Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և  «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

          Հայաuտանի Հանրապետության « «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի կիրարկման ժամանակահատվածում ի հայտ եկած  խնդրահարույց իրավակարգավորումների փոփոխության անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին», «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիաների և  «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին»  արձանագրության կողմ երկիր ունի պարտավորություն ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացների վերաբերյալ ազգային օրենսդրությունը վերոնշյալ միջազգային պայմանգրերի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Նախատեսվող փոփոխությունները ուղղված են ապահովելու վերոնշյալ միջազգային պայմանագրերի շրջանակներում ՀՀ-ի վերաբերյալ ընդունված կողմերի հանդիպման որոշումների պահանջները, ինչպես նաև  Օրենքի կիրարկման ժամանակահատվածում ի հայտ եկած խնդրահարույց իրավակարկավորումների շտկմանը՝  Օրենքի որոշ հոդվածների թյուրըմբռնումը բացառելու նպատակով։ Առաջացել է անհրաժեշտություն Օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված Կառավարության իրավասություններից հանել նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բնապահպանական և տնտեսական վնասների գնահատման և հատուցման կարգի հաստատումը, քանի որ բնապահպանական օրենսդրության համապարփակ վերլուծության, ինչպես նաև համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրության  արդյունքում արձանագրվել է, որ «շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնաս» եզրույթը իրատեսական չէ և ի վերջո խոսքը գնում է ոչ թե տնտեսական այլ բնապահպանական վնասի մասին։ Միաժամանակ հաշվի առնելով որ ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով հայկական կողմը ունի պարտավորություն մշակելու և ընդունելու «Բնապահպանական պատասխանատվության մասին» նոր օրենք, որը կկարգավորի Եմ համապատասխան հրահանգին համահունչ  բնապահպանական վնասի վերաբերյալ իրավակարգավորումները։  Օրենքի 20-րդ հոդվածով ամրագրված հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեության իրականացումը պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո չսկսելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորչրած ճանաչելու համար սահմանված երկու տարին առաջարկվում է  երկարաձգել մեկ տարով։

          «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման ժամկետի սահմանման անհրաժեշտությամբ։

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ անտառային հողերում իրականացվող՝ ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա անտառապատման ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար նախատեսված պետական տուրքից ազատելու անհրաժեշտությունից հաշվի առնելով, որ անտառապատման արդյունքները պետության համար ստեղծում են հավելյալ արժեք՝ նպաստելով  կլիայի փոփոխության մեղմման ուղղված երկրի քաղաքականության շրջանակներում ջերմոցային գազերի կրճատմանը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 17.1 կետով՝ սահմանելով նոր «հանրություն» հասկացությունը, ինչպես նաև խմբագրել «շահագրգիռ հանրություն» հասկացությունը։ Առաջարկվում է նաև փոփոխել ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակների վերաբերյալ 21-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին»  արձանագրության պահանջները։ Լրամշակվել է օրենքի 24-րդ հոդվածը հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվինցիայի պահանջները։   Առաջարկվում է նաև Օրենքի մի շարք հոդվածներում կատարել տեխնիկական փոփոխություններ՝ Օրենքի որոշ հոդվածների թյուրըմբռնումը բացառելու նպատակով։

          «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման ժամկետ՝ 5 տարի։

          «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ և փորձաքննության համար։

 

 

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

          «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև կբերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը։

 

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

          «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն ակնկալվում։

         

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

  Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1902-Լ որոշման 13.1  կետից։

 

  • Продолжительность

    18.12.2025 10.01.2026
  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 81

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: