ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 22-ին ընդունված ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-255-Ն), «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքներով (ՀՕ-250-Ն), որոնցով մասնագիտական կրթության առաջին և երկրորդ մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացումը, ինչպես նաև արհեստավորի կամ կրտսեր մասնագետի և մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրերի իրականացումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նախագծով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։
Տարբերակման հիմքում ընկած են այն նախապայմանները, որոնք ազդում են լիցենզավորման վրա։ Այսպես, կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար գնահատման առարկա են հիմնականում կրթական գործունեություն իրականացնելու համար ենթակառուցվածքների առկայությունը՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների, ուսումնական հաստատությունների հինգ տարվա ռազմավարական ծրագիր։
Մինչդեռ որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայմանները փոխկապված են որակավորման առանձնահատկության հետ և նախատեսում են ըստ որակավորումների ուղղվածության համապատասխան գույքի և սարքավորումների, գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։
Լիցենզավորման գործող մի շարք չափանիշների և պահանջների փոփոխելու անհրաժեշտություն կա, քանի որ գործող չափանիշները լիովին չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացումը, որը, բնականաբար, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ուսուցման բնականոն գործընթացի և դրա միջոցով նաև ուսուցման որակի վրա: Մասնավորապես՝ ուսումնաարտադրական տարածքների և բազաների առկայություն, լսարանային տարածքների, մարզադահլիճի, լաբորատոր տարածքների ուսումնաարտադրական տարածքների և բազաների համապատասխանությունը սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին և այլն:
3.Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է ՄԿՈՒ ոլորտի զարգացման խթանումն է: ՄԿՈՒ նշանակալի ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Ըստ այդմ՝ ոլորտը պատշաճ իրավական կարգավորումը անհրաժեշտ նախապայման է ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացման, գործատուների ներգրավման և սոցիալական գործընկերության ընդլայնման, եվրոպական կրթական տարածքին ինտեգրման և որակավորումների փոխճանաչմանը նպաստելու առումով։ ՄԿՈՒ համակարգի զարգացման ընթացքում գերակա միտում ունի աշխատանքի վրա հիմնված կրթության ներդրման և կիրառման հնարավորությունների ընդլայնումը, ինչը թույլ կտա մի կողմից գործատուներին ներգրավված լինել կրթական գործընթացներում, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մասնակցել նորարարական նախագծերին:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Իրավական դաշտը կապահովի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ՝ ապահովելով գործատուների իրական մասնակցությունը կրթական գործընթացի բոլոր փուլերին՝ դրանով իսկ երաշխավորելով կրթական վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին։
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից՝ 4.3 կետի պահանջներից.