Добавить в избранное

«ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Կամո Խաչատրյան 21.12.2022 20:43:07 Առաջարկում եմ 1.Ամրագրել հայացակարգում որոշման նախագծի 4-րդ հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում առաջարկված չափանիշներով պայմանավորված առաջնահերթության բանաձևը: 2.Հաշվի առնելով հայացակարգում առաջնահերթության որոշման մեջ ֆինանսական մասնակցության բաղադրիչը՝ Հավելված 1-ի 6-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակում ֆինանսական մասնակիցների մասնակցության չափը ամրագրել՝ • Պետությանը՝ որպես առավելագույն • Համայնքներինը՝ հաստատուն • Շենքերի շինության սեփականատերերինը՝ նվազագույն: Օրինակ՝ Երևան քաղաքի համար՝ • Պետություն՝ ոչ ավել 40% • Համայնք՝35% • Շենքերի շինության սեփականատեր՝ ոչ պակաս 25%: Կարծում եմ, որ արդյունքում պետական բյուջեն կծախսվի ավելի մրցակցային, արդար և արդյունավետ: Չի ընդունվել: Առաջնահերթության որոշման բանաձևը ներկայացված է Նախագծի N4 հավելվածի 10-րդ կետով: Պետության և սեփականատերերի մասնակցության չափը ոչ ավել քան <<ոչ ավել>> և <<ոչ պակաս>> ձևակերպումներով ամրագրելը իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց է: Համայնքների մասնակցության չափը հաստատուն չի դիտարկվել, քանի որ համայնքների հնարավորությունները համարժեք չեն: Այդ իսկ պատճառով հիմք է ընդունվել տարբերակված մոտեցում՝ կախված գույքի գտնվելու վայրից (որպիսի մոտեցում ցուցաբերվում է նաև պետական աջակցության այլ ծրագրերի շրջանակներում):