Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի                        N -Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.      

1.     Հաստատել՝

1)      առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթը՝ համաձայն հավելված 1-ի:

2)     ԱՓ շրջանակներում կանխարգելիչ հետազոտությունների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի։

3)     ԱՓ շրջանակներում փոխհատուցվող ախտորոշիչ հետազոտությունների ցանկը՝ համաձայն հավելված 3-ի։

4)     արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա ախտորոշումների և ախտաբանական վիճակների հիվանդանոցային բուժման ուղեգրման ցուցումները՝ համաձայն հավելված 4-ի։

5)            ԱՓ-ում ներառված և հատուցման ենթակա դեղորայքի և/ կամ դրանց   խմբերի՝ համաձայն հավելված 5-ի։

6)           Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների ցանկը՝ համաձայն հավելված 6-ի։

7)            Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների նկարագրերը՝ համաձայն հավելված 7-ի։

 

2.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ                                  Ն. Փաշինյան

  • Տևողություն

    11.12.2025 26.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1051

Տպել

Առաջարկներ`

Անի Բաբայան

17.12.2025

Առողջապահության նախարարը բազմիցս, նաև ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ի համեմատ սոցփաթեթի՝ ԱՓ-ով ընդլայնվում է հատուցվող ծառայությունների ցանկը, այնինչ հակառակն է, օրինակ՝ տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ. սոցփաթեթի շրջանականերում ենթակա էր հատուցման ՝ համաձայն ՀՀ կառավարության 27.03.2014 թվականի N 375-Ն որոշման, իսկ ԱՓ-ի շրջանակներում՝ ոչ, այն ընդգրկված է սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների ցանկում, որը հատուցման ենթակա չէ: Դեռ ժամանակ կա այն ուղղելու, նշեցի մեկ օրինակ, բայց պետք է վերանայաել այդ ցանկը, գուցե դնել պարզապես համեմատել, որ առնվազն վատթարացնող նորմ չլինի:

Shushan Doydoyan

14.12.2025

Կարծում եմ այս օրենսդրական նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ապահովելու ՀՀ յուրաքանչյու քաղաքացու առողջ ապրելու իրավունքը եւ ամրագրում է պետության հոգածությունն այդ գործում։

Lusine Harutyunyan

12.12.2025

Կողոպուտ , ապամոտիվացում

այս ծրագիրը պարտադում է աշխատողին կատարել "նվիրատվություն" հնարավորություն չունեցողների կարիքները հոգալու համար։ Պետությունը դառնում է միջնորդ օղակ մեկի աշխատած աշխատավարձի և մյուս անապահովի կարիքների միջև։ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍՔԱՆԸ։ Մենք արդեն ունենք եկամտայյին հարկ, սոց վճար, դրոշմանիշային վճար։

 

Ես հանդիսանում եմ վարձու աշխատող, 2020 թվականից ունեմ ապահովագրություն , վճարվում է նույն 10 000 դրամը, որի փոխարեն ստանում եմ մեծ ծածկույթ, որը ներառում է նույնիսկ ատամնաբուժությունը։ 2020-ից առ այսօր 1 դրամ չեմ ծախսել իմ անձնական հաշվից, պոլիկլինիկարեր չեմ այցելել, հերթերում չեմ սպասել։ Չափազանց գոհ եմ իմ գործող ապահովագրության պայմանագրից։

 

Հոդված 178. Աշխատավարձը

 

1. Աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

 

Կրկնակի ծախս եք գեներացնում այն մարդկանց համար , ովքեր օգտվում եմ ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ Թույլ տվեք մարդիկ ինքնուրույն որոշեն ինչի վրա ծախսեն իրենց ուժով և հնարավորություններով աշխատած գումարը։ Իմ անձնական գումարով իմ անձնական առողջության "սպասարկման" հարցը ես ԻՆՔՍ կկազմակերպեմ։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: