Добавить в избранное

«ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________ 2022 թվականի  N___- Ն

 

ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ1» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ուժեղացման և վերակառուցման բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը՝ համաձայն N1 հավելվածի,

2) քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը՝ համաձայն N2 հավելվածի,

3) բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը` N3 հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշման N1 և N2 հավելվածներով սահմանված քաղաքականության համաձայն բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման և այդ ֆոնդի բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի (այսուհետ՝ աջակցության ծրագրեր) շրջանակներում բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման ժամանակ հիմք են ընդունվում սույն որոշման N4 հավելվածով սահմանված առաջնահերթությունները,

2) աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից սույն որոշմամբ հաստատված մոտեցումների և սույն որոշման N4 հավելվածով սահմանված առաջնահերթությունների համաձայն կազմված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացված հայտի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին, մարզպետարաններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աջակցության ծրագրերի իրականացման ժամանակ հիմք ընդունել սույն որոշմամբ ամրագրված մոտեցումները և առաջնահերթությունները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    05.12.2022 - 21.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2202

Принт

Предложения

Կամո Խաչատրյան

21.12.2022

Առաջարկում եմ 1.Ամրագրել հայացակարգում որոշման նախագծի 4-րդ հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում առաջարկված չափանիշներով պայմանավորված առաջնահերթության բանաձևը: 2.Հաշվի առնելով հայացակարգում առաջնահերթության որոշման մեջ ֆինանսական մասնակցության բաղադրիչը՝ Հավելված 1-ի 6-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակում ֆինանսական մասնակիցների մասնակցության չափը ամրագրել՝ • Պետությանը՝ որպես առավելագույն • Համայնքներինը՝ հաստատուն • Շենքերի շինության սեփականատերերինը՝ նվազագույն: Օրինակ՝ Երևան քաղաքի համար՝ • Պետություն՝ ոչ ավել 40% • Համայնք՝35% • Շենքերի շինության սեփականատեր՝ ոչ պակաս 25%: Կարծում եմ, որ արդյունքում պետական բյուջեն կծախսվի ավելի մրցակցային, արդար և արդյունավետ:

Узнать больше