«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Փարիզյան համաձայնագրի առանցքային դրույթները ներառում են կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին հարմարվելու կարողության բարձրացումը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության խթանումը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովումն այնպես, որ բացասական ազդեցություն չունենան կայուն զարգացման և աղքատության կրճատման օրակարգերի վրա: Այս իմաստով, Կառավարությունը ամրագրել է, որ ԱՍԳ-ն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն զարգացման նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում: Միաժամանակ, ԱՍԳ-ն ձևակերպվել է այն ենթադրությամբ, որ մեղմման և հարմարվողականության գործողություններում կկիրառվի էկոհամակարգային մոտեցումը՝ նախապատվությունը տալով հավասարակշռված և համակցված գործողություններին: Սա թույլ կտա տնտեսության համապատասխան ճյուղերում ներկառուցել մեղմման գործողությունները՝ նպաստելով տարածաշրջանային արդար համագործակցությանը: ԱՍԳ թիրախի սահմանման և իրագործման հիմքում դրված են ազգային և ոլորտային ռազմավարություններով ամրագրված նպատակադրումներն ու հեռանկարային ծրագրերը:
ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավարության (Ռազմավարություն) նպատակն է ուղղորդել կլիմայական ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման հարցում՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագիրը:
Ռազմավարությունը ներկայացնում է ֆինանսավորման դեռևս չօգտագործված միջոցների արդյունավետ հավաքագրման ներուժը առավելագույնին հասցնելու համար անհրաժեշտ գործողությունները՝ հասցեագրելով ՋԳ արտանետումների ոլորտները: Ամրագրված լինելով ազգային և ոլորտային ռազմավարություններով ու դրանց իրականացման ծրագրերով՝ ԱՍԳ սահմանված թիրախի իրագործումը զգալիորեն կախված է նախատեսված գործողությունների ու ծրագրերի իրականացման ֆինանսական բաղադրիչի ընտրության գործընթացից:
Կլիմայական ֆինանսավորումը վերաբերում է պետական, մասնավոր և այլընտրանքային ազգային կամ միջազգային աղբյուրներին և ուղղվում է՝ աջակցելու կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումներին:
Ներդրումային ծրագրերի շրջանակը ձևավորվել է հետևյալ սկզբունքների հիման վրա.
- Համապատասխանեցում երկրի երկարաժամկետ ռազմավարական տեսլականի, մշակվող քաղաքականության ակնկալվող արդյունքների, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության առաջնահերթությունների հետ:
- Փաստահեն որոշումների կայացման համար անհրաժեշտ կլիմայական բովանդակության ձևավորում և առավելագույնս հասանելի կլիմայական տվյալների օգտագործում:
- Ֆինանսավորման հնարավոր գործընկերների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների և ոլորտային փորձագետների մոտեցումներից առավելագույնս արտացոլում:
- Նախագծի իրականացման ֆինանսական միջոցների, այդ թվում՝ ակնկալվող եկամուտների և ներդրումների գումարների ներկայացում:
- Հարակից օգուտների, ներառյալ՝ սոցիալական և տնտեսական դիտարկում:
- Գենդերային պատասխանատվություն, գենդերային հավասարության և հավասար մասնակցության խթանում:
-
Обсуждалось
28.04.2023 - 13.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Охрана природы, Авиация, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Кадастр, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 6159
Принт