Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակման նպատակը ՀՀ «Կրթության մասին» օրենքի 2025թ վականի փոփոխություններով նշված երեք ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար սահմանվել է միասնական որակավորման պահանջ, որը ամրագրված է օրենքի 40.1-ին հոդվածում։   Սահմանվել է նաև նույն ոլորտի տնօրենների հավակնորդների համար հավաստագրման մեկ միասնական լիազորող նորմ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Նախադպրոցական կրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում համապատասխան լիազորող նորմը ուժը կորցրած ճանաչել: Մինչ օրենքի ընդունումը, նշված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով:

   ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 նոր մանկապարտեզների ծրագիրը և մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու պարտավորությունը պահանջում է իրավական կարգավորման ճշգրտման մասնավորապես փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների զարգացման համատեքստում։

Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:

  • Տևողություն

    04.11.2025 19.11.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 271

Տպել

Առաջարկներ`

Արևհատ Քոլայան

07.11.2025

Բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում 3-6 տարեկանների ընդգրկմանը զուգահեռ, լիազորող նորմ սահմանել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համար (ԿԳՄՍՆ), որը կսահմանի տարատարիք խմբերի ձևավորման առավելագույն թույլատրելի թվաքանակը և մանկավարժական անձնակազմի նորմատիվները։

3-6 տարեկան երեխաների միասնական խմբում ընդգրկումը (տարատարիք խումբ) պահանջում է հատուկ մանկավարժական և հոգեբանական մոտեցումներ ։ Առանց թույլատրելի թվաքանակի և նորմատիվների հստակեցման, կարող է խաթարվել կրթական ծրագրի որակը՝ հաշվի առնելով տարիքային մեծ տարբերությունը։

Արևհատ Քոլայան

07.11.2025

Հոդված 1-ում ավելացնել լրացուցիչ դրույթ՝ սահմանելով, որ լիազորված մարմինը հրապարակում է երաշխավորված ծրագրերի ցանկը (կամ դրանց չափորոշիչները) իր պաշտոնական կայքում։

Ծրագրերի պետական երաշխավորումը պետք է լինի թափանցիկ։ Ցանկի կամ չափորոշիչների հրապարակումը թույլ կտա ծնողներին և հաստատություններին ճիշտ կողմնորոշվել, թե որ ծրագրերն են համապատասխանում պետական որակի չափանիշներին, դրանով իսկ բարձրացնելով կրթության որակի վերահսկողությունը։

Արևհատ Քոլայան

07.11.2025

Ավելացնել ժամանակավոր դրույթ. Մինչև «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված տնօրենների միասնական հավաստագրման ենթաօրենսդրական կարգի ընդունումն ուժի մեջ մտնելը, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տրամադրումը շարունակում է իրականացվել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով։

Թեև Հիմնավորումը նշում է, որ ենթաօրենսդրական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով մինչև օրենքի ընդունումը, իրավական տեսանկյունից անհրաժեշտ է սահմանել ժամանակավոր կիրառելիության մեխանիզմ՝ բացառելու համար իրավական վակուումը նոր կարգի ամբողջական ներդրման ընթացքում։ Սա կապահովի, որ տնօրենների ընտրությունը չդադարի անցումային փուլում։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: