ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակման նպատակը ՀՀ «Կրթության մասին» օրենքի 2025թ վականի փոփոխություններով նշված երեք ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար սահմանվել է միասնական որակավորման պահանջ, որը ամրագրված է օրենքի 40.1-ին հոդվածում։ Սահմանվել է նաև նույն ոլորտի տնօրենների հավակնորդների համար հավաստագրման մեկ միասնական լիազորող նորմ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Նախադպրոցական կրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում համապատասխան լիազորող նորմը ուժը կորցրած ճանաչել: Մինչ օրենքի ընդունումը, նշված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 նոր մանկապարտեզների ծրագիրը և մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու պարտավորությունը պահանջում է իրավական կարգավորման ճշգրտման մասնավորապես փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների զարգացման համատեքստում։
Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ: