Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՈՐԱԿԻ) ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջներ սահմանելու, ինչպես նաև պայմանագիր կնքելու ընթացակարգը հաստատելու իրավասություն:

Նշված նվազագույն պահանջների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել այն բժշկական կազմակերպությունների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի ապահովագրված անձին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը, այն դեղատների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի դեղերի պատշաճ տրամադրումը:

Ըստ այդմ, սույն նախագիծը ուղղված է այնպիսի նվազագույն պահանջներ սահմանելուն, որոնց բավարարման պարագայում միայն բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ Հիմնադրամը կնքվի հօգուտ երրորդ անձի պայմանագրեր:

 Բացի այդ, նախագծով կարգավորվում են պայմանագիր կնքելու ընթացակարգի հետ կապված հարցերը՝ սկսած հրապարակային օֆերտա ներկայացնելուց մինչև պայմանագրի կնքման հարցի բավարարում կամ մերժում, իսկ բավարարման պարագայում՝ պայմանագրի կնքում։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով բժշկական կազմակերպությունների համար սահմանված են ընդհանուր և լրացուցիչ պայմաններ, որոնց վերջիններս պետք է բավարարեն։

 Հարկ է նշել, որ լրացուցիչ պայմանները սահմանվում են բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների ու տեսակների մասով։

Ընդհանուր պահանջները վերաբերում են բժշկական օգնության և սպասարկման ենթակառուցվածքներին, ֆինանսատնտեսական վիճակին, կադրերին, կազմակերպչական և կառավարման համապատասխանությանը։

Լրացուցիչ պահանջները իրենց հերթին վերաբերում են ապահովագրական փաթեթի շրջանակներում ներառված որոշ ծառայությունների իրականացման պայմաններին՝ կապված այդ ծառայությունների առանձնահատկությունների հետ։

Նշվածը կապահովի ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, ապահովագրված անձանց իրավունքների, օրինական շահերի և առողջության պաշտպանությունը, անվտանգության ապահովումը:

Նույն տրամաբանությամբ դեղատների համար ևս սահմանվել են այն նվազագույն պահանջները, որոնք իրենց բնույթով կիրառելի են դեղատնային գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ:

Պայմանագիր կնքելու ընթացակարգի տեսանկյունից նախագծով առաջարկվում է հետևյալը՝

1)      Հիմնադրամի կողմից հրապարակային օֆերտայի հրապարակում,

2)     Կազմակերպությունների կողմից դրա ակցեպտի ներկայացում՝ կից նաև ներկայացնելով նվազագույն պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը և այլ տեղեկությունները,

3)     Ներկայացված տվյալների և փաստաթղթերի գնահատում՝ Հիմնադրամի իրավասու ստորաբաժանումների կողմից,

4)     Պայմանագիր կնքելու կամ մերժելու վերաբերյալ հարցի քննարկում և որոշման կայացում,

5)     Ըստ կայացված որոշման համապատասխանաբար տվյալ սուբյեկտի ընդգրկում ապահովագրական փաթեթ մատուցող կազմակերպությունների ցանկում,

6)     Ներկայացված տվյալների կամ նվազագույն պահանջների ցանկացած փոփոխման դեպքում՝ նոր ակցեպտի ներկայացում։

Նախագծով նաև սահմանում է ակցեպտի ընդունման, մերժման, լրացուցիչ տեղեկություն պահանջելու, ինչպես նաև ընդունված որոշման բողոքարկման կարգը։ Ակցեպտի չմերժվելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված, ինչը ապահովում է գործընթացի կանխատեսելիությունը, իրավական հստակությունը։

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր այն բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ պայմանագիր կնքելու համար, որոնք բավարարում են կառավարության կողմից սահմանված նվազագույն պահանջներին, ինչը, որպես վերջնարդյունք, ապահովելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումը, ապահովագրական փաթեթի որակյալ մատուցումը:

Նախագծով առաջարկվող պայմանագիր կնքելու կարգավորումների արդյունքում ակնկալվում է նաև՝

1)      ապահովել միատեսակ, թափանցիկ և կանխատեսելի պայմանագիր կնքելու իրավական ընթացակարգ,

2)     բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման որակը, դեղերի տրամադրման որակը

3)     ապահովել ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ որակի, հասանելիության և անվտանգության մասով,

4)     չընդգրկել Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած սուբյեկտների ցանկում այն կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք չեն բավարարում սահմանված նվազագույն պահանջներին,

5)     ստեղծել լիարժեք գործարկելի պայմանագրային հարաբերություններ, որոնք հիմք կծառայեն առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ ներդրման և շարունակականության համար։

 

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ դրա ընդունման արդյունքում չի նախատեսվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետից, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգից:

Բացի այդ, Նախագծերը կապված են նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջության պահպանմանը:

  • Տևողություն

    22.12.2025 06.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1235

Տպել

Առաջարկներ`

Վարդուհի Գևորգյան

25.12.2025

Այսինքն` նախագծի գործարկման արդյունքում սոցփաթեթի շահառուները զրկվելու են իրենց հանգստի համար նախատեսված տարեկան 72.000 դրամից... Ո՞ւմ էր պետք ուսուցիչների ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը, եթե պիտի 200 հազար և ավել ստացողին զրկեին սոցփաթեթով հանգստի հնարավորությունից։ Անկասկած, հանգստյան տների բիզնեսը կաթվածահար է լինելու այս նախագծի արդյունքում։ Բայց չէ՞ որ սոցփաթեթի 1000֊ավոր շահառուներ էին գնում հանգստյան տներ, որոնց սեփականատերերը եկամտահարկ էին ներմուծում ՀՀ բյուջե։ Բացի այդ` ինչու՞ պետք է մինչև 200 հազար դրամ ստացող ուսուցիչը սոցփթեթով հանգստանալու իրավունք ունենա, իսկ ավել ստացողը` ոչ։ Իրենք նույն ծավալով չե՞ ն աշխատում, նույն հանգստի կարիքը չունե՞ն...

Առաջարկում եմ գոնե ուսուցիչների դեպքում նախագիծը կիրառելի չդարձնել։ Աշխատավարձի բարձրացումը, փաստորեն, աշխատողի համար մի տեսակ 《պատժի》 ձև կարծես դառնա այս նախագծով։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: