25.07.2025
Ոնց բոլոր օրենքները սա նույնպես չի կատարվելու?
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
«ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եվ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Նախագծի ընդունումն առաջնահերթորեն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով»՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության (հետագայում՝ ԱԸՊ) ինստիտուտի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմամբ։ Մասնավորապես, ՀՀ-ն պարտավորվել է թափոնների կառավարման ոլորտում իրականացնել համագործակցություն՝ նպատակաուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը, բարելավմանը և որակի վերականգնմանը, մարդու առողջության պաշտպանությանը, բնական պաշարների կայուն օգտահանմանը և տարածաշրջանային կամ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող՝ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների խթանմանը։ Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի “Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին” N666-Լ որոշման Հավելված 1-ով նախատեսվել է՝
Իր հերթին, 2017 թվականի ապրիլի 13-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգին»։
Նախագիծը նպատակ ունի ապահովելու Հայաստանում թափոնների կառավարման ոլորտում ԵՄ օրենսդրության մոտարկումը՝ մասնավորապես Եվրոպական Միության համապատասխան դիրեկտիվներին շրջանակներում առաջարկվող ԱԸՊ կարգավորումներին, մոդելներին, թափոնների նոր դասակարգումներին համապատասխանության ապահովումը։
Միաժամանակ, նախագծի ընդունումը կնպաստի “Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին” Բազելյան կոնվենցիայի հիմնարար պահանջներից մեկի՝ թափոնների Էկոլոգիապես անվտանգ գործածության ապահովմանը, ինչը ենթադրում է գործնականում հնարավոր բոլոր միջոցների ձեռնարկում, որպեսզի վտանգավոր կամ այլ թափոնների օգտագործման արդյունքում մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանվեն դրանց հնարավոր բացասական ազեդությունից։
ՀՀ-ում ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում առաջացող թափոնների ծավալները անընդհատ աճում են, և դրանց հիմնական մասը (առնվազն 98%) տեղափոխվում է երկրի ոչ սանիտարական աղբավայրեր․ արդյունավետ տնտեսական խթանների ու ինստիտուցիոնալ մեխանիզմի բացակայության պայմաններում հատուկ թափոնները վերամշակվում կամ օգտահանվում են միայն փոքր ծավալով (վերամշակելի թափոնների ողջ ծավալի ոչ ավելի, քան 10%-ը՝ համաձայն փորձագիտական ուսումնասիրությունների տվյալների)։ Արդյունքում, ավելանում են աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալները, ինչն իր հերթին հանգեցնում է վերամշակման ենթակա թափոնների, օրինակ՝ ապակու, թղթի, պլաստիկի, մետաղյա տարաների և փաթեթավորման (օրինակ՝ շշեր, տուփեր և այլն)՝ որպես երկրորդային հումքի տնտեսական արժեքի կորստի։ Ավելին, խառնվելով չտեսակավորված կենցաղային թափոնների հետ և աղտոտվելով սննդի մնացորդներով, կենցաղում օգտագործվող քիմիական, այդ թվում՝ թունավոր նյութերով, թափոնները հանրային առողջության և շրջակա միջավայրի համար դառնում են վտանգավոր։ Աղբավայրերից բացի, թափոնները հայտնվում են բնական միջավայրում և բացասական ազդեցություն ունենում շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Անհատների կողմից թափոնների ոչ ֆորմալ տեսակավորման ժամանակ չեն պահպանվում սանիտարահիգիենիկ, համաճարակային, աշխատանքի և հակահրդեհային անվտանգության կանոնները և այլ անհրաժեշտ պայմանները։
Թեպետ որոշ համայնքներում (մոտ 5 համայնք) համայնքապետարանների կամ հասարակական կազմակերպությունների կողմից մասնակի ներդրվել են վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների սկզբնաղբյուրում տեսակավորման համակարգեր, այդ համակարգերի միջոցով հավաքված և տեսակավորված թափոնները կազմում են ՀՀ-ում գոյացող վերամշակելի թափոնների ընդհանուր ծավալի չնչին մասը (ոչ ավելի քան 1%)։ Բացի այդ, ներկա իրավիճակում վերամշակվում կամ այլ եղանակով գործածվում են միայն որոշակի տնտեսական արժեք ունեցող թափոնները, մինչդեռ վերամշակման կամ վնասազերծման ծախսեր ենթադրող թափոնների (օրինակ՝ կենցաղային մարտկոցներ, անվադողեր և այլ) էկոլոգիապես անվտանգ գործածությունը չի ապահովվում։
Բացի նշվածից, հատուկ թափոնների գործածության առկա պրակտիկան հիմնականում խնդրահարույց է իրավական տեսանկյունից, քանի որ ոչ ֆորմալ անձանց կամ խմբերի կողմից խախտվում են թափոնների օրինական տիրապետողների, մասնավորապես՝ ՏԻՄ-երի իրավունքները։ Արդյունքում չի երաշխավորվում թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածությունը, դժվարանում է այդ սուբյեկտների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելը, ինչպես նաև չեն հավաքվում հավաստի վիճակագրական տվյալներ գոյացող թափոնների ծավալի ու դրանց գործածության եղանակների վերաբերյալ։
Վերամշակման կարողությունները ՀՀ-ում։
ՀՀ տարածքում 2025 թվականի դրությամբ գործում է.
Ոլորտի փորձագետների կողմից կատարված հարցումները ցույց են տվել, որ բոլոր վերամշակող ընկերությունները արձանագրում են հումքի (թափոնների) սակավություն՝ առանձնահատուկ նշելով նաև տեսակավորվող թափոնների որակական հատկանիշները։ Մինչդեռ երկրում թափոնների վերամշակման հզորությունները գերազանցում են ներկայում տեսակավորվող թափոնների ծավալները, կարիք կա զարգացնելու սկզբաղբյուրում առաջնային տեսակավորման և դրան հաջորդող գործարանային՝ երկրորդային տեսակավորման կարողությունները։ Վերամշակող ընկերությունները արձանագրում են նաև ոլորտում խթանների ներդրման անհրաժեշտությունը։
Թափոնների վերամշակման ենթակառուցվածքներից բացի, 2024 թվականի նոյեմբերին
Հայաստանում ստեղծվել է Վերամշակողների միություն, որի նպատակներն են՝
ԱԸՊ ոլորտում պիլոտային ծրագիր։
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666-Լ որոշման Հավելված 1-ի 104․3 կետով նախատեսված՝ «Աղտոտողը վճարում է» և արտադրողների ընդլայնված պատասխանատվության սկզբունքներին համապատասխան՝ ծախսերի ամբողջական փոխհատուցման մեխանիզմի սահմանման, 2025 թվականին երեք ընկերությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում հիմնադրվել է առաջին պաշտոնապես գրանցված ԱՊԿ (Արտադրողների պատասխանատվության կազմակերպություն) հիմնադրամը, որը համագործակցում է Հրազդանի համայնքապետարանի և ոլորտային պետական գերատեսչությունների հետ։ Այս պիլոտային ծրագրի նպատակն է փորձարկել ԱԸՊ համակարգի գործառնական կառուցվածքը, գործողությունները և համագործակցային մոդելները՝ նպաստելով սույն նախագծի ձևավորմանը և բարելավմանը:
Ծրագիրն իրականացվում է միջազգային և տեղական փորձագիտական աջակցության ներքո։ Ընկերություններն իրենց կողմից կատարել են ընդհանուր առմամբ շուրջ 300,000 եվրոյի համարժեք ներդրում՝ եռամյա կտրվածքով ԱՊԿ գործունեություն իրականացնելու համար։
Պիլոտի շրջանակներում իրականացվելու է.
Ընդ որում, Հրազդանի պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կիրառվել տեսակավորված հավաքման համակցված սխեմա։ Դա ենթադրում է, որ միևնույն (կապույտ) թափոնամանում տեղադրվելու են պլաստիկ, թղթե և մետաղյա թափոններ, մինչդեռ ապակե թափոնները տեղադրվելու են առանձին (կանաչ) թափոնամանում։ Միջազգային փորձում առավել ծախսարդյունավետ և բնակչության համար առավել հարմարավետ դարձած այս սխեման նախատեսվում է նաև Սևան համայնքում։
Նախագծերի փաթեթը կոչված է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (արտադրանքի) (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների (այսուհետ՝ արտադրողներ) կողմից թափոնների որոշ տեսակների (հատուկ թափոնների) հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Այդ համակարգի արդյունավետ գործառումն ապահովելու համար, ի թիվս այլնի, Նախագծերի փաթեթով առաջարկվել է էարտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (այսուհետ՝ ԱՊԿ) ստեղծում, ֆինանսական միջոցների հավաքագրման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող տնտեսական մոդել, ԱՊԿ-ի փոխհարաբերությունների կանոնակարգում արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի գործառումն ապահովող բնապահպանական, ֆինանսական, իրավական ու տեղեկատվական գործիքակազմի։
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու որոշակի տեսակի թափոնների (հատուկ թափոնների) պարտադիր գործածությունը էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) նկարագիրը
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱԸՊ ինստիտուտի ներդրումը նպատակահարմար է իրականացնել հետևյալ ապրանքների (արտադրանքի) ներառմամբ.
Հատկանշական է, որ ներկա փուլում կարևոր միջազգային-իրավական գործընթացներ են ծավալվում պլաստիկով աղտոտումը կանխարգելելու ուղղությամբ, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում պետությունները բանակցություններ են վարում “Պլաստիկով աղտոտման դեմ պայքարի մասին” գլոբար կոնվենցիայի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ կոնվենցիայով պարտադիիր պահանջներ կսահմանվեն պլաստիկի ողջ կենսացիկլի, թափոնների կառավարման մեխանիզմների վերաբերյալ, կարգելվեն կամ կսահմանափակվեն պլաստիկի արտադրության մեջ օգտագործվող մի շարք թունավոր քիմիական նյութեր և այլն։ Հաշվի առնելով, որ պլաստիկը մեծ ծավալ է կազմում հատկապես փաթեթավորման և փաթեթվածքի թափոնների խմբում՝ ԱԸՊ համակարգի ներդրումը համահունչ կլինի նախապատրաստվող կոնվենցիայի մոտեցումներին։
ԱԸՊ ինստիտուտի տարբեր օղակներում ներգրավված են հետևյալ սուբյկետները՝ համապատասխան դերակատարությամբ․
ա․ լիազոր մարմին և պետական կառավարման այլ մարմիններ՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ԱԸՊ ոլորտի՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմիններ,
բ․ արտադրողներ՝ ԱԸՊ պարտավորություն ունեցող սուբյեկտներ,
գ․ ԱՊԿ-ներ՝ արտադրողների ԱԸՊ պարտավորությունը խմբային ձևով իրականացնող սուբյեկտներ,
դ․ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ որպես համայնքի տարածքում աղբահանության կազմակերպման լիազորություն ունեցող հանրային իրավունքի սուբյեկտներ՝ հատուկ թափոններ տնօրինող և ԱՊԿ-ների հետ դրանց վերաբերյալ գործարքներ կնքելու իրավասություն ունեցող սուբյեկտներ,
ե․ հատուկ թափոնների գործածության գործունեություն իրականացնող սուբյեկտներ՝ օրենսդրությաբ սահմանված կարգով և պայմաններով հատուկ թափոնների գործածության գործունեությամբ զբաղվող սուբյեկտներ, որոնց հետ ԱՊԿ-ն կարող է կնքել պայմանագրեր,
զ․ ԱԸՊ ինստիտուտի կիրառությանն առնչվող այլ սուբյետկներ, օրինակ՝ հանրային իրազեկման նպատակով տեղեկատվական արշավ կամ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, աուդիտորներ և այլն, որոնց հետ ԱՊԿ-ն կարող է կնքել պայմանագրեր իր պարտավորություններն ապահովելու նպատակով։
“Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող առանցքային կարգավորումների հիմքում դրված են հետևյալ մոտեցումները․
1․ Հատուկ թափոնների գործածության նորմավորում։ Այս գործիքը ԱԸՊ ինստիտուտը գործի դնող հիմնական խթանն է։ Այս գործիքի կիրառմամբ ՀՀ Կառավարության կողմից սահմանվելու են վերամշակման կամ վնասազերծման նորմատիվներ հատուկ թափոնի յուրաքանչյուր տեսակի համար։ Սահմանվելիք նորմատիվը համապատասխան հատուկ թափոնների մասով տարածվում է բոլոր արտադրողների վրա։ Հատուկ թափոնների գործածության (վերամշակման կամ վնասազերծման) նորմատիվների սահմանման արդյունքում ակնկալվում է, որ հատուկ թափոնների վերամշակման կամ վնասազերծման ծավալները պետք է շարունակաբար աճեն, ինչն էլ իր հերթին կբերի համապատասխան ենթակառուցվածքների զարգացման ու կարողությունների ընդլայնման։
2․ ԱԸՊ իրականացման ձևերը։ Արտադրողների ԱԸՊ պարտավորության իրականացման համար նախագծով սահմանված է երկու ձև՝ խմբային և անհատական։
ա․ ԱԸՊ իրականացման խմբային ձևը, ըստ էության, նախատեսված է բոլոր արտադրողների համար, բացառությամբ սեփական օգտագործման համար ԱԸՊ ապրանք (արտադրանք) ներմուծող կամ արտադրող սուբյեկտների, որոնք, որպես այլընտրանք, իրենց ընտրությամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են դիմել լիազոր մարմին անհատական թույլտվություն ստանալու համար։
Խմբային ձևով ԱԸՊ իրականացնելու նպատակով արտադրողները հիմնադրում են արտադրողի պատասխանատվության կազմակերպություն, որը պետական գրանցում ստանալուց և լիազոր մարմնի կողմից որոշակի հատուկ թափոնների գորածածության ապահովման համար խմբային թույլտվություն ստանալուց հետո իրավասու է իրականացնել համապատասխան գործունեություն։
ԱՊԿ-ի համար նախատեսված է հիմնադրամի կազմակերպաիրավական ձև՝ հաշվի առնելով, որ միջազգային պրակտիկայում շահույթ չհետապնդող կազմակերպությունները առավել արդյունավետ են իրականացնում հատուկ թափոնների գործածությունը։ Հիմնադրամի կազամկերպաիրավական ձևի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ հիմնադրամի կառավարման մոդելը հնարավորություն է տալիս ապահովել առավելագույն թափանցիկություն, հաշվետվողականություն և ներառականություն․ խորհրդում խոշոր արտադրողների (հիմնադիրներ և ամենաշատ ԱԸՊ վճար վճարածներ) ներկայացուցիչներից բացի, հնարավորություն ունեն ընդգրկվելու նաև այլ արտադրողների ներկայացուցիչներ՝ այդպիսով մասնակցելով ԱՊԿ-ի կառավարմանը։
Յուրաքանչյուր հատուկ թափոնի (հատուկ թափոնի խմբի) մասով ԱՊԿ-ի գործունեություն իրականացնելու համար Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մրցակցային հիմունքներով մեկ թույլտվության տրամադրում։ Թույլտվությունը տրամադրվում է ԱՊԿ-ների կողմից ներկայացված ծրագրերի գնահատման արդյունքում։ Յուրաքանչյուր հատուկ թափոնի (հատուկ թափոնի խմբի) մասով մեկ ԱՊԿ ունենալու մոտեցումը բխում է Հայաստանի Հանրապետության փոքր տարածք ունենալու, խոշոր արտադրողների ոչ մեծ թվի և մեկ ԱՊԿ-ի հեշտ վերահսկելիության նկատառումներից՝ հաշվի առնելով, որ այդ մեկ ԱՊԿ-ն կսպասարկի ՀՀ ամբողջ տարածքը։
Նախագծով սահմանվում է, որ խմբային ձևով ԱԸՊ իրականացնող արտադրողները ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա ԱՊԿ-ին փոխանցեն հատուկ թափոնների գործածության սահմանված նորմատիվի կատարման իրենց պարտավորությունը։ Այսինքն՝ ԱՊԿ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո արտադրողը կունենա միայն ԱՊԿ-ին պայմանագրով սահմանված չափով և կարգով ԱԸՊ վճար վճարելու պարտավորություն, իսկ նորմատիվի չկատարման կամ թերի կատարման դեպքում բացասական հետևանքներ կառաջանան միայն ԱՊԿ-ի համար։ ԱՊԿ-ն բոլոր արտադրողների հետ պարտավոր է պայմանագիր կնքել նույն պայմաններով։
Հաշվի առնելով ՀՀ շուկայում առանձին թափոնների (օրինակ՝ ըմպելիքների ապակյա տարաների) մասով ձևավորված այն պրակտիկան, որ մատակարարները հատկապես սպասարկման ոլորտի կազմակերպություններին նոր խմբաքանակ մատակարարելիս ետ են վերցնում դատարկ տարաները և վերաօգագործում դրանք, կարևորվել է առկա համակարգը չկազմաքանդելու մոտեցումը, և խմբային ձևով ԱԸՊ իրականացնող արտադրողների համար նախատեսվել է հնարավորություն՝ լիազոր մարմնից համաձայնություն ստանալու դեպքում սեփական ռեսուրսներով ապահովել համապատասխան հատուկ թափոնների գործածությունը։ Այս պարագայում արտադրողների՝ համաձայնություն ունենալու պատրվակով ԱԸՊ պարտավորությունից խուսափելու ռիսկը չեզոքացնելու նպատակով սահմանվել է լիազոր մարմնին հատուկ թափոնների գործածության ապահովումը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջ։ Բացի այդ, արտադրողի անբարեխղճության դրսևորումները սահմանվել են որպես լիազոր մարմնի կողմից համաձայնության գործողությունը դադարեցնելու հիմք։ Ընդ որում, համաձայնության հիման վրա հատուկ թափոնների գործածության ապահովումը կարող է պակաս լինել նորմատիվից, և այս դեպքում տարբերությունը պետք է ապահովի ԱՊԿ-ն՝ պայմանագրով սահմանված վճարի դիմաց։
բ․ ԱԸՊ իրականացման անհատական ձևը կիրառելի է բացառապես սեփական կարիքների համար ԱԸՊ ապրանք (արտադրանք) արտադրող և (կամ) ներմուծող արտադրողների համար, եթե վերջիններս իրենց ընտրությամբ դիմել և լիազոր մարմնից ստացել են անհատական թույլտվություն։ Հակառակ դեպքում արտադրողները պարտավոր են պայմանագիր կնքել ԱՊԿ-ի հետ։
3․ ԱԸՊ իրականացման ֆինանսական մոդելը։ ԱԸՊ ինստիտուտը հիմնվում է հատուկ թափոնների գործածության ապահովման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող ֆինանսական մոդելի վրա։ Դա հնարավոր է դառնալու տնտեսագիտորեն հիմնավորված ԱԸՊ վճարի սահմանմամբ, ինչպես նաև ԱՊԿ-ի կողմից ֆինանսական հոսքերի արդյունավետ կառավարման արդյունքում։ Այս բաղադրիչները ԱԸՊ ծրագրի մաս են կազմում, և թույլտվության հայտի քննարիման փուլում ենթակա են գնահատման լիազոր մարմնի կողմից։
4․ Ռիսկերի կառավարում։ ԱԸՊ ոլորտում հնարավոր չարաշահումների ռիսկը նվազեցնելու նպատակով Նախագծով առաջարկվել են տարաբնույթ գործիքներ, մասնավորապես՝ ԱՊԿ-ի գործունեության ֆինանսական ու տեխնիկական աուդիտ, խմբային թույլտվություն տրամադրելու շրջանակներում լիազոր մարմնի կողմից ԱՊԿ-ի ծրագրի գնահատման պահանջ, ԱՊԿ խորհրդի որոշումների հրապարակայնություն։ Միաժամանակ, ԱՊԿ-ի կողմից հատուկ թափոնների գործածության նորմատիվի չկատարման կամ թերի կատարման դեպքում, որպես տուգանքի գծով պարտավորության կատարումն ապահովող միջոց՝ նախատեսվել է ֆինանսական երաշխիքի ներկայացման պահանջ։ Ընդ որում, նույն նկատառումով ֆինանսական երաշխիքի պայման նախատեսվել է նաև անհատական ձևով ԱԸՊ իրականացնող արտադրողների համար։
5․ ԱԸՊ ոլորտի հաշվետվողականություն և հրապարակայնություն։ ԱԸՊ ոլորտում հաշվետվողականության և հրապարակայնության ապահովման համար Նախագծով առաջարկվում է․
ա․ լիազոր մարմնին հատուկ թափոնների հայտարարագրերի ներկայացման պահանջ, որը կգործի բոլոր արտադրողների համար․
բ․ տեսչական մարմնին հատուկ թափոնների գործածության վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման պահանջ, որը կգործի ԱՊԿ-ների և ԱԸՊ անհատական ձևն ընտրած արտադրողների համար և հնարավորություն կտա երկրում հատուկ թափոնների գործածության վերաբերյալ ձևավորել պաշտոնական տվյալներ․
գ․ լիազոր մարմնի կողմից ԱԸՊ ռեեստրի վարման պահանջ, որի տեղեկատվությունը պետք է լինի մատչելի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի․
դ․ լիազոր մարմնի կողմից ԱԸՊ էլեկտրոնային հարթակի վարման պահանջ, ինչպես նաև ԱՊԿ-ի կողմից պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ։ Հարթակի տեղեկատվությունը տարբեր տիպի օգտատերերի համար պետք է ունենա հասանելիության տարբեր ռեժիմներ, իսկ հանրության համար տեղեկատվությունը պետք է լինի մատչելի և հասանելի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
6․ ԱԸՊ իրականացման ոլորտում պատասխանատվություն։ ԱԸՊ օրենսդրության պահանջների խախտման տարատեսակ դեպքերի համար Նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն՝ առավելապես տուգանքի տեսքով։ Տուգանքների չափերը և դրանց հաշվարկի տրամաբանությունը արտահայտում են իրավախախտման և նշանակվելիք տուգանքի համաչափությունը, և ուղղված են տուգանքի կիրառումից հետո բացառելու խախտման կրկնությունը։
Փոփոխություններ և լրացումներ հարակից օրենքներում։ Նախագծի ընդունմանը զուգահեռանհրաժեշտություն կառաջանա լրացումներ կատարել մի շարք հարակից օրենքներում, մասնավորապես․
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է թափոնները դիտարկել որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների օբյեկտ և դուրս բերել դրանք “տիրազուրկ գույքի” դիսպոզիցիայից։
2) ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվում է ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարը նվազեցնել ԱԸՊ պարտավորության ծագման պահին գործող նորմատիվի չափով։ Այս մոտեցումը թույլ է տալիս նորմատիվի փոփոխությամբ պայմանավորված՝ համամասնորեն փոխել նաև վճարման ենթակա բնապահպանական հարկի չափը, ինչն արդարացված է և՛ բնապահպանական հարկի (նպատակային հարկ) նշանակության, և՛ ԱԸՊ վճարի տրամաբանության տեսանկյունից։ Արդյունքում արտադրողների մոտ չի ստեղծվի “կրկնակի հարկման” տպավորություն։ Բացի այդ, առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների շարքում դիտարկել նաև արտադրողների և ԱՊԿ-ների միջև կնքվող ԱԸՊ (ծառայությունների վճարովի մատուցման) պայմանագրերը։
3) “Թափոնների մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է ամրագրել ներդրվող ԱԸՊ ինստիտուտը՝ որպես թափոնների կառավարման (գործածության) մեխանիզմ և տարբերակ։
4) “Աղբահանության և սանիտարական մաքրման մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է ԱԸՊ ինստիտուտն ամրագրել որպես թափոնների գործածության, մասնավորապես՝ դրանց հավաքման, փոխադրման, տեղադրման, պահման մեխանիզմ։
5) “Տեղական ինքնակառավարման մասին” և “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքներում առաջարկվում է ամրագրել տեղական ինքնակառավարման մարմինների և ԱՊԿ-ներիփոխհարաբերությունների շրջանակը և համագործակցության ձևերը։
6) “Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է հատուկ թափոնների գործածության ապահովման նպատակով հիմնադրվող ԱՊԿ-ները չդիտարկել որպես այդ օրենքի իմաստով համակենտրոնացում։
7) “Սպառողների իրավունքների պաշտպանության մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է ամրագրել սպառողների տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի ներդրման արդյունքում ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) նույնականացման և դրանց գործածության առանձնահատկությունների սահմանման վերաբերյալ պահանջ։
8) “ՀԻմնադրամների մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է հղում անել ԱԸՊ օրենքին՝ ԱՊԿ-ների, որպես հիմնադրամների առանձնահատկությունները ԱԸՊ օրենքով կարգավորելու նպատակով։
9) “Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է դիտարկել ԱՊԿ-ները որպես էկոլոգիական կրթության և դաստիարակության գոծառույթ իրականցնող կազմակերպություններ։
10) “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ լիազոր մարմնի կողմից ԱԸՊ իրականացման նպատակով խմբային և անհատական թույլտվությունների հայտերի ուսումնասիրության համար։
11) “Բնապահպանական վերահսկողության մասին” ՀՀ օրենքում առաջարկվում է բնապահպանական վերահսկողության հիմնական ուղղություններում դիտարկել նաև ԱԸՊ ինստիտուտից բխող, վերոհսկողության ոլորտները։
12) “Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին” ՀՀ օրենքում առաջակվում է հստակեցնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ որպես ոլորտի լիազոր մարմնի՝ “վտանգավոր և հատուկ թափոնների” կառավարման ոլորտում իրավասությունները։
Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագրի օժանդակությամբ, որի իրականացնողն է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը: Նախագծի մշակմանը աջակծել է նաև Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում։
Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկրճատվի ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում առաջացող հատուկ թափոնների ծավալը, կդադարի դրանց տեղափոխումը աղբավայրերում, ինչպես նաև կլրացվի տվյալ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության ապահովման բացը՝ ավելացնելով թափոնների տեսակավորված հավաքման, վերամշակման կամ վնասազերծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, արտադրական հզորությունները և աշխատատեղերը, ինչն իր հերթին կապահովի որոշակի տնտեսական աճ և ՀՀ պետական բյուջե գանձվող նոր հարկային եկամուտներ։
Վերոգրյալից բացի, ԱԸՊ ինստիտուտը մեծապես կնպաստի բնական ռեսուրսների՝ տնտեսական ցիկլում առավել երկար պահպանմանը, ինչը շրջանաձև տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, և կարող է ապահովել անցում դեպի սակավաթափոն տնտեսություն: Միաժամանակ, ակնկալվում է, որ ԱԸՊ ինստիտուտը կբերի սպառողական վարքագծի փոփոխության։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մի շարք ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) համար սահմանված բնապահպանական հարկի (նորմատիվի ավելացմանը զուգընթաց համամասնորեն) նվազումը, բացասաբար չի ազդի ԱԸՊ ինստիտուտի ներդրման արդյունքում ակնկալվող պետության համախառն հարկային եկամուտների վրա։
Տնտեսական և ֆինանսական ազդեցությունների նկարագիր
Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է որոշ հատուկ թափոնների խմբերի առաջացման տարեկան ծավալները, բնապահպանական հարկերի, առաջարկվող ԱԸՊ վճարների, աշխատատեղերի ստեղծման և պետական եկամուտների գնահատականը՝ ԱԸՊ համակարգի ներդրման պայմաններում։
Ներկայացված տվյալները գնահատողական են և հիմնված են ՀՀ Վիճակագրական կոմիտեի (Armstat) կողմից հրապարակված՝ ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) ներմուծման ծավալների վերաբերյալ տվյալների վրա։ Հաշվարկները կատարվել են՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա մշակված մեթոդաբանությունների, կանխադրույթների և համադրելի ցուցանիշների վրա, որոնք ներառված են միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և կազմակերպությունների կողմից պատրաստված ուսումնասիրություններում և տեխնիկական հաշվետվություններում (այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների փորձ, OECD-ի ուղեցույցներ և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի տեխնիկական փաստաթղթեր)։ Տվյալները նախատեսված են ուղեցույցային և պլանավորման նպատակների համար և կարող են վերանայվել՝ նոր և ճշգրտված տեղեկատվության հասանելի դառնալու դեպքում։
|
Թափոնի խումբ |
Օգտագործված առաջնային մարտկոցներ |
Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոններ |
Փաթեթավորման և փաթեթվածքի թափոններ |
Օգտագործված ավտոմոբիլային անվադողեր |
Ընդամենը |
|
|
Թափոնի տարեկան գոյացում (տոննա/տարի) |
315 |
20,000 |
187,000 |
18,731 |
226,046 |
|
|
Բնապահպանական հարկը մեկ միավորի համար (դր/տոննա) |
36,482 դր. |
0 դր. |
0 դր. |
5,118 դր. |
41,601 դր. |
|
|
ԱԸՊ ներդրման արդյունքում գոյացող պետական եկամուտ մեկ միավորի համար (դր/տոննա) |
155,820 դր. |
23,398 դր. |
5,373 դր. |
52,189 դր. |
236,779 դր. |
|
|
ԱԸՊ ներդրման արդյունքում ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը |
25 |
53 |
387 |
66 |
531 |
|
|
Բնապահպանական հարկի մասով ընդհանուր եկամուտ (դր/տարի) |
11.5 միլիոն դր. |
0.0 միլիոն դր. |
0.0 միլիոն դր. |
95.9 միլիոն դր. |
107.4 միլիոն դր. |
|
|
ԱԸՊ վճար մեկ միավորի համար (դր/տոննա) |
600,000 դր. |
150,000 դր. |
25,000 դր. |
350,000 դր. |
1,125,000 դր. |
|
|
ԱԸՊ ներդրման արդյունքում գոյացող ընդհանուր հարկային եկամուտ՝ թափոնների 100%-ը վերամշակելու դեպքում (մլն. դր/տարի) |
49.1 միլիոն դր. |
468.0 միլիոն դր. |
1,004.7 միլիոն դր. |
977.6 միլիոն դր. |
2,499.3 միլիոն դր. |
|
Աղյուսակը ցույց է տալիս, որ ԱԸՊ համակարգի ներդրումը կարող է էականորեն բարձրացնել ինչպես պետական եկամուտները, այնպես էլ խթանել թափոնների վերամշակման, մասնավոր ներդրումների և աշխատատեղերի ստեղծման գործընթացները։ Մասնավորապես, ակնկալվում է, որ մեկ տոննայի հաշվով պետական եկամուտը կկազմի 127,092 ՀՀ դրամ մարտկոցների, 22,946 ՀՀ դրամ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորւմների թափոնների, 5,179 ՀՀ դրամ փաթեթավորման և փաթեթվածքի թափոնների, և 51,222 ՀՀ դրամ անվադողերի դեպքում։ Թափոնների ողջ ծավալը վերամշակվելու պարագայում տարեկան հարկային եկամուտը կկազմի ավելի քան 2.4 միլիարդ դրամ մարտկոցներից, 458 միլիոն դրամ փաթեթավորումից, 968 միլիոն դրամ անվադողերից, և 40 միլիոն դրամ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոններից։ Բացի ֆինանսական ազդեցությունից, համակարգը կնպաստի կանաչ աշխատատեղերի ստեղծմանը՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 450 նոր աշխատատեղ, որից 347-ը միայն փաթեթավորման և փաթեթվածքի գործածության ապահովման ոլորտում։
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի նվազեցումներ կամ լրացուցիչ ֆինանսավորում չի նախատեսվում։ Փոխարենն ակնկալվում է, որ արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների հիմնադրմամբ և թափոնների վերամշակման արտադրական ոլորտին զարկ տալով՝ կավելանան բյուջեի մուտքերը համապատասխան հարկերի տեսքով՝ արտադրական հզորությունների և աշխատատեղերի ավելանալու հաշվին։
ԱԸՊ համակարգի ներդրումը ենթադրում է համապատասխան վարչական կարողությունների ձևավորում նաև Շրջակա միջավայրի նախարարությունում (ՇՄՆ)։ Համակարգի լիարժեք գործարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ՇՄՆ-ում ստեղծել առնվազն 3-4 նոր հաստիք, որոնք կհամակարգեն քաղաքականության իրականացումը, թույլտվությունների տրամադրման գործընթացները, հաշվետվողականությունն ու տվյալների վերլուծությունը։
Նախագծի ընդունումն ու արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտի ներդրումը կնպաստի ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված “Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի” Հավելված 1-ի «6․ Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի 6․6․ կետով ամրագրված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես․
4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«թափոնների կառավարման համակարգի կատարելագործում» առաջնահերթ ուղղություն
Նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի “Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին” N1902-Ա որոշման ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների 5․3․ կետին, մասնավորապես՝ “Գոյացող աղբի պատշաճ կերպով հավաքման, տեղափոխման և հեռացման կամ վերամշակման գործընթացների ապահովում”, որը ներառում է՝
Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի “Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին” N464-L որոշման Հավելված 1-ի 48-րդ և 56-րդ կետերից, որոնք ընդգծում են ԱԸՊ ինստիուտի կարևորությունը թափոնների հնգաստիճան ստորակարգության կիրառման և շրջանաձև տնտեսության անցման համատեքստում։ Նույն որոշման Հավելված 3-ի 1-ին կետով նախատեսվում է թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում, որի իրավական հիմքն ու տնտեսական մոդելն առաջարկվում է ամրագրել նախագծերի փաթեթով։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի “Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին” N666-Լ որոշման Հավելված 1-ի 104․3 կետով նախատեսվել է սահմանել «Աղտոտողը վճարում է» և արտադրողների ընդլայնված պատասխանատվության սկզբունքներին համապատասխան՝ ծախսերի ամբողջական փոխհատուցման մեխանիզմ։
Նախագծերի փաթեթի ընդունումը համահունչ է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության 7։46 կետին, որն ամրագրում է անհատի, հասարակության, պետության կենսանվտանգության ապահովումը, ինչպես նաև կենդանական աշխարհի և շրջակա միջավայրի պաշտպանությունը կենսաբանական վտանգավոր գործոնների ազդեցությունից:
«Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապահովի նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության 7։49 կետի դրույթներով ամրագրված շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը, որոնք տվյալ փաստաթղթով հռչակվել են որպես Հայաստանի բնականոն կենսագործունեության և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն օղակներ:
Обсуждалось
01.07.2025 - 01.08.2025
Тип
Закон
Область
Охрана природы, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая
Министерство
Министерство окружающей среды
Test
Просмотры 3357
Принт25.07.2025
Ոնց բոլոր օրենքները սա նույնպես չի կատարվելու?
24.07.2025
Նման տեսքով նախագիծը ընդհամենը նոր հարկատեսակ է և ոչ մի կերպ չի նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը։ Մյուս կողմից սա ուղղակի շատ լավ հնարավորություն է ստեղծում ներկրողների համար, «խեղդելու» տեղական արտադրողին։
22.07.2025
Փաստարկներ ընդդեմ փաթեթավորման կրկնակի հարկման Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) հիմքում ընկած է այն գաղափարը, որ արտադրողներն իրենց արտադրանքի ողջ կյանքի ցիկլի ընթացքում (ներառյալ թափոնների կառավարման փուլը) ոչ միայն կրում են ֆինանսական (ամբողջովին կամ մասնակիորեն նաև գործառնական) պատասխանատվություն, այլև իրենց ոլորտին պատկանող արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (ԱՊԿ) միջոցով և իրենց փորձագիտությամբ ներգրավված են արտադրանքի (փաթեթավորման) կյանքի ցիկլի օպտիմալացման գործում։ Սա խթանում է այն, որ արտադրողներն արտադրանքը մշակելիս հաշվի առնեն դրա վերամշակելիությունը, ինչպես նաև ներդրում կատարեն հավաքման ու վերամշակման խելամիտ ու ծախսարդյունավետ համակարգերում։ Երբ ԱԸՊ համակարգը պատկանում է արդյունաբերությանը և կառավարվում է վերջինիս կողմից, այն կարևոր գործիք է դառնում արտադրանքի և փաթեթավորման կյանքի ցիկլը կառավարելու համար: Եվրոպական Միության տարածքում և դրանից դուրս ԱԸՊ համակարգը դարձել է փաթեթավորման թափոնների արդյունավետ կառավարման հիմք՝ ապրանքի կամ փաթեթավորման կյանքի ցիկլի կառավարման պատասխանատվությունն իշխանություններից փոխանցելով արդյունաբերությանը։ Այս փոփոխությունը համապատասխան ոլորտին հնարավորություն է տալիս (սովորաբար այնպիսի կոլեկտիվ կազմակերպության միջոցով, ինչպիսին է ԱՊԿ-ն) ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը՝ օրենքով սահմանված կարգով հավաքագրման, տեսակավորման, վերամշակման, հաղորդակցման և այլ գործողությունները կառավարելու համար՝ հետևելով զուտ ծախսերի սկզբունքին, ինչպես նաև ապահովելով արդյունավետ և օպտիմալ համակարգ՝ բիզնեսների գիտելիքն ու փորձը մեր հասարակության օգտին օգտագործելով։ Կարևորն այն է, որ հավաքագրված բոլոր միջոցները համակարգվում են փակ շրջանակում, որի շնորհիվ դրանք ծառայում են միայն նախանշված նպատակների իրականացմանը: Նման համակարգերի ներդրումը միտված է բնապահպանական նպատակներին հասնելուն, առանց խաթարելու մրցունակությունը կամ թափանցիկությունը։ Ի հակադրություն վերոնշյալի, փաթեթավորման հարկերը, որոնք սովորաբար սահմանվում են շուկա բերված նյութի յուրաքանչյուր կիլոգրամի կամ յուրաքանչյուր փաթեթավորման համար՝ նպատակ ունենալով կանխել չափազանց շատ կամ չվերամշակվող փաթեթավորման միջոցների կիրառումը, սովորաբար բնապահպանական նպատակներին չեն ծառայում։ Նոր հարկաբյուջետային միջոցառումները, ինչպիսին է փաթեթավորման հարկը, չեն նպաստում ֆինանսական միջոցները կայուն փաթեթավորման լուծումների, վերամշակման տեխնոլոգիաների, թափոնների ենթակառուցվածքների և շրջանաձև տնտեսության ստեղծման մեջ ներդնելուն։ Այնինչ այն հնարավորություն է տալիս ստեղծել աշխատատեղեր, աջակցել տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով ավելի մաքուր միջավայր քաղաքացիների համար։ Փաթեթավորման հարկերը միայն շրջակա միջավայրի պահպանման կամ թափոնների կառավարման նպատակին չեն ծառայում, դրանք նաև հանգեցնում են գնաճի, քանի որ անուղղակի հարկերը հասնում են սպառողներին։ Ի տարբերություն ԱԸՊ համակարգերի, որտեղ միջոցներն ուղղակիորեն նպաստում են հավաքման և վերամշակման ենթակառուցվածքների զարգացմանը, հարկային եկամուտները հաճախ ուղղվում են դեպի պետական բյուջե՝ չծառայելով շրջանաձև տնտեսություն ձևավորելու նպատակին։ Այժմ ԱԸՊ համակարգերն ավելի ու ավելի հաճախ են ներդնում վճարների՝ բնապահպանական սկզբունքով փոփոխման (էկո-մոդուլացման) մոտեցումը (ԵՄ-ում այն այժմ պարտադիր է), ըստ որի վճարները փոփոխվում են՝ կախված նրանից, թե փաթեթավորումը որքանով է համապատասխանում բնապահպանական նպատակներին (օրինակ՝ կապված վերամշակելիության, վերաօգտագործման կամ վերամշակված նյութի ծավալի հետ): Սովորաբար վերամշակվող նյութի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործվում են ԱԸՊ ծախսերի մի մասը փոխհատուցելու համար: Սա ուղղակիորեն խթանում է ընկերությունների կողմից նորարարական մոտեցումների կիրառումը և ավելի կայուն փաթեթավորում մշակելը։ Մյուս կողմից, փաթեթավորման հարկերը սովորաբար ֆիքսված դրույքաչափ ունեն և չեն տարբերակում էկոլոգիապես մաքուր և ոչ մաքուր փաթեթավորումները, ինչը էկո փաթեթավորման համար որևէ խթան չի առաջարկում։ ԱԸՊ համակարգերը նաև ոլորտային են և հարմարեցվող, ինչը թույլ է տալիս կիրառել անհատական մոտեցումներ՝ կախված նյութի կամ արտադրանքի տեսակից։ Այս ճկուն մոտեցումը կարևոր է փաթեթավորման տարբեր ձևաչափերի արդյունավետ կառավարման համար։ Ի տարբերություն դրա, փաթեթավորման հարկերը սովորաբար կիրառվում են համահարթ կերպով՝ առանց հաշվի առնելու բնապահպանության կամ վերամշակելիության հարցում տարբերությունները։ Բացի այդ, եթե նման պրակտիկան կիրառվի ԱԸՊ համակարգին զուգահեռ, այն կվերածվի կրկնակի հարկման մի ձևի, որը ոչ միայն տնտեսապես ծանրաբեռնում է արտադրողին, այլև անարդյունավետ է շրջակա միջավայրի պահպանման հարցում։ Փաթեթավորման կրկնակի հարկումը զգալի ծախսային բեռ է դնում արտադրողների, մասնավորապես՝ ՓՄՁ-ների վրա, խաթարում է ներքին շուկան և պատիժ հանդիսանում այն արտադրողների համար, որոնք արդեն իսկ հետևում են կանոնակարգերին և իրենց ներդրումն են ունենում ԱԸՊ սկզբունքի կիրառման հարցում։ Այն մեծացնում է համապատասխան կարգավորումների բեռը, վարչական ծախսերը և իրավական անորոշությունն արտադրողների համար, հանգեցնում է կրկնակի հաշվետվությունների, հաշվեստուգումների և կարգավորումերի կիրառման՝ սպառելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ռեսուրսները։ Երբ երկրում կա ԱԸՊ հստակ հանձնառություն, արտադրողներին պետք է հնարավորություն տրվի կենտրոնացնել բոլոր ջանքերը ԱԸՊ համակարգի շրջանակում փաթեթավորման վերականգնումը և վերամշակումն ապահովելու համար։ Հայաստանի պես երկրներում, որտեղ նման գործողությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները սահմանափակ են, առանձնապես կարևոր է խուսափել ցանկացած ավելորդ և կրկնվող մեխանիզմներից։ Այս դեպքում առանձնապես կարևոր է նաև ապահովել բնապահպանական եկամուտների փակ և վերահսկվող շրջանակը և այն, որ հավաքագրված միջոցները հասնեն իրենց նպատակին, այն է՝ փաթեթավորման բարելավում և կառավարում, ինչը մենք տեսնում ենք ԱԸՊ սկզբունքի կիրառման դեպքում։ ԱԸՊ համակարգերն ապահովում են փաթեթավորման թափոնների կառավարման արդյունավետ, արդար և շրջակա միջավայրի պահպանման համար գործող միջոցներ և արտադրողներին թույլ են տալիս պահպանել վերահսկողությունը թափոնների կառավարման նկատմամբ՝ հետևելով, որ ներդրումները համապատասխանեն բնապահպանական նպատակներին։ Մենք լիովին աջակցում ենք թափոնների կառավարման ժամանակակից և արդյունավետ համակարգի մշակմանը և ներդրմանը՝ փաթեթավորման թափոնների հավաքման և վերամշակման հարցում բարձր մակարդակի հասնելու համար։ Այս դեպքում լավագույն տարբերակը ԱԸՊ ճիշտ համակարգ ներդնելն է՝ հիմնված ամուր սկզբունքների և բոլոր ներգրավված կողմերի համար սահմանված հստակ դերերի ու պարտավորությունների վրա: Մենք պատրաստ ենք համակարգի դերակատարների հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ Հայաստանում օպտիմալ ԱԸՊ համակարգ մշակելու համար։