Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ     2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`

 

Հ ր ա մ ա յ ու մ  ե մ`

 

 

  1. Հաստատել`

1)     Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ուսումնական պարապմունքների ընթացքում տրվող արձակուրդների ժամկետները 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար՝ համաձայն Հավելված 1-ի,

2)    Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները՝ համաձայն Հավելված 2-ի,

3)    Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների

2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների

օրի­նա­­կելի ուսումնական պլանները՝ համաձայն Հավելված 3-ի,

4)    Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի օրինակելի ուսումնական պլանները՝ համաձայն Հավելված 4-ի,

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը` հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով հաստատված օրինակելի ուսումնական պլանները:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությանը՝ ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը` օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնին» հիմնադրամին՝ իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով ուսումնական հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:

 

 

 

                                                                       ՎԱՀՐԱՄ              ԴՈՒՄԱՆՅԱՆ

  • Discussed

    31.05.2021 - 15.06.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10168

Print

Suggestions

Վարդան Խառատյան

10.06.2021

Էլեկտրոնային մատյանում ավելացնել «Գործնական աշխատանքի» գնահատման սյունակ:

Վարդան Խառատյան

10.06.2021

«Հիմնավորում» բաժնում անհասկանալի է թեմատիկ աշխատանքը բանավոր կազմակերպելու եղանակը: 1. Հավելված 1-ի 1-ին կետում նշված է, որ ուսումնական տարին ավարտվում է մայիսի 27-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 28-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, սակայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է: 2. Հավելված 2-ի 6-րդ կետը լրացուցիչ պարզաբանման, հստակեցման կարիք ունի: «Բացառությամբ» բառը անհասկանալի է դարձնում շարադրանքը: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացության մեջ չի տրվում «չափավոր և ծանր մտավոր հետամնացություն» ախտորոշում, փոխարենը նշվում է «ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիայի խանգարում»: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք նույնացվո՞ւմ են բժշկական ախտորոշումը և սույն նախագծում օգտագործվող ձևակերպումները: 3. Պարզաբանել՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվեն Հավելված 1-ի 6-րդ կետով, 14-րդ կետով և դրանց Հավելված 3-ի Աղյուսակ 6-ով փոխկապակցված պայմանների աշխատանքները:

Արամ Սողոմոնյան

04.06.2021

Հավելված 2-ի 31 և 42 կետերի 4-րդ ենթակետում գրված է․ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:»։ Կարծում եմ՝ այս կետը պետք է գրվի էլեկտրոնային մատյանների համար, քանի որ թղթային մատյանները գործածությունից դուրս են։

See more