25.07.2025
Ոնց բոլոր օրենքները սա նույնպես չի կատարվելու?
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 3. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունը
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1) արտադրողի ընդլայնված պատասխանատվություն (այսուհետ՝ ԱԸՊ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԸՊ ապրանքի օտարման կամ օգտագործման արդյունքում առաջացած հատուկ թափոնի գործածությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու արտադրողի պարտավորություն.
2) արտադրողի ընդլայնված պատասխանատվության ապրանք ՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանք.
3) հատուկ թափոն՝ ԱԸՊ ապրանքի օտարման կամ օգտագործման արդյունքում գոյացող Կառավարության հաստատած ցանկում ներառված թափոնի տեսակ.
4) հատուկ թափոնի խումբ՝ ընդհանուր հատկություններ ունեցող հատուկ թափոնների ամբողջություն.
5) հատուկ թափոնների գործածություն՝ գործողություններ, որոնք ուղղված են հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ հավաքմանը, տեսակավորմանը, փոխադրմանը, պահմանը, տեղադրմանը, կրկնակի օգտագործմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը կամ վնասազերծմանը.
6) արտադրող՝ սույն օրենքի իմաստով ցանկացած անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հայաստանյան մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է իր կողմից արտադրված կամ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետություն ներմուծված ԱԸՊ ապրանքի օտարումը կամ օգտագործումը.
7) արտադրողի պատասխանատվության կազմակերպություն (այսուհետ ՝ ԱՊԿ)՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության խմբային ձևով իրականացման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված կազմակերպություն.
8) հատուկ թափոնների գործածության նորմատիվ (այսուհետ՝ նորմատիվ)՝ հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի գործածության ապահովման համար Կառավարության կողմիցհաստատած, տարեկան նվազագույն ցուցանիշ.
9) արտադրողի ընդլայնված պատասխանատվության խմբային ձև՝ ԱՊԿ-ի կողմից՝ իր հետ արտադրողի ընդլայնված պատասխանատվության պայմանագիր կնքած արտադրողների ընդլայնված պատասխանատվության իրականացման ձև.
10) արտադրողի ընդլայնված պատասխանատվության պայմանագիր՝ արտադրողի և ԱՊԿ-ի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր.
11) արտադրողի ընդլայնված պատասխանատվության անհատական ձև՝ արտադրողի կողմից իր արտադրողի ընդլայնված պատասխանատվության իրականացման ձև՝ առանց ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագրի կնքման.
12) խմբային թույլտվություն՝ ԱՊԿ-ին՝ ԱԸՊ խմբային ձևի իրականացման իրավունք վերապահող լիազոր մարմնի կողմից ընդունվող վարչական ակտ.
13) անհատական թույլտվություն՝ արտադրողին՝ ԱԸՊ անհատական ձևի իրականացման իրավունք վերապահող լիազոր մարմնի կողմից ընդունվող վարչական ակտ.
14) հատուկ թափոնների գործածության համաձայնություն (այսուհետ՝ համաձայնություն)՝ ԱՊԿ-ի հետ պայմանագիր կնքած արտադրողին՝ ինքնուրույն կամ երրորդ անձանց միջոցով իր ԱԸՊ ապրանքից (արտադրանքից) գոյացող հատուկ թափոնների գործածությունն ապահովելու իրավունք վերապահող վարչական ակտ.
15) արտադրողի ընդլայնված պատասխանատվության վճար՝ նորմատիվին համապատասխան հաշվարկվող հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի ծավալի համար սույն օրենքով սահմանված կարգով արտադրողի կողմից ԱՊԿ-ին վճարվող ծառայության վճար.
16) արտադրողի ընդլայնված պատասխանատվության վճարի դրույքաչափ՝ ԱԸՊ վճարի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր հատուկ թափոնի կամ խմբի միավոր ծավալի կամ քանակի համար սահմանված արժեքային մեծություն.
17) ֆինանսական երաշխիք՝ ԱՊԿ-ի կամ արտադրողի կողմից նորմատիվի չկատարման դեպքում օրենսդրությամբ նախատեսված կարգով նորմատիվի չկատարված մասի համար հաշվարկվող տուգանքի վճարման պարտավորության կատարումն ապահովող միջոց.
18) հատուկ թափոնների առաջնային տեսակավորում՝ հատուկ թափոնների՝ ըստ տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը հատուկ թափոնի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում.
19) հատուկ թափոնների երկրորդային տեսակավորում՝ առաջնային տեսակավորում անցած հատուկ թափոնների տեսակավորում՝ գործարանային պայմաններում կամ թափոնների տեսակավորման կայաններում.
20) շրջանաձև տնտեսություն՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և տնտեսական ցիկլում առավել երկար պահպանման նպատակով «կորզում-օգտագործում-հեռացում» մոտեցման վրա հիմնված ավանդական գծային տնտեսության այլընտրանք` դրանց կրկնակի օգտագործման, մշակման, վերամշակման, օգտահանման և վերականգնման վրա հիմնված փակ ցիկլով տնտեսություն:
Հոդված 5. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության նպատակը և խնդիրները
1) նվազագույնի հասցնել ԱԸՊ ապրանքի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա՝ արտադրողի համար պատասխանատվություն սահմանելով ԱԸՊ ապրանքի ամբողջ կենսացիկլի համար՝ արտադրությունից մինչև հատուկ թափոնների գործածություն.
2) խթանել ԱԸՊ ապրանքի նախագծման փուլում սակավաթափոն, մատչելի, ծախսարդյունավետ և էկոլոգիապես անվտանգ լուծումների ընտրությունը.
3) հատուկ թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ստեղծումը։
1) վերաբաշխել հատուկ թափոնների գործածության բեռը արտադրողի, սպառողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառմամբ.
2) հատուկ թափոնների գործածության ծավալների ավելացման նպատակով արտադրական կարողությունների ու հզորությունների, նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը և երկրորդային հումքի մրցունակության բարձրացումը.
4) նյութահումքային ռեսուրսների օգտահանման ոչ ենթակա հատուկ թափոններից էներգետիկ ռեսուրսների էկոլոգիապես անվտանգ օգտահանման խթանումը.
5) դեպի աղբավայր տեղափոխվող հատուկ թափոնների ծավալի կրճատումը և շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց բացասական ազդեցության նվազեցումը, ինչպես նաև աղբավայրերի թվի կրճատումը.
6) հատուկ թափոնների գործածության ոլորտում հանրային իրազեկման միջոցառումների իրականացման խթանումը:
Հոդված 6. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքները
1) ԱԸՊ իրականացման նպատակով ամբողջական ծախսածածկում ապահովող ԱԸՊ վճարի դրույքաչափի սահմանումը.
2) ԱԸՊ վճարի նպատակային օգտագործումը.
3) հատուկ թափոնների գործածության ոլորտում թափոնների կառավարման ստորակարգության (հիերարխիայի) կիրառումը.
4) հատուկ թափոնի վերածվող հումքի, նյութերի, արգասիքների, մթերքի հնարավորինս երկար կենսացիկլի ապահովումը.
5) հատուկ թափոնների գործածության ապահովման թափանցիկությունը:
Հոդված 7. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության սուբյեկտները
Հոդված 8. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության օբյեկտը
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում Կառավարության իրավասությունները
1) ԱԸՊ պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) ԱԸՊ ոլորտում լիազոր մարմնի սահմանումը.
3) ԱԸՊ ապրանքի ցանկի հաստատումը.
4) հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբերի ցանկի հաստատումը.
5) նորմատիվների սահմանումը.
6) խմբային և անհատական թույլտվությունների, հատուկ թափոնների գործածության համաձայնության տրամադրման կարգի, խմբային և անհատական թույլտվությունների, հատուկ թափոնների գործածության համաձայնության ձևերի հաստատումը.
7) ֆինանսական երաշխիքին ներկայացվող պահանջների, այդ թվում՝ ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգի սահմանումը.
8) ԱԸՊ էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագրի և վարման կարգի հաստատումը.
9) ԱԸՊ ռեեստրի ձևի և վարման կարգի հաստատումը.
10) հատուկ թափոնի հայտարարագրերին ներկայացվող նվազագույն պահանջները, հատուկ թափոնի հայտարարագրերի ներկայացման և ԱՊԿ-ին դրանց հասանելիության տրամադրման կարգի հաստատումը.
Հոդված 10. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները
1) ԱԸՊ պետական քաղաքականության մշակմանը մասնակցությունը և Կառավարության քաղաքականության իրականացումը.
2) ԱԸՊ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
3) ԱԸՊ ռեեստրի և էլեկտրոնային հարթակի վարումը.
4) հատուկ թափոնների գործածության վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձևի և լրացման հրահանգի հաստատումը.
5) խմբային և անհատական թույլտվությունների, հատուկ թափոնների գործածության համաձայնությունների տրամադրումը.
6) հատուկ թափոնի հայտարարագրին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը.
7) հատուկ թափոնների գործածության ոլորտում գիտատեխնիկական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական գործունեություն իրականացնող այլ սուբյեկտների հետ համագործակցությունը և համապատասխան հետազոտությունների իրականացմանն աջակցելը.
8) հատուկ թափոնների գործածության, այդ թվում՝ տեսակավորված հավաքման վերաբերյալ, հասարակության իրազեկվածության, էկոլոգիական կրթության և դաստիարակության ծրագրերում հանրության ներգրավման ապահովման, տեղեկատվական և իրազեկման ծրագրերի իրականացումը։
Հոդված 11. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
1) ԱՊԿ-ների հետ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը.
2) ԱՊԿ-ներին հատուկ թափոնների գործածության ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի հաստատումը.
3) ԱՊԿ-ների հետ կնքված պայմանագրերի հիման վրա հատուկ թափոնների գործածության ապահովումը.
4) հատուկ թափոնների գործածության կարողությունների ստեղծման խթանումը.
5) համայնքի տարածքում հատուկ թափոնների գործածության, այդ թվում՝ տեսակավորված հավաքման վերաբերյալ հասարակության իրազեկվածության, էկոլոգիական կրթության և դաստիարակության, ինչպես նաև տեղեկատվական և իրազեկման ծրագրերի իրականացումը և դրանց աջակցությունը.
6) հատուկ թափոնների գործածության վերաբերյալ եռամսյակային հաշվետվության ներկայացումը տեսչական մարմնին.
7) համայնքի պաշտոնական կայքում տարեկան կտրվածքով հատուկ թափոնների գործածության ապահովման, այդ թվում՝ համայնքի ստացած եկամուտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը։
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ
Հոդված 12. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության գործիքակազմը
Հոդված 13. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության բնապահպանական գործիքակազմը
1) հատուկ թափոնների գործածությունն, այդ թվում՝ տեսակավորված հավաքումը.
2) ԱԸՊ ապրանքի տեխնիկական կանոնակարգումն, այդ թվում՝ էկոդիզայնի վերաբերյալ պահանջների կիրառումը.
3) կանաչ գնումների խթանումը.
4) հատուկ թափոնների գործածության նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների ու արտադրական կարողությունների ստեղծման խթանումը։
Հոդված 14. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ֆինանսական գործիքակազմը
1) ԱԸՊ վճարը.
2) ֆինանսական երաշխիքը.
3) հատուկ թափոնների հայտարարագիրը.
4) հատուկ թափոնների վերադարձի մեխանիզմները, այդ թվում՝ վերադարձի դեպոզիտային համակարգերը.
5) հատուկ թափոնների ծավալների նվազեցմանն ուղղված տնտեսական խթանները։
Հոդված 15. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության իրավական գործիքակազմը
1) խմբային և անհատական թույլտվությունները, ինչպես նաև հատուկ թափոնի գործածության համաձայնությունները.
2) ԱԸՊ պայմանագիրը.
3) ԱՊԿ-ի և արտադրողների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքվող պայմանագրերը.
4) նորմատիվները.
5) ԱԸՊ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
6) ԱԸՊ օրենսդրության պահանջների չկատարման համար պատասխանատվությունը:
Հոդված 16. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության տեղեկատվական գործիքակազմը
1) ԱԸՊ օրենսդրության պահանջների վերաբերյալ լիազոր մարմնի կողմից արտադրողներին իրազեկումը.
2) արտադրողների, ԱՊԿ-ների և լիազոր մարմնի գործունեության թափանցիկության, վերահսկելիության և հաշվետվողականության ապահովումը՝ ԱԸՊ էլեկտրոնային հարթակի միջոցով.
3) հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբի ցանկի, ինչպես նաև դրանց առաջնային տեսակավորման մասին հանրության իրազեկումը, այդ թվում՝ էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցով.
4) արտադրողի կողմից ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) մակնշումը.
5) լիազոր մարմնի կողմից ԱԸՊ ռեեստրի վարումը.
6) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վիճակագրական հաշվետվություններ ներկայացնելը.
7) ԱԸՊ էլեկտրոնային հարթակում հրապարակված տեղեկությունների մատչելիության ապահովումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 17. Հատուկ թափոնների գործածության նորմավորումը
1) ԱԸՊ ապրանքի արտադրության և սպառման միտումները և հատուկ թափոնների գոյացման ծավալները.
2) հատուկ թափոնների գործածության ենթակառուցվածքները, արտադրական հզորությունները, նորարար տեխնոլոգիաներն ու առկա կարողությունները.
3) հատուկ թափոնների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա.
4) բնօգտագործման և էներգետիկայի ոլորտում պետության քաղաքականության նպատակները և առաջնահերթությունները։
Հոդված 18. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ռեեստրը
1) ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) ցանկը.
2) հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբերի ցանկը.
3) ԱՊԿ-ների ցանկը՝ ըստ հատուկ թափոնների և (կամ) հատուկ թափոնների խմբերի և դրանց տարեկան ծավալի.
4) արտադրողների ցանկը՝ ըստ հատուկ թափոնների և (կամ) հատուկ թափոնների խմբերի և դրանց տարեկան ծավալի:
Հոդված 19. Հատուկ թափոնների գործածության վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը
Հոդված 20. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության պարտավորության ծագման պահը
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՁԵՎԸ
Հոդված 21. Խմբային ձևով արտադրողի ընդլայնված պատասխանատվության իրականացումը
Հոդված 22. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության կազմակերպաիրավական ձևը
Հոդված 23. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության գործունեությունը
1) հատուկ թափոնների գործածության ենթակառուցվածքների ու կարողությունների ստեղծումը և զարգացումը, այդ թվում՝ հատուկ թափոնների գոյացման սկզբնաղբյուրից դրանց հավաքման, առաջնային և երկրորդային տեսակավորման, փոխադրման և պահեստավորման ենթակառուցվածների ստեղծումը.
2) հատուկ թափոնների վերադարձը խրախուսող միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ վերադարձի դեպոզիտային համակարգերի ստեղծումը.
3) հատուկ թափոնների առաջնային տեսակավորման և գործածության վերաբերյալ հասարակության իրազեկվածության, տեղեկատվական արշավների, էկոլոգիական շարունակական կրթության և դաստիարակության ծրագրերում հանրության ներգրավման ապահովումը, տեղեկատվական և իրազեկման ծրագրերի իրականացումը.
4) հատուկ թափոնների գործածության ոլորտում հետազոտություններին և նորարարություններին աջակցությունը։
Հոդված 24. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության պարտավորությունները
1) իր հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողների մասով նորմատիվների կատարումը.
3) երրորդ անձանց հետ պայմանագրերի կնքումը.
4) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվության ներկայացումը.
5) աուդիտորական կազմակերպության կողմից տարեկան պարտադիր ֆինանսական աուդիտի անցկացման ապահովումը և աուդիտորական եզրակացության տրամադրումը լիազոր մարմնին.
Հոդված 25. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության գույքը
1) ԱԸՊ վճարը.
2) ԱՊԿ-ին տրամադրված միջոցները, այդ թվում՝ փոխառությունները և նվիրատվությունները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները։
Հոդված 26. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության կառավարման մարմինները
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) գործադիր տնօրենը։
Հոդված 27. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը
1) ԱՊԿ-ի յուրաքանչյուր հիմնադրի՝ ժամանակավոր Խորհրդում ունեցած անդամների թվով ներկայացուցիչներ.
2) մեկական անդամ՝ նախորդ օրացուցային տարվա գործունեության արդյունքներով ԱՊԿ-ին ամենաբարձր ԱԸՊ վճար վճարած արտադրողների կողմից, որոնց քանակը պետք է հավասար լինի կամ չգերազանցի սույն մասի 1-ին ենթակետի համաձայն նշանակված անդամների քանակը.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված առավելագույնը երկու արտադրողների ներկայացուցիչներ՝ ըստ Խորհրդում ընդգրկման համար դիմում ներկայացնելու առաջնահերթության։
Հոդված 28. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության պայմանագիրը
1) նորմատիվների կատարման վերաբերյալ դրույթներ.
2) ԱԸՊ վճարի վճարման կարգն ու պայմանները.
3) առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները, դրանց պաշտպանության վերաբերյալ դրույթներ և նման տեղեկության օգտագործման կարգը և պայմանները.
4) դրա գործողության ժամկետը, որը չի կարող պակաս լինել մեկ տարուց.
5) դրանով սահմանված դրույթների խախտման համար կողմերի պատասխանատվությունը։
Հոդված 29. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության վճարի դրույքաչափը
Հոդված 30. Հատուկ թափոնի հայտարարագիր
Հոդված 31. Խմբային թույլտվության տրամադրումը
1) դիմումը.
2) ԱԸՊ խմբային ծրագիրը.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված տուգանքի գծով պարտավորության ապահովման չափը հավաստող ֆինանսական երաշխիքը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով լիազոր մարմնին ԱՊԿ-ի կողմից առաջին անգամ խմբային թույլտվության հայտ ներկայացնելու դեպքի.
1) ԱԸՊ խմբային ծրագրի գնահատման արդյունքում ստացված միավորը ցածր է Կառավարության կողմից սահմանված անցողիկ միավորից.
2) ֆինանսական երաշխիքը չի համապատասխանում Կառավարության կողմից սահմանված պահանջներին,
3) չի վճարվել պետական տուրքը։
Հոդված 32. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության խմբային ծրագիրը
Հոդված 33. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության կողմից արտադրողի ընդլայնված պատասխանատվության էլեկտրոնային հարթակում հրապարակվող տեղեկատվությունը
1) ԱՊԿ-ի կանոնադրությունը.
2) խմբային թույլտվությունը.
3) ԱԸՊ խմբային ծրագիրը.
4) ԱԸՊ վճարի դրույքաչափերը՝ ըստ հատուկ թափոնների.
5) ԱԸՊ պայմանագրի ձևը.
6) ԱՊԿ-ի և արտադրողի միջև համաձայնեցված հատուկ թափոնի հայտարարագրերի ձևերը.
7) Խորհրդի անհատական կազմը.
8) Խորհրդի որոշումները.
9) վարչական վիճակագրական հաշվետվությունները.
10) տարեկան ֆինանսական և տեխնիկական աուդիտի եզրակացությունները։
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՁԵՎԸ
Հոդված 34. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության անհատական ձևի իրականացման կարգը
Հոդված 35. Անհատական թույլտվության տրամադրումը
1) դիմումը.
2) ԱԸՊ անհատական ծրագիրը.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված տուգանքի գծով պարտավորության ապահովման չափը հավաստող ֆինանսական երաշխիքը.
1) ԱԸՊ անհատական ծրագրի գնահատման արդյունքում ստացված միավորը ցածր է Կառավարության կողմից սահմանված անցողիկ միավորից.
2) ֆինանսական երաշխիքը չի համապատասխանում Կառավարության կողմից սահմանված պահանջներին։
Հոդված 36. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության անհատական ծրագիրը
Հոդված 37. Անհատական թույլտվություն ստացած արտադրողի կողմից արտադրողի ընդլայնված պատասխանատվության էլեկտրոնային հարթակում հրապարակվող տեղեկատվությունը
1) անհատական թույլտվությունը.
2) ԱԸՊ անհատական ծրագիրը.
3) վարչական վիճակագրական հաշվետվությունը։
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՏՈՒԿ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 38. Հատուկ թափոնների գործածության ապահովումը համաձայնության հիման վրա
Հոդված 39. Հատուկ թափոնների գործածության համաձայնության տրամադրումը
Հոդված 40. Հատուկ թափոնների գործածության համաձայնության գործողությունը
1) արտադրողը սնանկ է ճանաչվել կամ լուծարվել է.
2) ԱՊԿ-ի և արտադրողի միջև ԱԸՊ պայմանագիրը լուծվել է.
3) արտադրողը սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ներկայացրել հատուկ թափոնի հայտարարագիրը կամ դրանում արտացոլել է կեղծ տվյալներ.
4) արտադրողը հատուկ թափոնի հայտարարագրին կից չի ներկայացրել կամ թերի է ներկայացրել սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուկ թափոնների գործածության ապահովումը հավաստող փաստաթղթերը։
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 41. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում վերահսկողությունը
Գ Լ ՈՒ Խ 9
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 42. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտի օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը
Հոդված 43. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը
հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5։
2 x (հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5)։
հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5
2 x (հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5)։
նշանակվում է տուգանք տասը միլիոն դրամի չափով։
Հոդված 44. Օրենքով սահմանված տեղեկատվությունն արտադրողի ընդլայնված պատասխանատվության էլեկտրոնային հարթակում չհրապարակելը
Հոդված 45. Հատուկ թափոնների գործածության վերաբերյալ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելը
Հոդված 46. Հատուկ թափոնի հայտարարագիրը սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը
Հոդված 47. Ֆինանսական երաշխիքը և դրանով նախատեսված գումարի վճարման պահանջ ներկայացնելը
Գ Լ ՈՒ Խ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 48. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 49. Անցումային դրույթ
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Обсуждалось
01.07.2025 - 01.08.2025
Тип
Закон
Область
Охрана природы, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая
Министерство
Министерство окружающей среды
Test
Просмотры 3357
Принт25.07.2025
Ոնց բոլոր օրենքները սա նույնպես չի կատարվելու?
24.07.2025
Նման տեսքով նախագիծը ընդհամենը նոր հարկատեսակ է և ոչ մի կերպ չի նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը։ Մյուս կողմից սա ուղղակի շատ լավ հնարավորություն է ստեղծում ներկրողների համար, «խեղդելու» տեղական արտադրողին։
22.07.2025
Փաստարկներ ընդդեմ փաթեթավորման կրկնակի հարկման Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) հիմքում ընկած է այն գաղափարը, որ արտադրողներն իրենց արտադրանքի ողջ կյանքի ցիկլի ընթացքում (ներառյալ թափոնների կառավարման փուլը) ոչ միայն կրում են ֆինանսական (ամբողջովին կամ մասնակիորեն նաև գործառնական) պատասխանատվություն, այլև իրենց ոլորտին պատկանող արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (ԱՊԿ) միջոցով և իրենց փորձագիտությամբ ներգրավված են արտադրանքի (փաթեթավորման) կյանքի ցիկլի օպտիմալացման գործում։ Սա խթանում է այն, որ արտադրողներն արտադրանքը մշակելիս հաշվի առնեն դրա վերամշակելիությունը, ինչպես նաև ներդրում կատարեն հավաքման ու վերամշակման խելամիտ ու ծախսարդյունավետ համակարգերում։ Երբ ԱԸՊ համակարգը պատկանում է արդյունաբերությանը և կառավարվում է վերջինիս կողմից, այն կարևոր գործիք է դառնում արտադրանքի և փաթեթավորման կյանքի ցիկլը կառավարելու համար: Եվրոպական Միության տարածքում և դրանից դուրս ԱԸՊ համակարգը դարձել է փաթեթավորման թափոնների արդյունավետ կառավարման հիմք՝ ապրանքի կամ փաթեթավորման կյանքի ցիկլի կառավարման պատասխանատվությունն իշխանություններից փոխանցելով արդյունաբերությանը։ Այս փոփոխությունը համապատասխան ոլորտին հնարավորություն է տալիս (սովորաբար այնպիսի կոլեկտիվ կազմակերպության միջոցով, ինչպիսին է ԱՊԿ-ն) ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը՝ օրենքով սահմանված կարգով հավաքագրման, տեսակավորման, վերամշակման, հաղորդակցման և այլ գործողությունները կառավարելու համար՝ հետևելով զուտ ծախսերի սկզբունքին, ինչպես նաև ապահովելով արդյունավետ և օպտիմալ համակարգ՝ բիզնեսների գիտելիքն ու փորձը մեր հասարակության օգտին օգտագործելով։ Կարևորն այն է, որ հավաքագրված բոլոր միջոցները համակարգվում են փակ շրջանակում, որի շնորհիվ դրանք ծառայում են միայն նախանշված նպատակների իրականացմանը: Նման համակարգերի ներդրումը միտված է բնապահպանական նպատակներին հասնելուն, առանց խաթարելու մրցունակությունը կամ թափանցիկությունը։ Ի հակադրություն վերոնշյալի, փաթեթավորման հարկերը, որոնք սովորաբար սահմանվում են շուկա բերված նյութի յուրաքանչյուր կիլոգրամի կամ յուրաքանչյուր փաթեթավորման համար՝ նպատակ ունենալով կանխել չափազանց շատ կամ չվերամշակվող փաթեթավորման միջոցների կիրառումը, սովորաբար բնապահպանական նպատակներին չեն ծառայում։ Նոր հարկաբյուջետային միջոցառումները, ինչպիսին է փաթեթավորման հարկը, չեն նպաստում ֆինանսական միջոցները կայուն փաթեթավորման լուծումների, վերամշակման տեխնոլոգիաների, թափոնների ենթակառուցվածքների և շրջանաձև տնտեսության ստեղծման մեջ ներդնելուն։ Այնինչ այն հնարավորություն է տալիս ստեղծել աշխատատեղեր, աջակցել տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով ավելի մաքուր միջավայր քաղաքացիների համար։ Փաթեթավորման հարկերը միայն շրջակա միջավայրի պահպանման կամ թափոնների կառավարման նպատակին չեն ծառայում, դրանք նաև հանգեցնում են գնաճի, քանի որ անուղղակի հարկերը հասնում են սպառողներին։ Ի տարբերություն ԱԸՊ համակարգերի, որտեղ միջոցներն ուղղակիորեն նպաստում են հավաքման և վերամշակման ենթակառուցվածքների զարգացմանը, հարկային եկամուտները հաճախ ուղղվում են դեպի պետական բյուջե՝ չծառայելով շրջանաձև տնտեսություն ձևավորելու նպատակին։ Այժմ ԱԸՊ համակարգերն ավելի ու ավելի հաճախ են ներդնում վճարների՝ բնապահպանական սկզբունքով փոփոխման (էկո-մոդուլացման) մոտեցումը (ԵՄ-ում այն այժմ պարտադիր է), ըստ որի վճարները փոփոխվում են՝ կախված նրանից, թե փաթեթավորումը որքանով է համապատասխանում բնապահպանական նպատակներին (օրինակ՝ կապված վերամշակելիության, վերաօգտագործման կամ վերամշակված նյութի ծավալի հետ): Սովորաբար վերամշակվող նյութի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործվում են ԱԸՊ ծախսերի մի մասը փոխհատուցելու համար: Սա ուղղակիորեն խթանում է ընկերությունների կողմից նորարարական մոտեցումների կիրառումը և ավելի կայուն փաթեթավորում մշակելը։ Մյուս կողմից, փաթեթավորման հարկերը սովորաբար ֆիքսված դրույքաչափ ունեն և չեն տարբերակում էկոլոգիապես մաքուր և ոչ մաքուր փաթեթավորումները, ինչը էկո փաթեթավորման համար որևէ խթան չի առաջարկում։ ԱԸՊ համակարգերը նաև ոլորտային են և հարմարեցվող, ինչը թույլ է տալիս կիրառել անհատական մոտեցումներ՝ կախված նյութի կամ արտադրանքի տեսակից։ Այս ճկուն մոտեցումը կարևոր է փաթեթավորման տարբեր ձևաչափերի արդյունավետ կառավարման համար։ Ի տարբերություն դրա, փաթեթավորման հարկերը սովորաբար կիրառվում են համահարթ կերպով՝ առանց հաշվի առնելու բնապահպանության կամ վերամշակելիության հարցում տարբերությունները։ Բացի այդ, եթե նման պրակտիկան կիրառվի ԱԸՊ համակարգին զուգահեռ, այն կվերածվի կրկնակի հարկման մի ձևի, որը ոչ միայն տնտեսապես ծանրաբեռնում է արտադրողին, այլև անարդյունավետ է շրջակա միջավայրի պահպանման հարցում։ Փաթեթավորման կրկնակի հարկումը զգալի ծախսային բեռ է դնում արտադրողների, մասնավորապես՝ ՓՄՁ-ների վրա, խաթարում է ներքին շուկան և պատիժ հանդիսանում այն արտադրողների համար, որոնք արդեն իսկ հետևում են կանոնակարգերին և իրենց ներդրումն են ունենում ԱԸՊ սկզբունքի կիրառման հարցում։ Այն մեծացնում է համապատասխան կարգավորումների բեռը, վարչական ծախսերը և իրավական անորոշությունն արտադրողների համար, հանգեցնում է կրկնակի հաշվետվությունների, հաշվեստուգումների և կարգավորումերի կիրառման՝ սպառելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ռեսուրսները։ Երբ երկրում կա ԱԸՊ հստակ հանձնառություն, արտադրողներին պետք է հնարավորություն տրվի կենտրոնացնել բոլոր ջանքերը ԱԸՊ համակարգի շրջանակում փաթեթավորման վերականգնումը և վերամշակումն ապահովելու համար։ Հայաստանի պես երկրներում, որտեղ նման գործողությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները սահմանափակ են, առանձնապես կարևոր է խուսափել ցանկացած ավելորդ և կրկնվող մեխանիզմներից։ Այս դեպքում առանձնապես կարևոր է նաև ապահովել բնապահպանական եկամուտների փակ և վերահսկվող շրջանակը և այն, որ հավաքագրված միջոցները հասնեն իրենց նպատակին, այն է՝ փաթեթավորման բարելավում և կառավարում, ինչը մենք տեսնում ենք ԱԸՊ սկզբունքի կիրառման դեպքում։ ԱԸՊ համակարգերն ապահովում են փաթեթավորման թափոնների կառավարման արդյունավետ, արդար և շրջակա միջավայրի պահպանման համար գործող միջոցներ և արտադրողներին թույլ են տալիս պահպանել վերահսկողությունը թափոնների կառավարման նկատմամբ՝ հետևելով, որ ներդրումները համապատասխանեն բնապահպանական նպատակներին։ Մենք լիովին աջակցում ենք թափոնների կառավարման ժամանակակից և արդյունավետ համակարգի մշակմանը և ներդրմանը՝ փաթեթավորման թափոնների հավաքման և վերամշակման հարցում բարձր մակարդակի հասնելու համար։ Այս դեպքում լավագույն տարբերակը ԱԸՊ ճիշտ համակարգ ներդնելն է՝ հիմնված ամուր սկզբունքների և բոլոր ներգրավված կողմերի համար սահմանված հստակ դերերի ու պարտավորությունների վրա: Մենք պատրաստ ենք համակարգի դերակատարների հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ Հայաստանում օպտիմալ ԱԸՊ համակարգ մշակելու համար։