25.12.2025
Այսինքն` նախագծի գործարկման արդյունքում սոցփաթեթի շահառուները զրկվելու են իրենց հանգստի համար նախատեսված տարեկան 72.000 դրամից... Ո՞ւմ էր պետք ուսուցիչների ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը, եթե պիտի 200 հազար և ավել ստացողին զրկեին սոցփաթեթով հանգստի հնարավորությունից։ Անկասկած, հանգստյան տների բիզնեսը կաթվածահար է լինելու այս նախագծի արդյունքում։ Բայց չէ՞ որ սոցփաթեթի 1000֊ավոր շահառուներ էին գնում հանգստյան տներ, որոնց սեփականատերերը եկամտահարկ էին ներմուծում ՀՀ բյուջե։ Բացի այդ` ինչու՞ պետք է մինչև 200 հազար դրամ ստացող ուսուցիչը սոցփթեթով հանգստանալու իրավունք ունենա, իսկ ավել ստացողը` ոչ։ Իրենք նույն ծավալով չե՞ ն աշխատում, նույն հանգստի կարիքը չունե՞ն...
Առաջարկում եմ գոնե ուսուցիչների դեպքում նախագիծը կիրառելի չդարձնել։ Աշխատավարձի բարձրացումը, փաստորեն, աշխատողի համար մի տեսակ 《պատժի》 ձև կարծես դառնա այս նախագծով։
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.