Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Նախագծով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։

     Տարբերակման հիմքում ընկած են այն նախապայմանները, որոնք ազդում են լիցենզավորման վրա։ Այսպես, կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար գնահատման առարկա են հիմնականում  կրթական գործունեություն իրականացնելու համար ենթակառուցվածքների առկայությունը՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների, ուսումնական հաստատությունների հինգ տարվա ռազմավարական ծրագիր։

     Մինչդեռ որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայմանները փոխկապված են որակավորման առանձնահատկության հետ և նախատեսում են ըստ որակավորումների ուղղվածության համապատասխան գույքի և սարքավորումների, գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։

    Լիցենզավորման գործող մի շարք չափանիշների և պահանջների փոփոխելու անհրաժեշտություն կա, քանի որ գործող չափանիշները լիովին չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացումը, որը, բնականաբար, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ուսուցման բնականոն գործընթացի և դրա միջոցով նաև ուսուցման որակի վրա: Մասնավորապես՝ ուսումնաարտադրական տարածքների և բազաների առկայություն, լսարանային տարածքների, մարզադահլիճի, լաբորատոր տարածքների ուսումնաարտադրական տարածքների և բազաների համապատասխանությունը սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին և այլն:

  • Обсуждалось

    08.04.2025 - 29.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2047

Принт

Предложения

Վերժինե Սամսոնյան

25.04.2025

Նախագծով առաջարկվող երկաստիճան լիցենզավորման համակարգը կարևոր նախաձեռնություն է՝ մասնագիտական կրթության որակի վերահսկման ու բարելավման համատեքստում։ Լիցենզավորման գործընթացի տարանջատումը կրթական ծրագրի իրականացման իրավունքի և առանձին որակավորման լիցենզավորման միջև թույլ է տալիս առավել հստակ և նպատակային գնահատել ուսումնական հաստատությունների կարողությունները։ Այս մոտեցումը նպաստում է կրթական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության բարելավմանը։ Նախագծում ընդգծվում է լիցենզավորման գործող չափանիշների թերությունների վերացումը՝ նոր չափանիշներով կարգավորելով ենթակառուցվածքների, սարքավորումների և մասնագիտական ռեսուրսների համապատասխանությունը։ Սա էապես կարող է նվազեցնել կրթական դաշտում առկա որակական տարբերությունները։

Նարինե Մարտիրոսյան

24.04.2025

Նախաձեռնությունը լավն է։Ու ,բնականաբար, համապատասխան ռեսուրսների ,լաբորատոր փոձարկումների արդյունքում կմեծանա հետաքրքրությունը առարկայի նկատմամբ։ Առաջարկում եմ նաև հաշվի առնել անվտանգային կանոնները և պարբերաբար վերահսկել ,որպեսզի չխախտելով դրանք։

Մանյակ Ստեփանյան

22.04.2025

Այս նախագիծը կձևավորի ավելի պատասխանատու մոտեցում` կրթությունն իրականացնելու համար։Մասնագետներն էլ ավելի կմոտիվացվեն,կզարգացնեն իրենց կարողունակություններն ու հմտություները։ Եվ առհասարակ,յուրաքանչյուր դրական փոփոխություն և կարգավորում,մանավանդ կրթության ոլորտում, պետք է ստանա հանրության լայն աջակցությունը։ Առաջարկում եմ ` կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումից հետո մանկավարժների և ուսումնաօժանդակ աշխատողների համար ստեղծվեն այն բոլոր իրավունքներն ու հնարավորությունները,որոնք գործում են այլ կրթական հաստատություններում։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: