Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.01.2023 - 14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպասի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
0 2155

Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումների համաձայն Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից: Միևնույն ժամանակ, օրենքով չի ամրագրվում, թե ում կողմից է սահմանվում աուդիտորական ծառայությունների ներգրավման կարգը և դրան ներկայացվող պահանջները, որից ելնելով ծագել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություն կատարել Օրենքում՝ լիազորությունները պատվիրակելով Երևան քաղաքի ավագանուն:
0 2728

Քննարկվել է 16.09.2021 - 01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրումը, ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:
0 3585