«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ մասից, 7-րդ գլխի վերնագրից հանել «շահագրգիռ» բառը, իսկ 28-րդ հոդվածի վերնագրում Շահագրգիռ հանրության» բառերը փոխարինել «Հանրության» բառով և 1-ին մասում «Շահագրգիռ հանրությունն» բառերը փոխարինել «Հանրությունն» բառով։
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 6)-րդ կետի «հաստատված» բառը փոխարինել «որը հաստատվում է» բառերով.
2) 1-ին մասը լրացնել 17.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.1) հանրություն՝ մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ պրակտիկային համապատասխան՝ դրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը.»
3) 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18) շահագրգիռ հանրություն` հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով անմիջական կամ հավանական ազդեցություն կրող կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրություն․»
Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ՝
1) 1-ին կետում «ՌԷԳ կարգի» բառերից առաջ ավելացնել «ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու,»
2) 4-րդ և 10-րդ կետերը հանել․
Հոդված 4․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12) սույն oրենքով սահմանված դեպքերում և կարգով փորձաքննության գործընթացում հանրության ծանուցման և շահագրգիռ հանրության մասնակցության հնարավորության ապահովումը.»
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված ժամկետներում շահագրգիռ հանրության և ազդակիր համայնքի բնակչության» բառերով։
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված ժամկետներում շահագրգիռ հանրության և ազդակիր համայնքի բնակչության» բառերով։
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի`
1) 3-րդ մասի՝
ա․ 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
« ա․ կայանքներ, որտեղ օգտագործվում են քիմիական կամ կենսաբանական պրոցեսներ հիմնական դեղագործական արտադրատեսակների արտադրության համար»․
բ. 6-րդ կետի «գ» ենթակետում «փոխանցման» բառը փոխարինել «հեռացման» բառով․
գ․ 7-րդ կետի «գ» ենթակետում «մեծությունը» բառը փոխել «սահմանային չափը, կամ արժեքը» բառով, իսկ «դ» ենթակետում «ավելի» բառից հետո լրացնել «հալեցման արտադրության հզորությամբ» բառերով.
դ․ 7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«զ․ ասբեստի արդյունահանման, ասբեստի և ասբեստ պարունակող արտադրանքների մշակման և փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ` տարեկան ավելի քան 20000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար` տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, և ասբեստի այլ օգտագործումների համար` տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով:»
ե. 9-րդ կետի «բ» ենթակետում «20» թիվը փոխարինել «10» թվով.
զ․ 11-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.
է․ 11-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր ենթակետով․
«զ․ առևտրային նավահանգիստներ, ինչպես նաև ներքին ջրային ուղիներ և ներքին նավագնացության համար նավահանգիստներ, որոնք հնարավորություն են տալիս փոխադրելու 1350 մետր-տոննայից ավելի նավեր:»
թ․ 14-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «ա․ թղթի կամ ստվարաթղթի արտադրություն, որի օրական հզորությունը գերազանցում է 20 տոննան։»․
2) 4-րդ մասի՝
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.
բ. 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ» բառերը։
3) 5-րդ մասի «արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի համարվող» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներին վերաբերող» բառերով։
Հոդված 8․ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետի «որը պետք է ամրագրվի նախագծային փաստաթղթում» բառերը հանել։
Հոդված 9․ Օրենքի 15-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 7-րդ կետը հանել․
2) 1-ին մասի 9-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ կետերից հանել «նախագծային փաստաթղթով նախատեսված» բառերը․
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով․
«21) նախագծային փաստաթղթով նախատեսված բնականոն շահագործման և արտակարգ իրավիճակներում արտանետումների իոնացնող ճառագայթման ազդեցությունը․
22) հայցվող տարածքի հնագիտական ուսումնասիրությունների եզրակացությունը։»․
4) 2-րդ մասի 4-րդ կետում «բնութագիրը» բառից հետո լրացնել «(այդ թվում ոչ տեխնիկական)» բառերով․
5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով․
«10) հայցվող տարածքի հնագիտական ուսումնասիրությունների եզրակացությունը․»։
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) նախագծային փաստաթուղթը կամ հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը.»
2) 9-րդ մասի «կամ ՌԷԳ հաշվետվություններում» բառերը փոխարինել «հաշվետվության մեջ» բառով․
3) 10-րդ մասում առաջին նախադասության ՇՄԱԳ հաշվետվության բառերից հետո լրացնել կամ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության բառերով։
4) 14-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) բնապահպանական կառավարման պլանի և շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի արդյունավետությունը.»
5)Սույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով․
«18. Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը լիազոր մարմնի կողմից տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում։»
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «եզրակացությունն» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից» բառերը.
2) 2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով և «ուժը կորցնում է» բառերը փոխարինել «ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի կողմից» բառերով։
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային աստաթղթերի տեսակները |
1. Սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե դրանք սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն են պահանջում:
2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված, բայց սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների հետագա իրագործման հիմքեր սահմանող հիմնադրույթային փաստաթղերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու կարգին համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված և բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է Լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:
4. Լիազոր մարմինը, հիմնվելով նախաձեռնողի և առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքների վրա, որոշում է նաև, թե արդյոք տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը և հիմնադրութային փաստաթղթերի աննշան փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության։
5. Այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, քաղաքացիական արտակարգ իրավիճակներին ծառայելն է, ինչպես նաև ֆինանսական կամ բյուջետային բնույթի հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա չեն ՌԷԳ-ի և փորձաքննության։»։
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով և համապատասխանաբար փոխելով մնացած կետերի համարակալումը․
«1.Նախնական գնահատում»
Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով․
« 4. Եթե նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին և որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում Լիազոր մարմնին այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ, ապա.
1) ծագման պետություն հանդիսանալու դեպքում Լիազոր մարմինը այդ մասին անհապաղորեն տեղեկացնում է ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին,
2) ազդակիր պետություն հանդիսանալու դեպքում Լիազոր մարմինը կարող է դիմել ծագման պետության լիազոր մարմնին՝ խորհրդակցություններ կազմակերպելու և այդ եզրակացությունը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:»
Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1) 4-րդ և 5-րդ մասերում «պարունակում է» բառից հետո լրացնել «առնվազն» բառով։
2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
«6․ Հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է համացանցի http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում): Փորձաքննության ընթացքում ծանուցումը, ՇՄԱԳ և ՌԷԳ հաշվետվությունները տեղադրվում են նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում։ Ծանուցումը իրականացվում է նաև կառավարության կողմից սահմանված այլ եղանակներով:»։
Հոդված 16. Եզրափակիչ մաս
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Продолжительность
18.12.2025 10.01.2026 -
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 80
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .