Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ

  • Քննարկվել է

    04.11.2025 - 19.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1151

Տպել

Առաջարկներ`

Անի Նիկողոսյան

18.11.2025

Փոքր բնակավայրերում հաճախ խնդիր է դառնում մանկավարժական կադրերի պակասը։ Կարելի է ներդնել․

  1. «Շարժական դաստիարակ» կամ համայնքային մանկավարժական թիմերի մոդել (օրական/շաբաթական այցերով)
  2. Հավելյալ աջակցություն լոգոպեդի, մանկավարժ–հոգեբանի և հատուկ մանկավարժի կողմից

Սա թույլ կտա փոքր խմբերում էլ պահպանել մանկավարժական որակը՝ առանց լրացուցիչ հաստիքային ծախսերի։

Մարգարիտ Հովհաննիսյան

16.11.2025

Տարատարիք խմբերի ձևավորման հնարավորությունը հատկապես կարևոր է փոքր համայնքների համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների թվաքանակը սահմանափակ է, իսկ առանձին խմբերի կամ մանկապարտեզների կառուցումը հաճախ ծախսարդյունավետ չէ։ Սակայն այս մոդելի հաջող կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է ներդնել հստակ կարգավորիչ մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն մանկավարժների գերծանրաբեռնվածության ռիսկը և կապահովեն կրթական գործընթացի որակը։ Այդ նպատակով առաջարկվում է․

  • Սահմանել տարատարիք խմբի առավելագույն թույլատրելի թիվը, հաշվի առնելով երեխաների տարիքային բաժանումը, մասնագետի մեկ օրվա ընթացքում իրական զբաղվածության մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրի բովանդակային պահանջները։ Սա թույլ կտա կանխել խմբերի արհեստական մեծացումը և պահպանել երեխա-դաստիարակ հարաբերակցությունը՝ անհատական մոտեցումը երաշխավորելու համար։
  • Մշակել և ներդնել հատուկ վերապատրաստման ծրագրեր մանկավարժների համար, որոնք ներառելու են տարիքային բազմազանության պայմաններում կազմակերպվող ուսումնական գործընթացի մեթոդաբանություն, տարբեր տարիքային խմբերի զարգացման հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև խմբի ներսում արդյունավետ հաղորդակցության և վարքի կառավարման գործիքակազմ։ Այսպիսի վերապատրաստումը կնպաստի մանկավարժների մասնագիտական ինքնավստահության բարձրացմանը և կրթության որակի ապահովմանը։

Նունե Խորենյան

14.11.2025

Նախորդ տարի մասնակցել եմ դասվարների կամավոր ատեստավիորմանը և հաղթահարել եմ այն 89%-ով: Անչափ գոհ եմ անցկացման թվային եղանակից, կազմակերպման ընթացակարգից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակն է հարցաշարի մեջ ներառել նոր ՀՊՉ-ն վերաբերող հարցեր, քանզի հարցաշարում առկա են ուսումնամեթոդական հարցեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում: 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: