Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____2022 ԹՎԱԿԱՆ     N    Ա

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋ»  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվաը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 210.00734) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տավուշի Պատրիկ Տէվէճեանի տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ):
  2. Հաստատել Հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
  4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հայկ Բրուտյանին (անձնագիր` AP0477713, տրված՝ 12.07.2016 թ., 038-ի կողմից):
  5. 5. Առաջարկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հիմնադրամի պետական գրանցումը:
  6. 6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1)  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  մեկամսյա  ժամկետում՝

ա. ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտա­գործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորու­թյուն­ների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունք­ների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պար­տա­վորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը.

գ. սույն որոշմամբ վերակազմակերպված «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների  ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատ­կ­ա­նող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդուն­ման  գործըն­թացը։

3) սույն որոշմամբ վերակազմակերպված «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության սովորողների շարու­նակական ուսումնառության բնականոն գործընթացն իրականացնել «Տավուշի Պատրիկ Տէվէճեանի տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի կազմում:

4) Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել  Հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի կազմը.

  1. 7. Սահմանել, որ Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության իրավա­­հաջորդն է, և նրան են անցնում վերակազ­մա­կերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պար­տականություն­ները՝ փոխանց­ման ակտին համա­պա­տաս­խան:
  2. Հայաստանի Հանրա­պետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Տավուշի Պատրիկ Տէվէճեանի տարածաշրջանային պետական քոլեջ» հիմնադրամի հետ կնքել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի օգոստոսի 15-ին N 24/008 կնքված անհատույց օգտագործման պայմա­նագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայ­նագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունք­ների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Տավուշի Պատրիկ Տէվէճեանի տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի  միջոցների հաշվին:
  3. 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  Երևան           

  • Обсуждалось

    11.05.2022 - 26.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3625

Принт

Связанные документы / ссылки