Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

  

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի  1-ին մասից,  16-րդ հոդվածի 2-րդ մասից, 7-րդ գլխի վերնագրից հանել «շահագրգիռ» բառը, իսկ 28-րդ հոդվածի վերնագրում  Շահագրգիռ հանրության» բառերը փոխարինել «Հանրության» բառով և 1-ին մասում «Շահագրգիռ հանրությունն» բառերը փոխարինել «Հանրությունն» բառով։

 

Հոդված 2.  Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 6)-րդ կետի «հաստատված» բառը փոխարինել «որը հաստատվում է» բառերով.

2) 1-ին մասը լրացնել 17.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«17.1) հանրություն՝ մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ պրակտիկային համապատասխան՝ դրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը.»

3) 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«18) շահագրգիռ հանրություն` հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով անմիջական կամ հավանական ազդեցություն կրող կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրություն»

Հոդված 3 Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ՝

1) 1-ին կետում «ՌԷԳ կարգի» բառերից առաջ ավելացնել «ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու

 2) 4-րդ և 10-րդ կետերը հանել

Հոդված 4 Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«12) սույն oրենքով սահմանված դեպքերում և կարգով փորձաքննության գործընթացում  հանրության ծանուցման և շահագրգիռ հանրության մասնակցության հնարավորության ապահովումը

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված ժամկետներում շահագրգիռ հանրության և ազդակիր համայնքի բնակչության» բառերով։

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված ժամկետներում շահագրգիռ հանրության և ազդակիր համայնքի բնակչության» բառերով։

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի`

1)     3-րդ մասի՝

ա 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

« ա կայանքներ, որտեղ օգտագործվում են քիմիական կամ կենսաբանական պրոցեսներ հիմնական դեղագործական արտադրատեսակների արտադրության համար»

բ. 6-րդ կետի «գ» ենթակետում «փոխանցման» բառը փոխարինել «հեռացման» բառով

գ 7-րդ կետի «գ» ենթակետում «մեծությունը» բառը փոխել «սահմանային չափը, կամ արժեքը» բառով, իսկ  «դ» ենթակետում «ավելի» բառից հետո լրացնել «հալեցման արտադրության հզորությամբ»  բառերով.

դ7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«զ ասբեստի արդյունահանման, ասբեստի և ասբեստ պարունակող արտադրանքների մշակման և փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ` տարեկան ավելի քան 20000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար` տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, և ասբեստի այլ օգտագործումների համար` տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով:»

ե.   9-րդ կետի «բ» ենթակետում «20» թիվը փոխարինել «10» թվով.

զ 11-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ  ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.

է11-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր ենթակետով

«զ առևտրային նավահանգիստներ, ինչպես նաև ներքին ջրային ուղիներ և ներքին նավագնացության համար նավահանգիստներ, որոնք հնարավորություն են տալիս փոխադրելու 1350 մետր-տոննայից ավելի նավեր:»

թ 14-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «ա թղթի կամ ստվարաթղթի արտադրություն, որի օրական հզորությունը գերազանցում է 20 տոննան։»

2)  4-րդ մասի՝

 ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ  ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.

           բ.  6-րդ կետի «գ» ենթակետից հանել «՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ» բառերը։

          3) 5-րդ մասի «արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի համարվող» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներին վերաբերող» բառերով։

 

Հոդված 8 Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետի «որը պետք է ամրագրվի նախագծային փաստաթղթում» բառերը հանել։

 

Հոդված 9 Օրենքի 15-րդ հոդվածի՝

 

1)     1-ին մասի  7-րդ կետը հանել

2)    1-ին մասի  9-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ կետերից հանել «նախագծային փաստաթղթով նախատեսված» բառերը

3)    1-ին մասը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր կետերով

«21) նախագծային փաստաթղթով նախատեսված բնականոն շահագործման և արտակարգ իրավիճակներում արտանետումների իոնացնող ճառագայթման ազդեցությունը

22) հայցվող տարածքի հնագիտական ուսումնասիրությունների եզրակացությունը։»

4)    2-րդ մասի 4-րդ կետում «բնութագիրը» բառից հետո լրացնել «(այդ թվում ոչ տեխնիկական)»  բառերով

5)    2-րդ մասը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր կետով

«10) հայցվող տարածքի հնագիտական ուսումնասիրությունների եզրակացությունը»։

 

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2) նախագծային փաստաթուղթը կամ հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը.»

2) 9-րդ մասի «կամ ՌԷԳ հաշվետվություններում» բառերը փոխարինել «հաշվետվության մեջ» բառով

3) 10-րդ մասում  առաջին նախադասության ՇՄԱԳ հաշվետվության բառերից հետո լրացնել կամ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության բառերով։

 

4) 14-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«5) բնապահպանական կառավարման պլանի և շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի արդյունավետությունը.»

5)Սույն  հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր  կետով

«18. Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը լիազոր մարմնի կողմից տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում։»

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում  «եզրակացությունն» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից» բառերը.

   2) 2-րդ մասում  «երկու» բառը փոխարինել «երեք» բառով և  «ուժը կորցնում է» բառերը փոխարինել «ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի կողմից» բառերով։

 

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«Հոդված 21.

ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային աստաթղթերի տեսակները

1.     Սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե դրանք  սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն են պահանջում:

 

2.    Սույն հոդվածի 1-ին կետում չնշված, բայց սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների հետագա իրագործման հիմքեր սահմանող հիմնադրույթային փաստաթղերի  նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է  լիազոր մարմինը՝ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու կարգին համապատասխան:

 

3.    Սույն հոդվածի 1-ին կետում չնշված և բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է Լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:

 

4.    Լիազոր մարմինը, հիմնվելով նախաձեռնողի  և առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքների վրա, որոշում է նաև, թե արդյոք տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը և հիմնադրութային  փաստաթղթերի աննշան փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության։

 

5.    Այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, քաղաքացիական արտակարգ իրավիճակներին ծառայելն է, ինչպես նաև ֆինանսական կամ բյուջետային բնույթի հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը  ենթակա չեն ՌԷԳ-ի և փորձաքննության։»։

 

 

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով և համապատասխանաբար փոխելով մնացած կետերի համարակալումը

«1.Նախնական գնահատում»

 

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով

 

« 4. Եթե նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին և որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում  Լիազոր մարմնին  այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ, ապա.

1)      ծագման պետություն հանդիսանալու դեպքում Լիազոր մարմինը այդ մասին անհապաղորեն տեղեկացնում է  ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին,

2)    ազդակիր պետություն հանդիսանալու դեպքում  Լիազոր մարմինը կարող է դիմել ծագման պետության լիազոր մարմնին՝ խորհրդակցություններ կազմակերպելու և այդ եզրակացությունը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:»

 

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1)     4-րդ և 5-րդ մասերում «պարունակում է» բառից հետո  լրացնել «առնվազն» բառով։

2)    6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

«6 Հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է համացանցի http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում): Փորձաքննության ընթացքում ծանուցումը, ՇՄԱԳ և ՌԷԳ հաշվետվությունները տեղադրվում են նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում։ Ծանուցումը իրականացվում է նաև կառավարության կողմից սահմանված այլ եղանակներով:»։

 

 

 

Հոդված 16. Եզրափակիչ մաս

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Duration

    18.12.2025 10.01.2026
  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 88

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: