Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Նախագծերի նպա­տակը միկրո­ձեռ­նարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութա­գրվում էր որպես հարկ­ման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայման­ներ:

  • Քննարկվել է

    30.08.2022 - 14.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Սոցիալական ապահովություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8702

Տպել

Առաջարկներ`

Քաունթ Բրայթ ՍՊԸ

11.09.2022

Բավականին տարօրինակ է այս համակարգից չօգտվողների շրջանակը եթե նպատակը բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար արտոնյալ համակարգի ստեղծումն է ապա օրինակ ինչու է շրջանակի մեջ մտնում 1. վարսավիրական ծառայութուններ մատուցողները 2.ավտոտեխսպասարկման գործունեություն իրականացնողները, (հատկապես այն դեպքում, որ հենց նշված ոլորտեներում առկա է բավականին հարկայն ստվեր) սակայն վարձակալական կամ թարգմանչական գործունեթյան մասով օրենսդիրը գնահատել է,որ կայացման կամ զարգացման խնդիր չունեն և կարող են աշխատել շրջանառության հարկով: Առհասարակ մի երկրում, երբ հարկը ասոցացնում են «ավելորդ գումար, և, եթե հնարավոր է չվճարել» հասկացությանը անհրաժեշտ և իրապես նպատակին չծառայող է դառնում հարկման արտոնյալ համակարգի ստեղծումը և բացի ստվերից և բիզնեսի տրոհումից որևէ այլ բանի չի բերում: Նշված նախագծի առնչությամբ առաջարկում եմ, որ նախագծից հանվի այն դրույթը որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտից ձեռքբերման դեպքում շահութահարկ վճարողների համար այն չի համարվի նվազեցվող ծախս, այլ դրա փոխարեն սահմանվի, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելու դեպքում սահմանվի հարկ իրացման շրջանառության 0.5% չափով:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

10.09.2022

Հարգելի կառավարություն և ԱԺ, ձեր թեթև ձեռքով բոլոր վարսավիրները, մատնահարդարները, անշարժ գույքի վարձատուները, որոնք նախարարներից և փոխնախարարներից, պատգամավորներից ավելի շատ գումար են վաստակում, դարձան միկրոձեռնարկատիրության սուբյեկտ առանց հարկ վճարելու: Բա ասում էիք, թե խրախուսում եք գիտությունը, կրթությունը?

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

10.09.2022

Հարկման համակարգերում արհեստականորեն տեղա­­­վորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համա­կար­գերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գոր­ծարք­ների փաս­տաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը ստեղծվել են հենց կառավարության կողմից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների շրջանակի կրճատման և փաս­տաթղթավորման միջոցով շահութահարկ վճարողների հարկման բազաների արհեստական նվազեցման ռիսկերի մասին ասվել է դեռ այս արտոնյալ ռեֆիմը ներդրումից առաջ, սակայն կառավարության կողմից դրանք այն ժամանակ անտեսվեցին: Ինչ որ մեկը պատասխան տալու է չհավաքագրված պետական եկամուտների կորստի, հարկումից խուսափելու հնարավորությունների ստեղծման համար?

Տեսնել ավելին