Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.09.2023 - 12.10.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Պետու­թյան կողմից ֆինանսավորվող` գյուղա­տնտե­սու­թյան ոլորտի պետական աջակ­ցու­թյան ծրագ­րերի շրջանակներում շահութահարկ վճա­րող­ների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատուցում ստաց­ված նպատակային դրամական միջոց­ների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի սահմանում
0 2700

Քննարկվել է 21.07.2023 - 11.08.2023

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Նախագծի նպա­տակը Կառա­վա­րության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզի­դենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխա­տատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճա­րումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենս­գրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը ուժը կորցրած ճանաչելն է:
1 1893

Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդու­նու­մը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մա­տա­կարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվա­զեցում­ներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ - ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմա­նագ­րով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպա­տակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը, - սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկ­ման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում, - մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունք­ներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։
0 2003

Քննարկվել է 19.09.2022 - 04.10.2022

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է բարձրաց­նել ինտեր­նետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հաս­կա­ցու­թյան, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարա­բե­րությունները:
0 3162

Քննարկվել է 30.08.2022 - 14.09.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպա­տակը միկրո­ձեռ­նարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութա­գրվում էր որպես հարկ­ման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայման­ներ:
6 7410

Քննարկվել է 26.07.2022 - 10.08.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը ԱԱՀ-ով և շահու­թա­հարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հար­­կա­­յին օրենս­­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոն­ների կիրա­ռության առումով բացառություններ սահմանելը, ինչ­պես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է:
0 3544

Քննարկվել է 16.12.2021 - 31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող շահութահարկ վճա­րողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համա­­­­խառն եկամ­տից նվա­զեց­նելու հնարավորությունների ընձեռում
1 4085

Քննարկվել է 26.01.2021 - 10.02.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով հարկային գործակալների կողմից ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված որոշ եկամուտների, այդ եկամուտների վճարման ամսաթվի, ինչպես նաև եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: 
0 4634

Քննարկվել է 19.10.2020 - 03.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի շահութահարկ վճարող ջրօգտագործողների կողմից առանց գործնական խոչընդոտների և առավել արդիական միջոցների կիրառմամբ իրականացնել ֆիզիկական անձանց դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման նպատակով ծանուցումների տրամադրման գործընթացը:
0 7639