Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ԵՎ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արամ Սողոմոնյան 04.06.2021 22:13:06 Հավելված 2-ի 31 և 42 կետերի 4-րդ ենթակետում գրված է․ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:»։ Կարծում եմ՝ այս կետը պետք է գրվի էլեկտրոնային մատյանների համար, քանի որ թղթային մատյանները գործածությունից դուրս են։ Ընդունվել է ի գիտություն:
2 Վարդան Խառատյան 10.06.2021 13:57:25 «Հիմնավորում» բաժնում անհասկանալի է թեմատիկ աշխատանքը բանավոր կազմակերպելու եղանակը: 1. Հավելված 1-ի 1-ին կետում նշված է, որ ուսումնական տարին ավարտվում է մայիսի 27-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 28-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, սակայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է: 2. Հավելված 2-ի 6-րդ կետը լրացուցիչ պարզաբանման, հստակեցման կարիք ունի: «Բացառությամբ» բառը անհասկանալի է դարձնում շարադրանքը: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացության մեջ չի տրվում «չափավոր և ծանր մտավոր հետամնացություն» ախտորոշում, փոխարենը նշվում է «ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիայի խանգարում»: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք նույնացվո՞ւմ են բժշկական ախտորոշումը և սույն նախագծում օգտագործվող ձևակերպումները: 3. Պարզաբանել՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվեն Հավելված 1-ի 6-րդ կետով, 14-րդ կետով և դրանց Հավելված 3-ի Աղյուսակ 6-ով փոխկապակցված պայմանների աշխատանքները: Թեմատիկ աշխատանքի մի եղանակ կարող է լինել նաև բանավոր հարցումը՝ ըստ անհրաժեշտության, և որակյալ տեսաձայնագրման պայմանով (օր.՝ պատմության, գրականության դեպքում, որը կնպաստի նաև բանավոր խոսքի զարգացմանը): 1.Ընդունվել է ի գիտություն: 2.Լրացուցիչ կքննարկվի:
3 Վարդան Խառատյան 10.06.2021 14:01:26 Էլեկտրոնային մատյանում ավելացնել «Գործնական աշխատանքի» գնահատման սյունակ: Ընդունվել է ի գիտություն: