Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Վարդուհի Գևորգյան 25.12.2025 10:06:09

Այսինքն` նախագծի գործարկման արդյունքում սոցփաթեթի շահառուները զրկվելու են իրենց հանգստի համար նախատեսված տարեկան 72.000 դրամից... Ո՞ւմ էր պետք ուսուցիչների ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը, եթե պիտի 200 հազար և ավել ստացողին զրկեին սոցփաթեթով հանգստի հնարավորությունից։ Անկասկած, հանգստյան տների բիզնեսը կաթվածահար է լինելու այս նախագծի արդյունքում։ Բայց չէ՞ որ սոցփաթեթի 1000֊ավոր շահառուներ էին գնում հանգստյան տներ, որոնց սեփականատերերը եկամտահարկ էին ներմուծում ՀՀ բյուջե։ Բացի այդ` ինչու՞ պետք է մինչև 200 հազար դրամ ստացող ուսուցիչը սոցփթեթով հանգստանալու իրավունք ունենա, իսկ ավել ստացողը` ոչ։ Իրենք նույն ծավալով չե՞ ն աշխատում, նույն հանգստի կարիքը չունե՞ն...

Առաջարկում եմ գոնե ուսուցիչների դեպքում նախագիծը կիրառելի չդարձնել։ Աշխատավարձի բարձրացումը, փաստորեն, աշխատողի համար մի տեսակ 《պատժի》 ձև կարծես դառնա այս նախագծով։

Ընդունվել է ի գիտություն։ Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի իրավակարգավորման առարկայից, իսկ մշակված նախագծով  նվազագույն պահանջների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել այն բժշկական կազմակերպությունների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի ապահովագրված անձին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը, այն դեղատների հետ հօգուտ ապահովագրված անձի պայմանագրի կնքումը, որի արդյունքում կապահովվի դեղերի պատշաճ տրամադրումը:
Ըստ այդմ, սույն նախագիծը ուղղված է այնպիսի նվազագույն պահանջներ սահմանելուն, որոնց բավարարման պարագայում միայն բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ Հիմնադրամը կկնքի հօգուտ երրորդ անձի պայմանագրեր:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: