ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում «նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի» բառերով,
2) Որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետում «միջին մասնագիտական կրթական ծրագրերի» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի» բառերով,
3) Որոշումը լրացնել նոր` 11.1, 11.2, 11.3, 13.1, և 13.2 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ
«11.1. մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 11.1 հավելվածի.
11.2 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 11.2 հավելվածի,
11.2 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 11.3 հավելվածի,
13.1. մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 13.1 հավելվածի.
13.2 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 13.2 հավելվածի.»:
- 2. Որոշման հավելված N 11-ում և 13-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 11 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերում, Ձև N 1-ում, Ձև N 3-ում «նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը` իր բոլոր հոլովվաձևերով փոխարինել «մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի» բառերով` համապատասխան հոլովվաձևերով,
2) Հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետում «և արտադրական ուսուցման վարպետների կազմի» բառերից հետո լրացնել «և ուսումնաօժանդակ կազմի» բառերը,
3) Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) հիմնական մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝
ա. հիմնական մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,
4) Հավելվածի Ձև N 3-ում՝ «
|
ուսումնաարտադրական բազա (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)
|
|
Մարզահրապարակ (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)
|
|
Հրաձգարան (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)
|
» բառից հետո լրացնել « » բառերը,
5) N 13 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերում, Ձև N 1-ում, Ձև N 3-ում «միջին մասնգիտական կրթական ծրագրերի» բառերը` իր բոլոր հոլովվաձևերով փոխարինել «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի» բառերով` համապատասխան հոլովվաձևերով,
6) Հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետում «դասախոսական» բառից հետո լրացնել «և ուսումնաօժանդակ կազմի» բառերը,
7) Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) հիմնական մանկավարժական, դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով ՝
ա. հիմնական մանկավարժական, դասախոսական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,
8) Հավելվածի Ձև N 3-ում՝ «
|
արհեստանոց (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)
|
|
ուսումնաարտադրական բազա(որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)
|
» բառերից հետո լրացնել « » բառերը,
9) N 11 և 13 հավելվածների 3-րդ կետերից հանել «որակավորման աստիճանների» բառերը,
10) 6-րդ կետերում լրացնել նոր` 12, 13, 14 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ
«12. լիազոր մարմինների կողմից տեղեկանք լսարանային տարածքների, մարզադահլիճի, լաբորատոր տարածքների և ուսումնաարտադրական բազաների սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխանության մասին,
- հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագիրը,
- հանրային և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների դեպքում՝ տեղեկանք ուսանողներին ֆինանսական աջակցության տրամադրելու պարտավորության մասին.»,
11) Հավելվածների 6-րդ կետերի 5-րդ ենթակետերում «առարկան» բառից հետո լրացնել «կամ մոդուլը» բառերը,
12) Հավելվածների 6-րդ կետերի 9-րդ ենթակետերում «առարկայական» բառից հետո լրացնել «և մոդուլային» բառերը,
13) Հավելվածների 6-րդ կետերի 6-րդ ենթակետերում «համակարգչային սենյակի» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների» բառերը,
14) Հավելվածների 6-րդ կետերի 6.2 ենթակետերում «և 7-րդ» բառերը փոխարինել «7-րդ, 8-րդ և 9-րդ» բառերով,
15) Հավելվածների 6-րդ կետերի 6.3 ենթակետերում «և 8-րդ» բառերը փոխարինել «8-րդ և 9-րդ» բառերով,
16) Հավելվածների 8-րդ կետերի 3-րդ ենթակետերի ա. պարբերություններում «համակարգչային սենյակի» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների», «անհատույց օգտագործման» բառերից հետո «իսկ գրադարանների և մարզադահլիճների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը.» բառերը,
17) Հավելվածների 8-րդ կետերի 3-րդ ենթակետերի բ. պարբերություններում «մարզադահլիճը» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների» բառերը,
18) Հավելվածների 8-րդ կետերի 3-րդ ենթակետերում լրացնել նոր` դ. պարբերություն հետևյալ բովանդակությամբ «դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,
19) Հավելվածների 8-րդ կետերի 4-րդ ենթակետերի ա. պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ
«ա. ըստ մեթոդական ձևերի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի համապատասխանությունը որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի կամ պետական կրթական չափորոշչի պահանջներին.»,
20) Հավելվածների Ձև N 1-ի և N 2-ի աղյուսակների 3-րդ սյունակներում «
|
Որակավորման (ուղղվածության) ծրագիրը
|
» բառերը փոխարինել « » բառերով,
21) Հավելվածների Ձև N 1-ի և N 2-ում «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ» բառերը փոխարինել «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ» բառերով, «դասավանդած առարկան» բառերից հետո լրացնել «կամ մոդուլը» բառերը:
- 3. Որոշումը լրացնել նոր NN 1, 11.2, 13.1, 13.2 հավելվածներով։
- 4. Սույն որոշումը, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- 5. Նախնական մասնագիտական (արհեսագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն որոշմամբ առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 9-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման: