Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                                                                                                                                             ՆԱԽԱԳԻԾ                                                                                                                

                                                              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                                                                                                                                                  2025 թվականի         N        -Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

   1) Որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում «նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի» բառերով,

  2) Որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետում «միջին մասնագիտական կրթական ծրագրերի» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի» բառերով,

  3) Որոշումը լրացնել նոր` 11.1, 11.2, 11.3, 13.1, և 13.2 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ

«11.1. մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 11.1 հավելվածի.

11.2 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 11.2 հավելվածի,

11.2 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 11.3 հավելվածի,

13.1. մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 13.1 հավելվածի.

13.2 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 13.2 հավելվածի.»:

  1. 2. Որոշման հավելված N 11-ում և 13-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

   1) N 11 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերում, Ձև N 1-ում, Ձև N 3-ում «նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը` իր բոլոր հոլովվաձևերով փոխարինել «մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի» բառերով` համապատասխան հոլովվաձևերով,

2) Հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետում «և արտադրական ուսուցման վարպետների կազմի» բառերից հետո լրացնել «և ուսումնաօժանդակ կազմի» բառերը,

     3) Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`   

 «2) հիմնական մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների  և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝

ա. հիմնական մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,

     բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,

4) Հավելվածի Ձև N 3-ում՝ «

արհեստանոց

                                                                                                    

 ուսումնաարտադրական բազա (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)

  Մարզահրապարակ (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)

  Հրաձգարան (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)

     » բառից հետո լրացնել «   » բառերը,

 

   5) N 13 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերում, Ձև N 1-ում, Ձև N 3-ում «միջին մասնգիտական կրթական ծրագրերի» բառերը` իր բոլոր հոլովվաձևերով փոխարինել «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի» բառերով` համապատասխան հոլովվաձևերով,

6) Հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետում «դասախոսական» բառից հետո լրացնել «և ուսումնաօժանդակ կազմի» բառերը,

      7) Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`   

 «2) հիմնական մանկավարժական, դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով ՝

ա. հիմնական մանկավարժական, դասախոսական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական, դասախոսական, արտադրական ուսուցման վարպետների և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,

     բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,

8) Հավելվածի Ձև N 3-ում՝ «

արհեստանոց (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)

                                                                                                    

 ուսումնաարտադրական բազա(որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում)

     » բառերից հետո լրացնել «   » բառերը,

 

  9) N 11 և 13 հավելվածների 3-րդ կետերից հանել «որակավորման աստիճանների» բառերը,

  10) 6-րդ կետերում լրացնել նոր` 12, 13, 14 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ

«12. լիազոր մարմինների կողմից տեղեկանք լսարանային տարածքների, մարզադահլիճի, լաբորատոր տարածքների և ուսումնաարտադրական բազաների սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխանության մասին,

  1. հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագիրը,
  2. հանրային և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների դեպքում՝ տեղեկանք ուսանողներին ֆինանսական աջակցության տրամադրելու պարտավորության մասին.»,

11) Հավելվածների 6-րդ կետերի 5-րդ ենթակետերում «առարկան» բառից հետո լրացնել «կամ մոդուլը» բառերը,

12) Հավելվածների 6-րդ կետերի 9-րդ ենթակետերում «առարկայական» բառից հետո լրացնել «և մոդուլային» բառերը,

 

 

13) Հավելվածների 6-րդ կետերի 6-րդ ենթակետերում «համակարգչային սենյակի» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների» բառերը,

14) Հավելվածների 6-րդ կետերի 6.2 ենթակետերում «և 7-րդ» բառերը փոխարինել «7-րդ, 8-րդ և 9-րդ» բառերով,

15) Հավելվածների 6-րդ կետերի 6.3 ենթակետերում «և 8-րդ» բառերը փոխարինել «8-րդ և 9-րդ» բառերով,

     16) Հավելվածների 8-րդ կետերի 3-րդ ենթակետերի ա. պարբերություններում «համակարգչային սենյակի» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների», «անհատույց օգտագործման» բառերից հետո «իսկ գրադարանների և մարզադահլիճների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը.» բառերը,

      17) Հավելվածների 8-րդ կետերի 3-րդ ենթակետերի բ. պարբերություններում «մարզադահլիճը» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների» բառերը,

  18) Հավելվածների 8-րդ կետերի 3-րդ ենթակետերում լրացնել նոր` դ. պարբերություն հետևյալ բովանդակությամբ «դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,

19) Հավելվածների 8-րդ կետերի 4-րդ ենթակետերի ա. պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ

 «ա. ըստ մեթոդական ձևերի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի  համապատասխանությունը որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի կամ պետական կրթական չափորոշչի պահանջներին.»,

 20) Հավելվածների Ձև N 1-ի և N 2-ի աղյուսակների 3-րդ սյունակներում «

Մասնագիտությունը

                                                                                                    

Որակավորման (ուղղվածության) ծրագիրը

     » բառերը փոխարինել «   » բառերով,

 

21) Հավելվածների Ձև N 1-ի և N 2-ում «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ» բառերը փոխարինել «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ» բառերով, «դասավանդած առարկան» բառերից հետո լրացնել «կամ մոդուլը» բառերը:

  1. 3. Որոշումը լրացնել նոր NN 1, 11.2, 13.1, 13.2 հավելվածներով։
  2. 4. Սույն որոշումը, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  3. 5. Նախնական մասնագիտական (արհեսագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն որոշմամբ առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 9-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման:

                                 

  • Քննարկվել է

    08.04.2025 - 29.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2033

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Վերժինե Սամսոնյան

25.04.2025

Նախագծով առաջարկվող երկաստիճան լիցենզավորման համակարգը կարևոր նախաձեռնություն է՝ մասնագիտական կրթության որակի վերահսկման ու բարելավման համատեքստում։ Լիցենզավորման գործընթացի տարանջատումը կրթական ծրագրի իրականացման իրավունքի և առանձին որակավորման լիցենզավորման միջև թույլ է տալիս առավել հստակ և նպատակային գնահատել ուսումնական հաստատությունների կարողությունները։ Այս մոտեցումը նպաստում է կրթական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության բարելավմանը։ Նախագծում ընդգծվում է լիցենզավորման գործող չափանիշների թերությունների վերացումը՝ նոր չափանիշներով կարգավորելով ենթակառուցվածքների, սարքավորումների և մասնագիտական ռեսուրսների համապատասխանությունը։ Սա էապես կարող է նվազեցնել կրթական դաշտում առկա որակական տարբերությունները։

Նարինե Մարտիրոսյան

24.04.2025

Նախաձեռնությունը լավն է։Ու ,բնականաբար, համապատասխան ռեսուրսների ,լաբորատոր փոձարկումների արդյունքում կմեծանա հետաքրքրությունը առարկայի նկատմամբ։ Առաջարկում եմ նաև հաշվի առնել անվտանգային կանոնները և պարբերաբար վերահսկել ,որպեսզի չխախտելով դրանք։

Մանյակ Ստեփանյան

22.04.2025

Այս նախագիծը կձևավորի ավելի պատասխանատու մոտեցում` կրթությունն իրականացնելու համար։Մասնագետներն էլ ավելի կմոտիվացվեն,կզարգացնեն իրենց կարողունակություններն ու հմտություները։ Եվ առհասարակ,յուրաքանչյուր դրական փոփոխություն և կարգավորում,մանավանդ կրթության ոլորտում, պետք է ստանա հանրության լայն աջակցությունը։ Առաջարկում եմ ` կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումից հետո մանկավարժների և ուսումնաօժանդակ աշխատողների համար ստեղծվեն այն բոլոր իրավունքներն ու հնարավորությունները,որոնք գործում են այլ կրթական հաստատություններում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: