Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-------- 2025 թվականի               N –Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի —----- մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել՝

1) Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ԱՀԱ հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու ընթացակարգը՝ համաձայն հավելված 1-ի։

2) Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները (այդ թվում՝ որակի) համաձայն հավելված 2-ի։

3) Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները՝ համաձայն հավելված 3-ի։

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                               Ն.Փաշինյան

  • Տևողություն

    22.12.2025 06.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1234

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Վարդուհի Գևորգյան

25.12.2025

Այսինքն` նախագծի գործարկման արդյունքում սոցփաթեթի շահառուները զրկվելու են իրենց հանգստի համար նախատեսված տարեկան 72.000 դրամից... Ո՞ւմ էր պետք ուսուցիչների ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը, եթե պիտի 200 հազար և ավել ստացողին զրկեին սոցփաթեթով հանգստի հնարավորությունից։ Անկասկած, հանգստյան տների բիզնեսը կաթվածահար է լինելու այս նախագծի արդյունքում։ Բայց չէ՞ որ սոցփաթեթի 1000֊ավոր շահառուներ էին գնում հանգստյան տներ, որոնց սեփականատերերը եկամտահարկ էին ներմուծում ՀՀ բյուջե։ Բացի այդ` ինչու՞ պետք է մինչև 200 հազար դրամ ստացող ուսուցիչը սոցփթեթով հանգստանալու իրավունք ունենա, իսկ ավել ստացողը` ոչ։ Իրենք նույն ծավալով չե՞ ն աշխատում, նույն հանգստի կարիքը չունե՞ն...

Առաջարկում եմ գոնե ուսուցիչների դեպքում նախագիծը կիրառելի չդարձնել։ Աշխատավարձի բարձրացումը, փաստորեն, աշխատողի համար մի տեսակ 《պատժի》 ձև կարծես դառնա այս նախագծով։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: