««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Նունե Խորենյան 14.11.2025 20:29:48 | Նախորդ տարի մասնակցել եմ դասվարների կամավոր ատեստավիորմանը և հաղթահարել եմ այն 89%-ով: Անչափ գոհ եմ անցկացման թվային եղանակից, կազմակերպման ընթացակարգից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակն է հարցաշարի մեջ ներառել նոր ՀՊՉ-ն վերաբերող հարցեր, քանզի հարցաշարում առկա են ուսումնամեթոդական հարցեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում: |
Դիտել կցված փաստաթուղթը |
Շնորհակալություն դիտարկման համար: |
||
| 27 | Նունե Խորենյան 14.11.2025 20:29:48 | Նպատակահարմար եմ գտնում «Շախմատ» առարկան փոխարինել «Տրամաբանություն» առարկայուվ, որը նախկինում դասավանդվում էր: Նույնիսկ 4-րդ դասարանն ավարտող որոշ աշակերտներ այդպես էլ չեն կարողնում շախմատ խաղալ: «Տրամաբանություն» առարկայի ուսուցումը կզարգացնի սովորողների մտքի ճկունությունը, քննադատական մտածողությունն ու ստեղծարարությունը: |
Դիտել կցված փաստաթուղթը |
Շնորհակալություն, դիտարկումը սույն նածագծին վերաբերելի չէ: |
||
| 28 | Մարգարիտ Հովհաննիսյան 16.11.2025 16:27:39 | Տարատարիք խմբերի ձևավորման հնարավորությունը հատկապես կարևոր է փոքր համայնքների համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների թվաքանակը սահմանափակ է, իսկ առանձին խմբերի կամ մանկապարտեզների կառուցումը հաճախ ծախսարդյունավետ չէ։ Սակայն այս մոդելի հաջող կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է ներդնել հստակ կարգավորիչ մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն մանկավարժների գերծանրաբեռնվածության ռիսկը և կապահովեն կրթական գործընթացի որակը։ Այդ նպատակով առաջարկվում է․
|
|
|||
| 29 | Անի Նիկողոսյան 18.11.2025 21:37:56 | Փոքր բնակավայրերում հաճախ խնդիր է դառնում մանկավարժական կադրերի պակասը։ Կարելի է ներդնել․
Սա թույլ կտա փոքր խմբերում էլ պահպանել մանկավարժական որակը՝ առանց լրացուցիչ հաստիքային ծախսերի։ |
ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ» սահմանված է հաստատության մասնաճյուղի կարգավիճակը, ինչը փոքրքթիվ բնակավայրերումվարչական ռեսուրսների խնայման հնարավորություն է տալիս: Միևնույն ժամանակ՝ Կրթության զարգացման ռազմավարական ծրագրերում ամրագրված և իրականացվող մի շարք ծրագրերի միջոով բարձրացվում է մանկավարժական աշխատանքի գրավչությունը: |