ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Վարդուհի Գևորգյան 25.12.2025 10:06:09 | Այսինքն` նախագծի գործարկման արդյունքում սոցփաթեթի շահառուները զրկվելու են իրենց հանգստի համար նախատեսված տարեկան 72.000 դրամից... Ո՞ւմ էր պետք ուսուցիչների ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը, եթե պիտի 200 հազար և ավել ստացողին զրկեին սոցփաթեթով հանգստի հնարավորությունից։ Անկասկած, հանգստյան տների բիզնեսը կաթվածահար է լինելու այս նախագծի արդյունքում։ Բայց չէ՞ որ սոցփաթեթի 1000֊ավոր շահառուներ էին գնում հանգստյան տներ, որոնց սեփականատերերը եկամտահարկ էին ներմուծում ՀՀ բյուջե։ Բացի այդ` ինչու՞ պետք է մինչև 200 հազար դրամ ստացող ուսուցիչը սոցփթեթով հանգստանալու իրավունք ունենա, իսկ ավել ստացողը` ոչ։ Իրենք նույն ծավալով չե՞ ն աշխատում, նույն հանգստի կարիքը չունե՞ն... Առաջարկում եմ գոնե ուսուցիչների դեպքում նախագիծը կիրառելի չդարձնել։ Աշխատավարձի բարձրացումը, փաստորեն, աշխատողի համար մի տեսակ 《պատժի》 ձև կարծես դառնա այս նախագծով։ |
Ընդունվել է ի գիտություն։ Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի իրավակարգավորման առարկայից, իսկ մշակված նախագծով նվազագույն պահանջների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել այն բժշկական կազմակերպությունների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի ապահովագրված անձին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը, այն դեղատների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի դեղերի պատշաճ տրամադրումը: |