Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

06.05.2026 21.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ  արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի  սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։
Մնաց {days} օր
0 102

05.05.2026 20.05.2026
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ/ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն և 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշումների կատարման շրջանակներում ՀՀ կառավարությունն ներկայումս իրականացնում է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման մեծածավալ պետական ծրագիրը։ Այս առումով, արդեն կառուցված և վերակառուցված շենքերի շահագործումն ու պահպանումը (ներառյալ՝  ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը) առաջնային նշանակություն ունեն և պետք է իրականացվեն կոնստրուկցիաների, ինժեներական համակարգերի և տեխնիկական սարքավորումների գործառնական վիճակի ապահովման, ներքին հարդարման բավարար մակարդակի պահպանման, ինչպես նաև ընթացիկ նորոգման և սպասարկման գործառույթների պատշաճ կատարման համար:
Մնաց {days} օր
0 93

05.05.2026 25.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում սույն ենթաօրենսդրական իրավական ակտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին վերաբերող դրույթներն ընդունված փոփոխություններով սահմանված նոր կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջով։    Միջոցառման իրականացումը պայմանավորված է նաև դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպման գործող կարգավորումների արդիականացման անհրաժեշտությամբ։ Կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ նոր չափորոշիչների և գնահատման համակարգի ներդրումը, ինչպես նաև պետական կառավարման թվայնացման քաղաքականությունը, առաջացրել են գործող կարգի վերանայման և կատարելագործման պահանջ։ Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել էքստեռն կրթության գործընթացների առավել արդյունավետ կազմակերպում, վարչարարության պարզեցում և շահառուների համար ծառայությունների մատչելիության բարձրացում։    Նախագծի նպատակը էքստեռն քննությունների կազմակերպման գործընթացների բարելավումն է՝ դրանց թվայնացման, ընթացակարգերի հստակեցման և ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանեցման միջոցով։ Նախատեսվում է նաև ապահովել իրավասությունների հստակ բաշխում, բարձրացնել գործընթացների թափանցիկությունը և կանխատեսելիությունը, ինչպես նաև ընդլայնել տարբեր շահառու խմբերի մասնակցության հնարավորությունները։  
Մնաց {days} օր
0 90

05.05.2026 25.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1583-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել թեմատիկ տարածական տվյալների շերտերի ցանկի հստակեցում՝ ձևավորելով միասնական և տրամաբանական դասակարգման համակարգ։ Արդյունքում կկարգավորվեն դրանց ստեղծման և վարման գործընթացները։  Միաժամանակ կբարելավվի ազգային գեոպորտալում տվյալների ինտեգրման և ներկայացման արդյունավետությունը, կնվազեն կրկնությունները և կբարձրանա տվյալների որակը։    Ընդհանուր առմամբ, նախագծի ընդունումը կնպաստի  թեմատիկ տարածական տվյալների ստեղծման, ստանդարտացման,  ազգային գեոպորտալին ինտեգրման համակարգված գործընթացին:
Մնաց {days} օր
0 143

05.05.2026 20.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2026-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման (ՍՀԿ) համակարգ, որը հիմնված է միջգերատեսչական համագործակցության, տեղեկատվության փոխանակման և ռիսկերի վրա հիմնված կառավարման սկզբունքների վրա։    
Մնաց {days} օր
0 94

05.05.2026 25.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը, ինչը հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ Կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։    Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացի պարզեցմանը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանն առնչվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների և ֆինանսական կազմակերպությունների համար գործընթացների առավել կանխատեսելի և միասնական իրականացմանը։
Մնաց {days} օր
0 138

05.05.2026 21.05.2026
63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր Նախագծի մշակումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի N ԿԱ/2-2026 նիստի արձանագրության 8.1-ին կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվել է մշակել և ներկայացնել ավագ սերնդի անձանց զբաղվածության և տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ՝ վարչապետի հանձնարարականի նպատակային կատարումն ապահովելու համար։  Նախագծով առաջարկվում է սահմանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված պետական աջակցության նոր գործիք։ Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ ·  ծրագիրը նախատեսված է 63–72 տարեկան քաղաքացիների համար, ·  աջակցությունը տրամադրվում է ներկայացված գործարար գաղափարների գնահատման արդյունքում ձևավորված վարկանիշային ցանկի հիման վրա, ·  մեկ շահառուի համար նախատեսվում է մինչև 2,000,000 ՀՀ դրամ աջակցություն, ·  իրականացումը փուլային է՝ տարածքային առաջնահերթություններով։  
Մնաց {days} օր
0 308

30.04.2026 15.05.2026
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է  ՀՀ վարչապետի 20.01.2025թ. N 47-Լ որոշմամբ։ ՀՀ կառավարության որոշման սույն նախագիծը մշակվել է ի կատարումն նշված ցանկի 8-րդ կետի։ Ներկայում պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անձանց (ընտանիքներին) անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ, և ոլորտում առկա են մի շարք խնդիրներ։ Նախագիծը մշակվել է պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման և օրենսդրական բացերի լրացման նպատակով։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով, սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց և այլն։    
Մնաց {days} օր
0 799

30.04.2026 17.05.2026
«Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին»   «Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի պահանջներով, ինչպես նաև նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 596
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: