Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակման նպատակը ՀՀ «Կրթության մասին» օրենքի 2025թ վականի փոփոխություններով նշված երեք ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար սահմանվել է միասնական որակավորման պահանջ, որը ամրագրված է օրենքի 40.1-ին հոդվածում։   Սահմանվել է նաև նույն ոլորտի տնօրենների հավակնորդների համար հավաստագրման մեկ միասնական լիազորող նորմ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Նախադպրոցական կրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում համապատասխան լիազորող նորմը ուժը կորցրած ճանաչել: Մինչ օրենքի ընդունումը, նշված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով:

   ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 նոր մանկապարտեզների ծրագիրը և մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու պարտավորությունը պահանջում է իրավական կարգավորման ճշգրտման մասնավորապես փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների զարգացման համատեքստում։

Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:

  • Discussed

    04.11.2025 - 19.11.2025

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1147

Print

Suggestions

Անի Նիկողոսյան

18.11.2025

Փոքր բնակավայրերում հաճախ խնդիր է դառնում մանկավարժական կադրերի պակասը։ Կարելի է ներդնել․

  1. «Շարժական դաստիարակ» կամ համայնքային մանկավարժական թիմերի մոդել (օրական/շաբաթական այցերով)
  2. Հավելյալ աջակցություն լոգոպեդի, մանկավարժ–հոգեբանի և հատուկ մանկավարժի կողմից

Սա թույլ կտա փոքր խմբերում էլ պահպանել մանկավարժական որակը՝ առանց լրացուցիչ հաստիքային ծախսերի։

Մարգարիտ Հովհաննիսյան

16.11.2025

Տարատարիք խմբերի ձևավորման հնարավորությունը հատկապես կարևոր է փոքր համայնքների համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների թվաքանակը սահմանափակ է, իսկ առանձին խմբերի կամ մանկապարտեզների կառուցումը հաճախ ծախսարդյունավետ չէ։ Սակայն այս մոդելի հաջող կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է ներդնել հստակ կարգավորիչ մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն մանկավարժների գերծանրաբեռնվածության ռիսկը և կապահովեն կրթական գործընթացի որակը։ Այդ նպատակով առաջարկվում է․

  • Սահմանել տարատարիք խմբի առավելագույն թույլատրելի թիվը, հաշվի առնելով երեխաների տարիքային բաժանումը, մասնագետի մեկ օրվա ընթացքում իրական զբաղվածության մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրի բովանդակային պահանջները։ Սա թույլ կտա կանխել խմբերի արհեստական մեծացումը և պահպանել երեխա-դաստիարակ հարաբերակցությունը՝ անհատական մոտեցումը երաշխավորելու համար։
  • Մշակել և ներդնել հատուկ վերապատրաստման ծրագրեր մանկավարժների համար, որոնք ներառելու են տարիքային բազմազանության պայմաններում կազմակերպվող ուսումնական գործընթացի մեթոդաբանություն, տարբեր տարիքային խմբերի զարգացման հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև խմբի ներսում արդյունավետ հաղորդակցության և վարքի կառավարման գործիքակազմ։ Այսպիսի վերապատրաստումը կնպաստի մանկավարժների մասնագիտական ինքնավստահության բարձրացմանը և կրթության որակի ապահովմանը։

Նունե Խորենյան

14.11.2025

Նախորդ տարի մասնակցել եմ դասվարների կամավոր ատեստավիորմանը և հաղթահարել եմ այն 89%-ով: Անչափ գոհ եմ անցկացման թվային եղանակից, կազմակերպման ընթացակարգից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակն է հարցաշարի մեջ ներառել նոր ՀՊՉ-ն վերաբերող հարցեր, քանզի հարցաշարում առկա են ուսումնամեթոդական հարցեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում: 

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: