Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

16.03.2026 31.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կապան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 182-Ն որոշման մեջ՝ համաձայն հավելվածների։ 
Մնաց {days} օր
0 46

16.03.2026 31.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կապան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 182-Ն որոշման մեջ՝ համաձայն հավելվածների։ 
Մնաց {days} օր
0 48

16.03.2026 31.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ շտկվել է Կապան համայնքի ավագանու՝ <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին>> 2025 թվականի դեկտեմբերի 24-ին N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում տեղ գտած վրիպակները և ապահովել որոշման անխոչընդոտ կատարումը։ Բացի այդ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների վճարների մասով սահմանվում է արտոնության առավել բարձր չափ, ինչը հնարավորություն է տալիս առավել հասցեական արձագանքել արտոնության համար դիմած անձանց կարիքներին։ 
Մնաց {days} օր
0 44

16.03.2026 31.03.2026
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ապահովելով ներդրված կառուցակարգերի շարունակական զարգացումն ու արդիականացումը: Նախագծի ընդունման արդյունքում նաև ակնկալվում է լուծել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում առկա և շահագրգիռ մարմինների կողմից վեր հանված օրենսդրական և գործնական խնդիրները, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կարգավորումները համապատասխանեցնել Սահամանադրական դատարանի՝ ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։
Մնաց {days} օր
0 163

13.03.2026 28.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընտրության կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Կարգով սահմանվում են Ակադեմիայի անդամների՝ ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրության սկզբունքները, չափանիշները և կարգավորումները:
Մնաց {days} օր
0 159

13.03.2026 28.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի գործողության ժամկետի և ծրագրի շրջանակում ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 200

13.03.2026 29.03.2026
«ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի  2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի  11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դ1) կետով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման և կազմակերպման գործառույթները վերապահված են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Նախագծի ընդունմամբ Օրենքներով  սահմանված կարգավորումներին համապատասխն ՀՀ էկոնոմիկայի նախարարի  հրամանով կսահմանվի խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը:
Մնաց {days} օր
0 187

13.03.2026 29.03.2026
«ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի  2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերով և «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման  և կազմակերպման գործառույթները վերապահված են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Նախագծի ընդունմամբ Օրենքներով  սահմանված կարգավորումներին համապատասխն ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով կսահմանվի խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու կարգը:
Մնաց {days} օր
0 164
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: