Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2024 թվականի N ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 598-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1139-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի՝

ա) 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի,

գ) 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    25.04.2024 - 11.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 551

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

ԿԱրեն Օսեյան

06.05.2024

Առաջարկում եմ նախագծի հավելված 2-ի 2-րդ ստուգաթերթի «Ծանոթագրություններ»-ի 6-րդ կետում «1,5» թիվը փոխարինել «1,38» թվով՝ հիմք ընդունելով նույն ստուգաթերթի 6-րդ հարցի կշիռը (1,38) և ընդհանուր կշռային միավորների՝ ըստ ստուգաթերթի հարցերի բաշխվածությունը։

Տեսնել ավելին