Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 142-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

            ________________  2023 թվականի N      - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 142-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 666-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 142-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 15-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

__________ 2023 թվականի N      - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետով.

«5.1. Խոշոր եղջերավոր կենդանիները սպանդանոցում սպանդի են ենթակա միայն համարակալված լինելու և ականջապիտակի առկայության դեպքում:»․

2) Հավելվածի 21-րդ կետում «դրոշմակնքումը» բառը փոխարինել «դրոշմումը», իսկ 30-րդ կետի 1-ին պարբերությունում «անասնաբուժական դրոշմակնքում» բառերը՝ «դրոշմում» բառով․

3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-ին կետով․

«22.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ենթարկման գործընթացի առաջին 4 վայրկյանն առնվազն տեսանկարահանվում է և համապատասխան հավելվածի միջոցով ներբեռնվում էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ։ Տեսանկարահանման բացակայության դեպքում համակարգը N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնման հնարավորություն չի տալիս։»։

4) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-ին և 30.2-րդ կետերով․

«30.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները՝ յուրաքանչյուրը  բաղկացած իննանիշ թվերից։ Մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմը։

30.2. Կենդանական ծագման մթերքի դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ`

  • խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.
  • մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական՝ թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.
  • խոշոր խղջերավոր կենդանու քառորդ մսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի և ազդրի հատվածում.
  • մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու քառորդ մսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական թիակի և ազդրի հատվածում.
  • թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի փաթեթավորման դեպքում օգտագործվում են վարդագույն և կանաչ թղթյա պիտակներ՝ 15 x 90 մմ չափսերով: Պիտակի ներկված մասի երկարությունը պետք է լինի 60 մմ: Պիտակի վրա նշվում է սպանդ իրականացրած կազմակերպության անվանումը․
  • անհատական պոլիմերային թաղանթներով ճագարի և բրոյլեր տեսակի ճագարի մսեղիքի փաթեթավորման դեպքում մսեղիքը չի դրոշմվում, իսկ N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմումը կատարվում է փաթեթի մեջ դրված կամ սոսնձված պիտակի վրա` նշելով այն բոլոր տեղեկությունները, որոնք համապատասխանում են նշված արտադրանքին՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների,
  • օգտահանման ենթակա կենդանական ծագման մթերքի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմ, որը հաստատվում է, որ միսը ենթակա է օգտագործման՝ վնասազերծումից հետո: Այդպիսի դրոշմի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են հիվանդության անվանումը (դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն), որի դեպքում միսը ենթակա է վնասազերծման՝ համապատասխան եղանակով (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում և այլն:
  • խոշոր եղջերավոր կենդանիների ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները․
  • մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի և ճահճակուղբի ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմը։»․։

30.2. Դրոշմումը պետք է լինի հստակ, ընթեռնելի և պահպանվի մսի պահման ժամանակ, ինչպես նաև դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը:»։

5) Հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «34․ Սպանդանոցային ծագման մթերքի համար N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդի սկզբից նվազագույնը 1 ժամ հետո, առաքման ժամանակ՝ առաքվող յուրաքանչյուր խմբաքանակի համար։ Սպանդանոցային ծագման մթերքը տեղափոխվում է սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով, բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 2-4-րդ ենթակետերից, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 15-ից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

___________ 2023 թվականի N      - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4.2) N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ (այսուհետ՝ պիտակ)՝ համաձայն N 5.1 ձևի, որը տրամադրվում է, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով փոխադրվող, մատակարարվող, վաճառվող կամ իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակին, պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով, ինչպես նաև արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով։ Պիտակի պիտակը նույնականացվում է պիտակի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով, ինչպես նաև արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.»․

2) Որոշման N 1 հավելվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 22-րդ կետերում «Տեսչական մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

3) Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.8-րդ կետով․

«19․8․ Անհրաժեշտության դեպքում լրացվում է պիտակի պիտակ՝ համաձայն N 5.2 ձևի, որը տրամադրվում է մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից։ Պիտակի պիտակը լրացվում է էլեկտրոնային եղանակով՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգից։ N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակում նշված քանակի սպառման դեպքում համակարգը թույլ չի տալիս լրացնել պիտակի պիտակ։ Պիտակի պիտակը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով»․

4) Որոշման N 1 հավելվածի 19.5-րդ և 19.6-րդ կետերում «պիտակն» բառից և դրա համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «պիտակի պիտակն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․

5) Որոշման N 1 հավելվածի 19.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19.7. N 5 ձևի անասնաբուժական վկայական, պիտակ և (կամ) պիտակի պիտակ տրամադրողը և ստացողն իրականացնում են վկայականի, պիտակի և (կամ) պիտակի պիտակի հաշվառում՝ լրացված վկայականի կամ պիտակի կամ պիտակի պիտակի մեկ օրինակը պահելով առնվազն 1 տարի:

6) Որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում «սահմանային հսկիչ կետերի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողություն իրականացնող բաժինների» բառերով․

7) Որոշման N 2 հավելվածի N N 1, 2, 3 ձևերում «տեսչական մարմնի» բառերը փոխարինել «ծառայության» բառով․

8) Որոշման N 2 հավելվածի N 5 ձևում « (մսեղիքի կգ-ն)» բառերից հետո լրացնել «նպատակը», իսկ «նույնականացման համարը» և «ստորագրությունը, սպանդանոցի կնիքը՝ առկայության դեպքում» բառերը հանել․

9) Որոշման N 2 հավելվածի N 5․1 ձևում «Արտադրողի (սպանդանոցի)» բառերը փոխարինել «Տրամադրողի (լրացնողի)» բառերով, «գործունեության» բառը «իրավաբանական» բառով, իսկ «նույնականացման համարը» և «ստացողի ստորագրությունը» բառերը հանել․

10) Որոշման N 2 հավելվածի N 4 ձևի և  N 6 հավելվածի N 8 ձևի վերնագրերում «սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմին» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով․

11)  Որոշման N 3 և N 4 հավելվածների ձևերի վերնագրերում և տեքստում «սննդամթերքի անվտանգության պետական» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության» բառերով․

12) Որոշման N 3 և N 4 հավելվածների ձևերում «տեչական մարմնի սահմանային հսկիչ կետի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության բաժնի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

13)  Որոշման N 3 հավելվածի NN 6c, 6i, 6j, 6k ձևերում «անասնաբուժական տեսչական մարմին» բառերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայության» բառերով.

14)   Որոշման N 5 հավելվածի NN 1, 9, 17, 22, 23, 24, 36, 39 ձևերում «պետական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

15) Որոշման N 5 հավելվածի NN 27 ձևում «պետական/պաշտոնական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը, իսկ 41-րդ ձևում «պետական (գերատեսչական) անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական/պաշտոնական անասնաբուժական ծառայության» բառերով․

16)  Որոշման N 6 հավելվածի N 8 ձևում «սահմանային հսկիչ կետի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողության բաժնի» բառերով․

17)  Որոշման N 2 հավելվածը լրացնել N 5․2 ձևով` համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 15-ից։

 

  • Discussed

    12.07.2023 - 28.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1692

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

21.07.2023

ոչնչություններ հերթական անգամ գյուղացու գրպանն եք փորձում սողոսկել մահ հայ ազգի թշնամիներին

See more