Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենս­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 8-րդ կետ.

«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխա­տանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրո­ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտա­գործ­ման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անա­վարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածք­ների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախ­սերը:»:

Հոդված 2. Oրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ընտանեկան ձեռնար­կա­տի­րության հարկման հատուկ համակարգերի» բառերը փոխարինել «միկրոձեռ­նար­կատի­րու­թյան հարկման հատուկ համակարգի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասի առաջին պարբերությունում «չի գերազանցել է» բառերը փոխարինել «չի գերա­զանցել» բառերով,
  2. 5-րդ մասում՝

1) 3-րդ կետից հանել «անձնական օգտագործման» բառերը.

2) լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 11-րդ կետ.

«11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բան­­­կում առկա ընթա­ցիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալ­­­թիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռ­նար­­կա­­տերերը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կամ 9-րդ» բառերը փոխարինել «, 9-րդ կամ 11-րդ» բառերով։

Հոդված 5. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբա­գրու­թյամբ.

«2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշ­վարկ­վող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշ­վար­կելու և վճարելու պարտավորությունից.»,

2) լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 3-րդ մաս.

       «3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշ­վա­ռումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` միկրոձեռ­նարկատիրությու­նում ներգրավված վարձու աշխատողների համար» բառերը:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 271-րդ հոդվածը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ծախսերի` հարկման բազայի որոշման նպա­տա­­կով համախառն եկամտից նվազեցման սահմանափակումը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո՝

1) ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերի մասով,

2)հաշվեգրված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի մասով,

3) ձեռք բերված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների ձեռք բերման արժեքի և այդ ապրանքների սկզբնական արժեքի տարր համար­վող՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո հաշվեգրված այլ ծախսերի մասով,

4) ձեռք բերված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում չնշված ակտիվների օտարման դեպքում՝ դրանց հաշվեկշռային արժեքի մասով,

5) հաշվեգրված վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի մասով,

6) հաշվեգրված ֆինանսական ծախսերի մասով:

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2023 թվականի հունվարի 1-ն է կամ դրա­նից հետո:

  • Քննարկվել է

    30.08.2022 - 14.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Սոցիալական ապահովություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8921

Տպել

Առաջարկներ`

Քաունթ Բրայթ ՍՊԸ

11.09.2022

Բավականին տարօրինակ է այս համակարգից չօգտվողների շրջանակը եթե նպատակը բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար արտոնյալ համակարգի ստեղծումն է ապա օրինակ ինչու է շրջանակի մեջ մտնում 1. վարսավիրական ծառայութուններ մատուցողները 2.ավտոտեխսպասարկման գործունեություն իրականացնողները, (հատկապես այն դեպքում, որ հենց նշված ոլորտեներում առկա է բավականին հարկայն ստվեր) սակայն վարձակալական կամ թարգմանչական գործունեթյան մասով օրենսդիրը գնահատել է,որ կայացման կամ զարգացման խնդիր չունեն և կարող են աշխատել շրջանառության հարկով: Առհասարակ մի երկրում, երբ հարկը ասոցացնում են «ավելորդ գումար, և, եթե հնարավոր է չվճարել» հասկացությանը անհրաժեշտ և իրապես նպատակին չծառայող է դառնում հարկման արտոնյալ համակարգի ստեղծումը և բացի ստվերից և բիզնեսի տրոհումից որևէ այլ բանի չի բերում: Նշված նախագծի առնչությամբ առաջարկում եմ, որ նախագծից հանվի այն դրույթը որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտից ձեռքբերման դեպքում շահութահարկ վճարողների համար այն չի համարվի նվազեցվող ծախս, այլ դրա փոխարեն սահմանվի, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելու դեպքում սահմանվի հարկ իրացման շրջանառության 0.5% չափով:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

10.09.2022

Հարգելի կառավարություն և ԱԺ, ձեր թեթև ձեռքով բոլոր վարսավիրները, մատնահարդարները, անշարժ գույքի վարձատուները, որոնք նախարարներից և փոխնախարարներից, պատգամավորներից ավելի շատ գումար են վաստակում, դարձան միկրոձեռնարկատիրության սուբյեկտ առանց հարկ վճարելու: Բա ասում էիք, թե խրախուսում եք գիտությունը, կրթությունը?

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

10.09.2022

Հարկման համակարգերում արհեստականորեն տեղա­­­վորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համա­կար­գերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գոր­ծարք­ների փաս­տաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը ստեղծվել են հենց կառավարության կողմից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների շրջանակի կրճատման և փաս­տաթղթավորման միջոցով շահութահարկ վճարողների հարկման բազաների արհեստական նվազեցման ռիսկերի մասին ասվել է դեռ այս արտոնյալ ռեֆիմը ներդրումից առաջ, սակայն կառավարության կողմից դրանք այն ժամանակ անտեսվեցին: Ինչ որ մեկը պատասխան տալու է չհավաքագրված պետական եկամուտների կորստի, հարկումից խուսափելու հնարավորությունների ստեղծման համար?

Տեսնել ավելին