Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Նունե Խորենյան 14.11.2025 20:29:48

Նախորդ տարի մասնակցել եմ դասվարների կամավոր ատեստավիորմանը և հաղթահարել եմ այն 89%-ով: Անչափ գոհ եմ անցկացման թվային եղանակից, կազմակերպման ընթացակարգից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակն է հարցաշարի մեջ ներառել նոր ՀՊՉ-ն վերաբերող հարցեր, քանզի հարցաշարում առկա են ուսումնամեթոդական հարցեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում: 

Դիտել կցված փաստաթուղթը

Շնորհակալություն դիտարկման համար:

27 Նունե Խորենյան 14.11.2025 20:29:48

Նպատակահարմար եմ գտնում «Շախմատ» առարկան փոխարինել «Տրամաբանություն» առարկայուվ, որը նախկինում դասավանդվում էր: Նույնիսկ 4-րդ դասարանն ավարտող որոշ աշակերտներ այդպես էլ չեն կարողնում շախմատ խաղալ: «Տրամաբանություն» առարկայի ուսուցումը կզարգացնի սովորողների մտքի ճկունությունը, քննադատական մտածողությունն ու ստեղծարարությունը:

Դիտել կցված փաստաթուղթը

Շնորհակալություն, դիտարկումը սույն նածագծին վերաբերելի չէ:

28 Մարգարիտ Հովհաննիսյան 16.11.2025 16:27:39

Տարատարիք խմբերի ձևավորման հնարավորությունը հատկապես կարևոր է փոքր համայնքների համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների թվաքանակը սահմանափակ է, իսկ առանձին խմբերի կամ մանկապարտեզների կառուցումը հաճախ ծախսարդյունավետ չէ։ Սակայն այս մոդելի հաջող կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է ներդնել հստակ կարգավորիչ մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն մանկավարժների գերծանրաբեռնվածության ռիսկը և կապահովեն կրթական գործընթացի որակը։ Այդ նպատակով առաջարկվում է․

  • Սահմանել տարատարիք խմբի առավելագույն թույլատրելի թիվը, հաշվի առնելով երեխաների տարիքային բաժանումը, մասնագետի մեկ օրվա ընթացքում իրական զբաղվածության մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրի բովանդակային պահանջները։ Սա թույլ կտա կանխել խմբերի արհեստական մեծացումը և պահպանել երեխա-դաստիարակ հարաբերակցությունը՝ անհատական մոտեցումը երաշխավորելու համար։
  • Մշակել և ներդնել հատուկ վերապատրաստման ծրագրեր մանկավարժների համար, որոնք ներառելու են տարիքային բազմազանության պայմաններում կազմակերպվող ուսումնական գործընթացի մեթոդաբանություն, տարբեր տարիքային խմբերի զարգացման հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև խմբի ներսում արդյունավետ հաղորդակցության և վարքի կառավարման գործիքակազմ։ Այսպիսի վերապատրաստումը կնպաստի մանկավարժների մասնագիտական ինքնավստահության բարձրացմանը և կրթության որակի ապահովմանը։
  • Տարատարիք խմբերում սաների առավելագույն թիվը սահմանված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Սաների ընդունելության կարգով»:
  • Նշված թեմաները ներառված են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման ծրագրերում, որոնցով յուրաքանչյուր մանկավարժական աշխատող պետական բյուջեի միջոցների հաշվին վերապատրաստվում է 5 տարին մեկ անգամ:
29 Անի Նիկողոսյան 18.11.2025 21:37:56

Փոքր բնակավայրերում հաճախ խնդիր է դառնում մանկավարժական կադրերի պակասը։ Կարելի է ներդնել․

  1. «Շարժական դաստիարակ» կամ համայնքային մանկավարժական թիմերի մոդել (օրական/շաբաթական այցերով)
  2. Հավելյալ աջակցություն լոգոպեդի, մանկավարժ–հոգեբանի և հատուկ մանկավարժի կողմից

Սա թույլ կտա փոքր խմբերում էլ պահպանել մանկավարժական որակը՝ առանց լրացուցիչ հաստիքային ծախսերի։

ՀՀ կառավարության 2021թ.  ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ» սահմանված է հաստատության մասնաճյուղի կարգավիճակը, ինչը  փոքրքթիվ բնակավայրերումվարչական ռեսուրսների խնայման  հնարավորություն է տալիս: Միևնույն ժամանակ՝ Կրթության զարգացման ռազմավարական ծրագրերում ամրագրված և իրականացվող մի շարք ծրագրերի միջոով բարձրացվում է մանկավարժական աշխատանքի գրավչությունը:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: