբ կյանքին սպառնացող վիճակների, երբ դեղի ընդունումը կրում է անհետաձգելի բնույթ։ Քրոնիկական հիվանդությունների դեպքում, երբ դեղի ընդունումը կրում է մշտական բնույթ, բժշկական ստորաբաժանման բժշկի կողմից նշանակման դեղատոմսի հետ միասին 5 օրվա համար նախատեսված դեղը, բացառությամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, կարող է տրամադրվել կալանավորված անձին կամ դատապարտյալին։
  6. Արտահիվանդանոցային ձևով բուժում ստացող կալանավորված անձինք կամ դատապարտյալները դեղի ընդունելու համար բժշկական ստորաբաժանում են ներկայանում բժշկի կողմից սահմանված ժամերին։ Բժշկական ստորաբաժանման պետի կողմից բաշխումը կարող է իրականացվել նաև խցերում՝ պահպանելով կալանավորված անձի կամ դատապարտյալի արժանապատվության հարգման և էթիկայի պահանջները: Բժշկական նշանակումներն իրականացնում է բժիշկը՝ աշխատանքային ժամերին, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաև միջին բուժանձնակազմը՝իր իրավասության սահմաններում՝ համաձայն համապատասխան նշանակման թերթիկի։Դեղերի ընդունման վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում դեղերի հատկացման և ընդունման վերաբերյալ մատյանում, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
  7. Դիսպանսերային հսկողությունը իրականացվում է մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակների շրջանակում՝
  • հակատուբերկուլոզային.
  • ուռուցքաբանական.
  • հոգեբուժական.
  • նարկոլոգիական.
  • մաշկավեներաբանական.
  • վարակաբանական.
  • էնդոկրինոլոգիական:
  1. Դիսպանսերային (շարունակական) հսկողությունը ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների՝

        1) սույն կարգի 34-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակում, ըստ նոզոլոգիաների շարունակական հսկողության իրականացումը.

2) բժշկական ցուցումների առկայության դեպքում՝ անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը.

3) բժշկական, հոգեբանական և աշխատունակության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

4) հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային դիսպանսերային բժշկական օգնությունը և սպասարկման ծավալները սահմանվում են սույն կարգի 70-րդ կետի և հավելված 2-ի պահանջների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Սույն կարգում «հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկում» հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում կիրառվող իմաստով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է ՊՈԱԿ-ի կողմից, իսկ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիայի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգին համապատասխան՝ քաղաքացիական բժշկական հաստատություների կողմից:
  2. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկումը տրամադրվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի, իսկ անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի դեպքում` օրինական ներկայացուցչի՝ օրենքով սահմանված կարգով տրված համաձայնությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
  3. Հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվում է բացառապես բժշկական ցուցումների հիման վրա՝

1) ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ձևի ներքին ուղեգրով ուղեգրում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ տրամադրող բժիշկը կամ նեղ մասնագետը, ընդ որում հոգեկան խանգարումների դեպքում՝բացառապես բժիշկ-հոգեբույժը` այդ մասին տեղեկացնելով ՊՈԱԿ-ի պետին կամ նրան փոխարինող անձին. 

2) քաղաքացիական բժշկական հաստատություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 7-ով սահմանված Ձև 1-ին համապատասխանող ուղեգրով ուղեգրում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ տրամադրող բժիշկը կամ նեղ մասնագետը` ՊՈԱԿ-ի տնօրենի գրավոր հաստատմամբ(կամ) էլեկտրոնային ստորագրությամբ, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, երբ բավարար է ՊՈԱԿ-ի տնօրենի բանավոր համաձայնությունը.

3) ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունքից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 7-ով սահմանված Ձև 1-ին համապատասխանող ուղեգրով քաղաքացիական հաստատություն ուղեգրում է բուժող բժիշկը՝ ՊՈԱԿ-ի տնօրենի գրավոր հաստատմամբ (կամ) էլեկտրոնային ստորագրությամբ, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, երբ բավարար է ՊՈԱԿ-ի տնօրենի բանավոր համաձայնությունը:

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալներին ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունք կամ քաղաքացիական բժշկական հաստատություն սույն կարգի 40-րդ կետի համաձայն ուղեգրող բժիշկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ձևի ուղեգրման մասին ծանուցման թերթիկը տրամադրվում է քրեակատարողական հիմնարկի պետին: Ուղեգրման մասին ծանուցման թերթիկը նշվում է միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, ուղեգրվող բժշկական հաստատության տվյալները և տեղափոխման կազմակերպման առավելագույն ժամկետը: Ուղեգրված կալանավորված անձանց կամ  դատապարտյալների տեղափոխումը բժշկական հաստատություն իրականացվում է ուղեգրող բժշկի կողմից սահմանված ժամկետներում:
  2. Կալանավորված անձանց և դատապարտյալների ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունք կամ քաղաքացիական բժշկական հաստատություններ ուղեգրելիս փոխադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի N 194-Ն և 2011 թվականի նոյեմբերի 21-ի N195-Ն հրամաններով սահմանված կարգով։
  3. Ուղեգրի հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենը՝ համագործակցելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետո կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումը ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունք: Ստացիոնար բաժանմունք ընդունվող բոլոր կալանավորված անձինք և դատապարտյալներն անցնում են պարտադիր սանիտարական մշակում։
  4. Սանիտարական մշակումը իրականացվում է սանիտարական ստորաբաժանումում, և կախված հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի վիճակից կարող է լինել ամբողջական կամ մասնակի:Սանիտարական ստորաբաժանում ընդունումը կատարվում է անհատական կարգով:
  5. Սանիտարական ստորաբաժանումը պետք է ապահովված լինի՝

1) զննման համար անհրաժեշտ առարկաներով, իրերով.

2) ընդունվողների  համար սպիտակեղենի լրակազմերով.

3) անհրաժեշտ քանակի միանվագ օգտագործման օճառով, անհատական սպունգներով.

4) մաքուր և օգտագործած սպունգների պահպանման համար անհրաժեշտ տարողություններով` «մաքուր» և «օգտագործված» մակնշմամբ.

5) մազերը և եղունգները կտրելու սարքերով, կափարիչով ամուր փակվող դույլերով.

6) տարողություններով՝ սպունգները կամ խոզանակները լվանալու համար.

7) համապատասխան մաքրող պարագաներով.

8) լվացող-ախտահանող, ախտահանիչ և միջատասպան միջոցներով:

  1. Յուրաքանչյուր կալանավորված անձի և դատապարտյալի ընդունումից հետո սանիտարական ստորաբաժանման սենյակները ենթարկվում են խոնավ մշակման՝ ախտահանիչ լուծույթներով: Մաքրող գույքն ախտահանվում է օգտագործելուց հետո:
  2. Սանիտարական ստորաբաժանման անձնակազմը կրում է վերնահագուստ (խալաթ), գլխարկ(գլխաշոր) և միանվագ օգտագործման դիմակ: Վերնահագուստը, գլխարկը (գլխաշոր) փոխվում են հերթափոխի վերջում, իսկ դիմակները՝ յուրաքանչյուր հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի ընդունման ժամանակ կամ 4 ժամը մեկ:
  3. Մինչև պարտադիր սանիտարական մշակումը սանիտարական ստորաբաժանումում՝

1) կատարվում է՝ հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի զննում (մաշկի, մազածածկույթի), որի ժամանակ ուշադրություն է դարձվում ոջլոտության առկայությանը և հայտնաբերման դեպքում անմիջապես հիվանդ կալանավորված անձը կամ դատապարտյալը նրա արտահագուստը ենթարկում են սանիտարական մշակման.

2) չափվում է հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի  ջերմությունը, հարց ու պատասխանի միջոցով պարզվում են անցյալում տարած վարակիչ հիվանդությունները: Ճշտվում է հնարավոր շփման առկայությունը նաև այլ վարակիչ հիվանդների կամ կալանավորված անձանց, դատապարտյալների հետ: Կատարվում է նմուշառում (մեզ, կղանք, խորխ, արյուն և այլն)՝ լաբորատոր հետազոտության համար:

  1. Սույն կարգի 48-րդ կետում նշված գործընթացից հետո կալանավորված անձը կամ դատապարտյալը տեղափոխվում է ստորաբաժանման առանձնացված հատուկ սենյակ՝ պարտադիր սանիտարական մշակման, որը ներառում է՝

1) գլխի մազերի և մազածածկ մաշկի մշակում ոջլասպան նյութերով` ոջլոտության դեպքում.

2) ոտքերի և ձեռքերի եղունգների կտրում.

3) լոգանքի (վաննա) կամ ցնցուղի ընդունում:

50.Պարտադիր սանիտարական մշակումից հետո կալանավորված անձը կամ դատապարտյալը ստանում է մաքուր սպիտակեղեն և արտահագուստ:

51.Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստը և սպիտակեղենը ենթարկվում է վարակազերծման։ ՊՈԱԿ-ի բաժանմունք ընդունվելու վերաբերյալ տվյալները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանում:

52.ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունք ընդունված` կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն: Նշանակումները կատարվում են բժիշկի  կողմից։

          53.ՊՈԱԿ-ի բաժանմունքներում իրականացնում է`

1) ստացիոնար բուժման կարիք ունեցող կալանավորված անձի կամ դատապարտյալի բժշկական օգնություն և սպասարկում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված գործելակարգերի.

2) վարակիչ կամ շրջապատի համար վտանգավոր հիվանդություններով տառապող կալանավորված անձանց և դատապարտյալների ժամանակավոր մեկուսացում` առանձնացված պայմաններում։

  1. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը ունի նեղ մասնագիտական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կարիք և ՊՈԱԿ-ը չունի տվյալ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան,  կալանավորված անձը կամ դատապարտյալը ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունքից սույն կարգի 40-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն փոխադրվում է քաղաքացիական բժշկական  հաստատություն: Նման փոխադրումները հաշվառվում են կալանավորված անձանց և դատապարտյալների քաղաքացիական բժշկական հաստատություններ փոխադրման հաշվառման մատյանում:
  2. Վարակիչ հիվանդություններով և տուբերկուլոզով հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների հայտնաբերման դեպքում կատարվում են գրանցումներ` վարակիչ հիվանդությունների վերաբերյալ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանում:
  3. ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունքից կալանավորված անձին կամ դատապարտյալին դուրս գրելիս` կատարվում է պարտադիր բժշկական զննություն, որի վերաբերյալ տվյալները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ցուցաբերման մատյանում։
  4. ՊՈԱԿ-ի բաժանմունքում գտնվող հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների մահվան փաստն արձանագրում է բժիշկը, որից հետո անհապաղ տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ մահացածի հարազատներին տեղեկացնելու համար։
  5. Բժշկի կողմից հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի մահվան փաստն արձանագրելուց հետո դիակը տեղափոխվում է հերձում իրականացնող բժշկական հաստատություն։ Դիակի հետ տարվում են նաև հիվանդության պատմագիրը։ Մահացածի ախտաբանաանատոմիական հերձումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  6. Քաղաքացիական բժշկական հաստատությունում կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ընդհանուր հիմունքներով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 7. ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ  ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. ՊՈԱԿ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացվում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ձևերով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով կալանավորված անձանց և դատապարտյալների կարգավիճակով պայմանավորված և սույն կարգով սահմանված առանձնահատկությունները:
  2. Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը և սպասարկումը ներառում է.
  • հոգեբուժական վկայարկումը.
  • հետազոտումը՝ ախտորոշման նպատակով.
  • հոգեկան խանգարում ունեցող անձանց հաշվառումը.
  • հոգեկան խանգարում ունեցող անձանց խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը.
  • հաշվառման մեջ գտնվող՝ հոգեկան խանգարում ունեցող անձանց արտահիվանդանոցային շարունակական բուժումը և հսկողությունը.
  • հարկադիր բուժումը և հսկողությունը` դատարանի որոշման հիման վրա.
  • առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը:
  1. Հիվանդանոցային հոգեբուժական օգնություն ը և սպասարկումը ներառում է՝
  • հոգեկան խանգարում ունեցող անձանց ընդունումը.
  • հոգեկան խանգարում ունեցող անձանց հետազոտումը.
  • հիվանդանոցային բուժումը.
  • հոգեկան խանգարում ունեցող անձանց դուրսգրումը.
  • հոգեկան խանգարում ունեցող անձանց հիվանդանոցային մասնագիտացված խնամքը:
  1. Հոգեբուժական վկայարկումն անձի մոտ հոգեկան խանգարման առկայությունը կամ բացակայությունը պարզելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման անհրաժեշտությունը գնահատելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակը որոշելուն ուղղված գործընթաց է:
  2. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ՝

1)  սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի բ.պարբերությամբ նախատեսված դեպքերի.

2) գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը ունի հոգեկան խանգարում, որի հետևանքով՝

ա.  նա  վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար.

բ.   անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները:

  1. Հոգեբուժական վկայարկման արդյունքում, եթե բժիշկ-հոգեբույժի կողմից հաստատվում է, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար կամ բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել անձի առողջական վիճակը, ապա կալանավորված անձը կամ դատապարտյալը ոչ հոժարակամ հոսպիտալացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղափոխվում է ՊՈԱԿ-ի հոգեբուժական բաժանմունք, որտեղ ենթակա է ոչ հոժարակամ հոսպիտալացման՝ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
  2. Հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժը  մեկ ամսվա ընթացքում առնվազն  2 անգամ   հոգեկան խանգարում ունեցող անձի վիճակի  մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում ՊՈԱԿ-ի հոգեբուժական հանձնաժողովին՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումը  շարունակելու  կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով:

Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո  հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննում և տալիս է եզրակացություն ոչ հոժարակամ բուժումը շարունակելու  կամ  դադարեցնելու մասին:

  1. Հոգեբուժական հետազոտումը իրականացվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի հոգեկան խանգարման ախտորոշումը ճշտելու, ինչպես նաև հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով՝ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ, իսկ անչափահասների դեպքում՝ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  2. Հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալը ՊՈԱԿ-ում ենթակա է՝

1) հաշվառման համապատասխանաբար պահման վայր  կամ քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց  հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում և

2) հաշվառումից հանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին, 3-րդ ենթակետերով կամ կալանքը որպես խափանման միջոց վերացվելու կամ պատժից ազատվելու դեպքերում:

  1. Կալանքը որպես խափանման միջոց վերացվելու կամ ազատազրկման ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում հոգեկան խանգարում ունեցող անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետը գրավոր ծանուցում է ուղարկում անձի որպես քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում նրա փաստացի բնակության վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն:
  2. Հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձի կամ դատապարտյալի դիսպասներ հսկողությունը իրականացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման և սույն կարգին համապատասխան:
  3. Հոժարակամ հոսպիտալացումը և դուրս գրումը իրականացվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  4. Հոգեբուժական օգնության և սպասարկման ընթացքում ֆիզիկական զսպման ու մեկուսացման միջոցները, հանդարտեցման բժշկական մեթոդները կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  8. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

  1. Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների սանիտարահամաճարակային աշխատանքների ապահովումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ:
  2. Վարակիչ հիվանդությունների բռնկման կամ համաճարակի դեպքում ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում օրենսդրությամբ սահմանված կարգով մտցվում են ռեժիմային սահմանափակման միջոցներ, իրականացվում են օջախի տեղայնացմանը և չեզոքացմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումներ` տեղեկացնելով ՊՈԱԿ-ի տնօրենին և քրեակատարողական հիմնարկի պետին կամ վերջինիս փոխարինող անձին:
  3. Վարակիչ հիվանդության օջախում անց են կացվում հակահամաճարակային միջոցառումներ, որոնց բովանդակությունը կախված է վարակի բնույթից, կալանավորված անձանց և դատապարտյալների տեղավորման առանձնահատկություններից: Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել սահմանափակող միջոցառումներ:
  4. Առանձնացվում է հակահամաճարակային սահմանափակման միջոցառումների երեք աստիճան`

1) ուժեղացված բժշկական հսկողություն.

2) օբսերվացիա, որը նախատեսում է`

ա. ուժեղացված բժշկական հսկողություն.

բ. կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունման սահմանափակում կամ ընդունվածների առանձնացված տեղաբաշխում.

            գ. հատուկ բժշկական և հակահամաճարակային միջոցառումների անցկացում.

3) կարանտին, որը հակահամաճարակային միջոցառումների համակարգ է՝ ուղղված վարակիչ հիվանդության օջախի մեկուսացմանը և վարակիչ հիվանդության վերացմանը:

  1. Կարանտինը նախատեսում է հետևյալ միջոցառումների անցկացումը`

1) վարակիչ հիվանդությամբ հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների մեկուսացում, հիմնարկում ելքի և մուտքի, կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժի արգելում.

2) ուժեղացված բժշկական հսկողություն.

3) հատուկ բժշկական և հակահամաճարակային միջոցառումների անցկացում:

  1. Վարակիչ հիվանդությունների բռնկումների կամ համաճարակների դեպքում, որոնք առաջացել են միաժամանակ կամ գաղտնի փուլի ընթացքում, և եթե հիվանդացածների թիվը գերազանցում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց 10 տոկոսը, թունավորումների, սննդային թունավորումների, թունավարակների, մասնագիտական հիվանդությունների (անկախ դրանց ծանրությունից), ինչպես նաև ծանր հետևանքներ կամ մահ առաջացրած վնասվածքների հետ կապված դեպքերի մասին քրեակատարողական հիմնարկի պետը պարտավոր է գրավոր տեղեկացնել ՊՈԱԿ-ի տնօրենին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին :

 

ԳԼՈՒԽ 9. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ՓՈԽԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

  1. Քրեակատարողական հիմնարկից փոխադրվելու կամ ազատվելու դեպքերում կալանավորված անձինք և դատապարտյալները ենթարկվում են բժշկական հետազոտության, որի արդյունքները գրանցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտում:
  2. Հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխադրելիս` անհրաժեշտության դեպքում ուղեկցման համար հատկացվում է բուժաշխատող։
  3. Ուղեկցող բուժաշխատողը պարտավոր է`

1) մասնակցել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունմանը, փոխադրելուց առաջ հսկել նրանց հետ անցկացվող սանիտարական մշակման լիարժեքությանը և որակին.

2) հետևել փոխադրամիջոցների սանիտարական վիճակին.

3) փոխադրման ընթացքում հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ ձեռնարկել բժշկական միջոցառումներ և անհրաժեշտության դեպքում նախաձեռնել նրանց փոխադրումը ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունք կամ քաղաքացիական բժշկական հաստատություն.

4) պատժի կրման վայր ժամանելուց հետո մասնակցել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների հանձնմանը, բժշկական փաստաթղթերի ձևակերպմանը։

  1. Վարակիչ հիվանդություններով տառապող անձանց, այդ թվում` տուբերկուլոզի ակտիվ ձևի, վեց ամսից ավելի հղի և մեկ ամսականից մինչև երկու տարեկան երեխա ունեցող կանանց, հոգեկան և այլ ծանր հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի փոխադրումը կատարվում է մյուս բոլոր կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկուսացված։
  2. ՊՈԱԿ-ի բաժանմունքում գտնվելու ընթացքում պատժի կրման ժամկետը լրանալու դեպքում, եթե անհրաժեշտ է բուժումը շարունակել, հիվանդ դատապարտյալը հիվանդության պատմագրից արված քաղվածքի հիման վրա` իր համաձայնությամբ կարող է ուղեգրվել քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:
  3. Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց առաջ վարակիչ հիվանդությունների բացառման նպատակով կալանավորված անձը կամ դատապարտյալը պետք է անցնի բժշկական հետազոտություն և ենթարկվի սանիտարական մշակման։
  4. Հաշվառված և (կամ) հաշվառումից հանված` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն և հակում ունեցող անձանց մասին տեղեկությունները ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Նշված տեղեկությունները փոխանցելիս` ապահովվում է դրանց գաղտնիությունը:
  5. Այն դեպքում, երբ ազատման ենթակա կալանավորված անձը կամ դատապարտյալը իր հիվանդությունների, հոգեկան և ֆիզիկական վիճակի պատճառով բնակության վայր ինքնուրույն հասնել չի կարող, ՊՈԱԿ-ի տնօրենը այդ մասին տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի պետին։

 

ԳԼՈՒԽ 10.  ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Սույն գլխում սահմանված գործառույթների իրականացման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ստեղծվում է արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկ, առողջապահության նախարարության երկու, ՊՈԱԿ-ի չորս ներկայացուցիչներ կազմով: Բացի արդարադատության նախարարության ներկայացուցիչ անդամից բժշկական հանձնաժողովի մնացած անդամները պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բժիշկ-մասնագետների կրթությանը և գործունեության ներկայացվող պահանջները, ընդ որում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ՊՈԱԿ-ի մեկական ներկայացուցիչ պետք է լինի բժիշկ-հոգեբույժ:Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ի պաշտոնե հանդիսանում է հանձնաժողովի նախագահ:
  2. Բժշկական հանձնաժողովը իրավասու է անհրաժեշտության դեպքում իրեն կից ստեղծել բժիշկ-մասնագետներից կազմված աշխատանքային խմբեր, որոնք մասնագիտական կարծիք են տալիս բժշկական հանձնաժողովի գործառույթներից բխող հարցերի վերաբերյալ:
  3. Բժշկական հանձնաժողովը ստեղծվում է երեք տարի ժամկետով: Բժշկական հանձնաժողովի անդամի, աշխատանքային խմբի անդամ աշխատանքը վարձատրվում է, եթե հանձնաժողովի անդամի համար օրենքով սահմանված սահմանափակում առկա չէ:
  4. Բժշկական հանձնաժողովի գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի  ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն տալը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալը:

  1. Բժշկական հանձնաժողովին կարող է ՝

1) դիմել կալանավորված անձը կամ դատապարտյալը՝ գրավոր կարգով՝ գրության մեջ նշելով, որ համաձայն է, որ բժշկական գաղտնի տեղեկությունները փոխանցվեն բժշկական հանձնաժողովին, դրան կից աշխատանքային խմբերին  կամ.

2) կալանավորված անձին կամ դատապարտյալին բուժող ՊՈԱԿ-ի բժիշկը՝ գրավոր կարգով՝ նախապես ստանալով կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը:

  1. Սույն կարգի 91-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումը ստանալու օրվան հաջորդող 2-օրյա ժամկետում բժշկական հանձնաժողովի նախագահը դիմումի կրկնօրինակը ուղարկում է ՊՈԱԿ-ի տնօրենին` կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները հավաքելու և ներկայացնելու համար: ՊՈԱԿ-ի բժիշկների կողմից, ըստ անհրաժեշտության, կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները մնացած բժշկական փաստաթղթերի կրկնօրինակների հետ մեկտեղ ներկայացվում են ՊՈԱԿ-ի տնօրենին, որը դրանք ստանալուց հետո մեկօրյա ժամկետում տրամադրում է բժշկական հանձնաժողովին:
  2. Սույն կարգի 91-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում, բուժող բժիշկը դիմումի հետ միասին ներկայացնում է իր մոտ առկա բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները: Բժշկական հանձնաժողովը իրավասու է ՊՈԱԿ-ից պահանջել և ստանալ դիմող բժշկի մոտ չգտնվող, սակայն ՊՈԱԿ-ում առկա կալանավորված անձի կամ դատապարտյալին վերաբերող այլ բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները:
  3. Բժշկական հանձնաժողովի կողմից տրվող բժշկական եզրակացությունը տրվում է հիմք ընդունելով որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկը՝ համաձայն հավելված 3-ի:
  4. Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) (կազմված ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի) կողմնորոշիչ ցանկը սահմանվում է սույն կարգի հավելված 3-ով:
  5. Բժշկական հանձնաժողովը իրավունք ունի եզրակացություն տալու որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների (այդ թվում՝ վիճակները կամ խանգարումները) կամ հիվանդությունների համադրություն առկայության մասին, որը կամ որոնք սույն կարգի հավելված 3-ում ընդգրկված չլինելով հանդերձ՝

1) դրսևորվում է (են) ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով և ուղեկցվում գործունեության և մասնակցության ծանր և խորը խանգարումներով` մասնավորապես, այնպիսի հիվանդություն(ներ), որը (որոնք) տարածված չլինելով սույն որոշման ընդունման պահին, գործնականում կալանավորված անձի կամ դատապարտյալի կյանքին իրական վտանգ է (են) սպառնում (օրինակ՝ թմրամիջոցների օգտագործման արդյունքում օրգանիզմի քայքայման հետ կապված հիվանդությունները) կամ

2) ստեղծում է (են) առողջական վիճակ, որն իր տառապանքներով նմանատիպ է այն տառապանքներին, որոնք առաջանում են սույն կարգի հավելված 3-ով սահմանված հիվանդությունների հետևանքով:

  1. Սույն կարգի 96-րդ կետում նախատեսված դեպքերում բժշկական հանձնաժողովը եզրակացություն տալիս հիմք է ընդունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության օրգանիզմի ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքները:
  2. Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ են համարվում միայն այն հիվանդությունները, որոնց անհրաժեշտ խնամքը կամ բուժումը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, ինչի մասին պետք է նշվի բժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ:
  3. Բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

                            ԳԼՈՒԽ 11. ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու և տրամադրելու համար ՊՈԱԿ-ի բուժաշխատողների կողմից վարվում (լրացվում) են սույն գլխով նախատեսված բժշկական փաստաթղթեր:
  2. ՊՈԱԿ-ի բուժաշխատողների կողմից վարվող (լրացվող) «բժշկական փաստաթուղթ» հասկացությունը սույն կարգում կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված իմաստով:
  3. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու և տրամադրելու համար ՊՈԱԿ-ի բուժաշխատողների կողմից վարվում (լրացվում) են բժշկական փաստաթղթեր են՝
  • կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտը, ներառյալ դրա քաղվածքը.
  • կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդության պատմագիրը, ներառյալ դրա քաղվածքը.
  • խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևաթուղթը.
  • կալանավորվածներին պահելու վայր, քրեակատարողական հիմնարկ ընդունվածների բժշկական զննության մատյանը.
  • կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանը.
  • կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանը.
  • կալանավորված անձանց և դատապարտյալների քաղաքացիական բժշկական հաստատություններ փոխադրման հաշվառման մատյանը.
  • վարակիչ հիվանդությունների վերաբերյալ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանը.
  • կալանավորված անձանց և դատապարտյալների դիսպանսեր հաշվառման մատյանը.
  • հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանը.
  • կալանավորված անձանց և դատապարտյալների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյան.
  • դեղերի և բժշկական պարագաների քանակական հաշվառման մատյանը.
  • բաշխվող դեղերի և բժշկական այլ պարագաների հաշվառման մատյանը.
  • թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն և հակում ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանը.
  • դեղերի հատկացման և ընդունման վերաբերյալ մատյանը:
  1. Սույն կարգի 102-րդ կետում սահմանված բժշկական փաստաթղթերի ձևերը և լրացման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
  2. ՊՈԱԿ-ի յուրաքանչյուր ստորաբաժանում իրականացնում է բժշկական վիճակագրության վարում: Կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հաշվետվության հանձնման գործընթացը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
  3. Բժշկական փաստաթղթերում գրանցված կալանավորված անձի կամ դատապարտյալի բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունները գաղտնի են և կարող են տրամադրվել՝

1) կալանավորված անձին և դատապարտյալին,

2) կալանավորված անձի և դատապարտյալի օրինական ներկայացուցչին` կալանավորված անձի և դատապարտյալի համաձայնության դեպքում (համաձայնություն չի պահանջվում անգործունակ անձի կամ անձի մահվան դեպքում),

3) ծնողին կամ խնամակալին՝ կալանավորված անձի և դատապարտյալի անչափահաս լինելու դեպքում.

4) կալանավորված անձի և դատապարտյալի բուժում և խնամք իրականացնող բուժաշխատողներին, քրեակատարողական հիմնարկի անձնակազմին`  այն ծավալով, որն անհրաժեշտ է վերջիններիս կողմից կալանավորված անձի և դատապարտյալի բուժում և խնամք իրականացնելու և դրանից բխող այլ անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար.

5) քաղաքացիական բժշկական հաստատությանը, որը իրականացնելու է կալանավորված անձի և դատապարտյալի շարունակական հսկողությունը և/կամ բուժումը` այն ծավալով, որն անհրաժեշտ է վերջիններիս հետագա բուժումը և շարունակական հսկողությունը իրականացնելու համար.

6) կալանավորված անձի և դատապարտյալի բուժման ծախսերը փոխհատուցող կազմակերպությանը` բժշկական օգնության և սպասարկման որակական և քանակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասով.

7) հանրային առողջության պահպանումն իրականացնող համապատասխան կառույցներին` հիվանդությունների տարածման կանխարգելման և պայքարի նպատակով.

8) սույն կարգով նախատեսված բժշկական հանձնաժողովին.

9) Մարդու իրավունքների պաշտպանին:

  1. Սույն կարգի 105-րդ կետի 1-3-րդ ենթակետով նախատեսված բժշկական փաստաթղթերը՝ քաղվածքի կամ պատճենի տեսքով տրամադրվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին կամ նրանց կողմից լիազորված անձին՝ ներկայացված գրավոր պահանջի դեպքում:
  2. Բժշկական փաստաթղթերը պահվում են չհրկիզվող պահարանում, որոնց հաշվառման և պահպանման համար պատասխանատու է բժշկական ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող անձը։

 

ԳԼՈՒԽ 12. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշմանդամ ճանաչելու կարգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ընդհանուր հիմունքներով:
  2. Պատժախուց փոխադրված կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն` այցելությունների ընթացքում գանգատների ներկայացման և անհրաժեշտության դեպքում` մասնագիտական հետազոտության հիման վրա: Պատժախուց այցելության վերաբերյալ բժշկական անձնակազմի կողմից կատարվում են գրառումներ` կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտում կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդության պատմագրում:
  3. 110. Առողջական վիճակի վատթարացումը հիմք է հանդիսանում կալանավորված անձին կամ դատապարտյալին բժշկի եզրակացության հիման վրա պատժախցից սահմանված կարգով դուրս բերելու համար:

   Կից ներկայացվում է Հավելված 1, 2, 3:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«       »                      2018  թվականի    N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ  350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը,Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին»թիվ 350-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

          1) Որոշման հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել 5.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

          «5.1 Հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվառումը և հաշվառումից հանումը իրականացվում էՀայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

          2) Որոշման հավելվածի 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

          «13.1 Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբուժական վկայարկման նպատակը, դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ:»:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«       »                      2018  թվականի    N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ  1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանից հանել «ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու» բառերը.

2) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության,» բառերը.

3) որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «կալանավորված անձի նկատմամբ հոգեկան առողջական վիճակի պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու,» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 3-րդ կետը:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2018 թվականի N -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) Որոշման 7-րդ հավելվածի՝

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը.

բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբնոր՝ 3-րդ ենթակետով.

«3)«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի դեպքում ուղեգրերի ձևաթղթերը տրամադրվում են հայտին նախորդող տարվա տվյալներով Հայաստանի Հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների  ընդհանուր թվի 70 տոկոսի չափով:»:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    31.07.2018 - 15.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2723

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ