Հիշել նախագիծը

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկ­տեմ­բերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.14 հոդված.

«Հոդված 19.14 Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

  1. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝

բազային տուրքի 300 000-ապատիկի չափով

Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝

բազային տուրքի 100 000-ապատիկի չափով

  1. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղա­դրույք ընդունելու իրավունքի՝ սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և կամ վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում:
  2. Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերությունում «օրենքի 19.7-րդ և 19.8-րդ» բառերը փոխարինել «օրենքի 19.7-րդ, 19.8-րդ և 19.14-րդ» բառերով:

Հոդված 3. Եզրարափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 4. Անցումային դրույթներ

  1. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտա­լիզա­տորի) կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանաված՝ խաղադրույք ընդու­նելու իրավունքն առաջին անգամ ձեռք բերելու համար պետական տուրքը վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ  

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ մասերով.

«17) Խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով վճարված դրամային միջոց, որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիրը։

18) խաղադրույք ընդունելու իրավունք՝ որը տրվում է Հայաստանի Հան­րապե­տու­թյան կառավարության սահմանած կարգով վիճակախաղի (վիճակախաղերի) կազ­մակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտեր­նետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպ­քում խաղադրույքներ ընդունելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «վրա» բառից հետո լրացնել «, վիճակախաղի (վիճակախաղերի) կազմա­կերպ­ման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտա­լիզատորի) կազմակերպման առկայության դեպքում նաև խաղադրույք ընդու­նելու իրավունքի հիման վրա:» բառերով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետա­կան տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպ­քում, որի դրույքաչափ սահմանվում է կախված Կազմակեպչի կողմից ընդունված խաղա­դրույքների ընդհանհուր գումարից՝ ներառյալ իր կողմից իր հաշվին խաղա­ցո­ղին տրված խաղին մասնակցելու հնարավորությունները:»

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1»-րդ կետով.

«թ1) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանո­նակար­գում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկա­յության դեպքում վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««թ»» բառից հետո լրաց­նել ««թ1»» բառը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«խաղադրույք (մասնակցության վճար)` դրամական միջոցներ, որոնք խաղացողի կողմից անկան­խիկ եղանակով փոխանցվում են կազմակերպչին և ծառայում են որպես շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համա­պա­տաս­խան.

Խաղադրույք ընդունելու իրավունք` որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության սահմանած կարգով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրա­կանացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում .

1) «վրա» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի գործունեության դեպքում նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով համապատասխան քվոտայի համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:» բառերով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն

«Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառա­վա­­րության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, որի դրույքաչափ սահ­ման­վում է կախված Կազմակեպչի կողմից ընդունված խաղադրույքների ընդհանհուր գումարից՝ ներա­ռյալ իր կողմից իր հաշվին խաղացողին տրված խաղին մասնակցելու հնարա­վո­րու­թյուն­ները: »:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1»-րդ կետով.

«Է1) վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահ­ման­ված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««է»» բառից հետո լրացնել «կամ «է1»» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    19.09.2022 - 04.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3347

Տպել