Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որը 2021-2022 ուստարում փորձարկվելու է Տավուշի մարզում և ամփոփվելուց ու լրամշակվելուց հետո նախատեսվում է ներդնել ՀՀ բոլոր դպրոցներում: Միաժամանակ ներակայացված է 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները: Նախատեսվել է ներկայացնել միաժամանակ 2 ուստարիների համար՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների հետ կապված կարգավորումները:

  • Discussed

    31.05.2021 - 15.06.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10169

Print

Suggestions

Վարդան Խառատյան

10.06.2021

Էլեկտրոնային մատյանում ավելացնել «Գործնական աշխատանքի» գնահատման սյունակ:

Վարդան Խառատյան

10.06.2021

«Հիմնավորում» բաժնում անհասկանալի է թեմատիկ աշխատանքը բանավոր կազմակերպելու եղանակը: 1. Հավելված 1-ի 1-ին կետում նշված է, որ ուսումնական տարին ավարտվում է մայիսի 27-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 28-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, սակայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է: 2. Հավելված 2-ի 6-րդ կետը լրացուցիչ պարզաբանման, հստակեցման կարիք ունի: «Բացառությամբ» բառը անհասկանալի է դարձնում շարադրանքը: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացության մեջ չի տրվում «չափավոր և ծանր մտավոր հետամնացություն» ախտորոշում, փոխարենը նշվում է «ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիայի խանգարում»: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք նույնացվո՞ւմ են բժշկական ախտորոշումը և սույն նախագծում օգտագործվող ձևակերպումները: 3. Պարզաբանել՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվեն Հավելված 1-ի 6-րդ կետով, 14-րդ կետով և դրանց Հավելված 3-ի Աղյուսակ 6-ով փոխկապակցված պայմանների աշխատանքները:

Արամ Սողոմոնյան

04.06.2021

Հավելված 2-ի 31 և 42 կետերի 4-րդ ենթակետում գրված է․ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:»։ Կարծում եմ՝ այս կետը պետք է գրվի էլեկտրոնային մատյանների համար, քանի որ թղթային մատյանները գործածությունից դուրս են։

See more