Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ռուբեն Այվազյան 05.11.2025 18:43:56

Նախագիծը շատ դրական է, քանի որ այն միավորում է տնօրենների հավաստագրման պահանջները և վերացնում է գործող մի շարք իրավական ու կազմակերպական խոչընդոտներ։ Միաժամանակ նպատակահարմար եմ համարում հնարավորություն ստեղծել, որ հավաստագրման քննությունը անցկացվի ոչ թե տարին մեկ, այլ երկու անգամ՝ գործընթացի առավել հասանելի և ճկուն կազմակերպման համար։

Հավաստագրման քանակի սահմանափակում ներկայում էլ սահմանված չէ, և այն կազմակերպվում է ըստ անհրաժեշտության:

2 Արևիկ Հակոբյան 05.11.2025 23:28:17

Ներկայացված օրենսդրական փաթեթը (Հոդված 40․1) ռազմավարական նշանակության,ժամանակի հրամայականով թելադրված քայլ է, որը լուծում է երկու առանցքային խնդիր․

1․Տնօրենների հավաստագրման համար միասնական որակավորման պահանջ սահմանելը ներդաշնակեցնում է օրենսդրական դաշտը։ Այն երաշխավորում է կառավարման բարձր նշաձող բոլոր տիպի կրթական հաստատություններում՝ մանկապարտեզից մինչև քոլեջ։

2․Նախակրթարանի տարիքային շեմը մինչև 4 տարեկան իջեցնելը և տարատարիք խմբերի ձևավորման հնարարավորությունը հանճարեղ և ճկուն լուծում է ՀՀ կառավարության ծրագրերն իրագործելու համար։

Քաղաքներում այն կտրուկ կնվազեցնի հերթագրման սոցիալական լարվածությունը։

Գյուղական բնակավայրերում առաջարկված մոդելը միակ գործուն և ֆինանսապես արդարացված լուծումն է։ Այն թույլ կտա նույնիսկ 5-10 երեխա ունեցող գյուղում երեխաները չզրկվեն նախադպրոցական կրթություն ունենալու հնարավորությունից։

Առաջարկում եմ միանշանակ ընդունել նշված նախագծերի փաթեթը , քանի որ այն՝

1․Ներդաշնակեցնում է օրենսդրական դաշտը։

2․Բարձրացնում է կառավարման որակի նշաձողը։

3․Ապահովում է կրթություն ստանալու հասանելիություն այնտեղ, որտեղ դա տնտեսապես ձեռնտու չէ։

4․Լուծում է հերթագրման սուր խնդիրը։

Սա այն հիմնարար քայլն է , որն անհրաժեշտ է ավելի ուժեղ , ավելի խելացի և ավելի ներառական կրթական համակարգ ունենալու համար։

Շնորհակալություն դիտարկման համար:

3 Արևհատ Քոլայան 07.11.2025 00:22:43

Բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում 3-6 տարեկանների ընդգրկմանը զուգահեռ, լիազորող նորմ սահմանել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համար (ԿԳՄՍՆ), որը կսահմանի տարատարիք խմբերի ձևավորման առավելագույն թույլատրելի թվաքանակը և մանկավարժական անձնակազմի նորմատիվները։

3-6 տարեկան երեխաների միասնական խմբում ընդգրկումը (տարատարիք խումբ) պահանջում է հատուկ մանկավարժական և հոգեբանական մոտեցումներ ։ Առանց թույլատրելի թվաքանակի և նորմատիվների հստակեցման, կարող է խաթարվել կրթական ծրագրի որակը՝ հաշվի առնելով տարիքային մեծ տարբերությունը։

Շնորհակալություն դիտարկման համար: Գործող իրավակարգավորումներում դրանք արդեն իսկ ներառված են:

4 Արևհատ Քոլայան 07.11.2025 00:22:43

Հոդված 1-ում ավելացնել լրացուցիչ դրույթ՝ սահմանելով, որ լիազորված մարմինը հրապարակում է երաշխավորված ծրագրերի ցանկը (կամ դրանց չափորոշիչները) իր պաշտոնական կայքում։

Ծրագրերի պետական երաշխավորումը պետք է լինի թափանցիկ։ Ցանկի կամ չափորոշիչների հրապարակումը թույլ կտա ծնողներին և հաստատություններին ճիշտ կողմնորոշվել, թե որ ծրագրերն են համապատասխանում պետական որակի չափանիշներին, դրանով իսկ բարձրացնելով կրթության որակի վերահսկողությունը։

Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:

5 Արևհատ Քոլայան 07.11.2025 00:22:43

Ավելացնել ժամանակավոր դրույթ. Մինչև «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված տնօրենների միասնական հավաստագրման ենթաօրենսդրական կարգի ընդունումն ուժի մեջ մտնելը, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տրամադրումը շարունակում է իրականացվել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով։

Թեև Հիմնավորումը նշում է, որ ենթաօրենսդրական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով մինչև օրենքի ընդունումը, իրավական տեսանկյունից անհրաժեշտ է սահմանել ժամանակավոր կիրառելիության մեխանիզմ՝ բացառելու համար իրավական վակուումը նոր կարգի ամբողջական ներդրման ընթացքում։ Սա կապահովի, որ տնօրենների ընտրությունը չդադարի անցումային փուլում։

Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:

6 Արևհատ Քոլայան 07.11.2025 00:22:43

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում ավելացնել լրացում՝ սահմանելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պարտավոր են ապահովել հերթագրված երեխաների ցանկի թափանցիկությունը (անձնական տվյալների պաշտպանությամբ)՝ առնվազն էլեկտրոնային հարթակում, եթե այդպիսի համակարգ առկա է, կամ հաստատության կայքէջում։

Ընդգրկվածության ընդլայնման նպատակը պետք է զուգակցվի թափանցիկության բարձրացմամբ։ Հերթագրման թափանցիկությունը կնվազեցնի ծնողների դժգոհությունները և կբարձրացնի համակարգի նկատմամբ վստահությունը։

Համայնքապետարանների կայքերում առկա «Մանկապարտեզներ» բաժնում առկա է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Հերթագրված լինելու դեպքում ծնողի համար հասանելի է նաև հերթագրվածների մասին տեղեկատվությունը:

7 Լարիսա Մկրտչյան 09.11.2025 00:17:30

Հաշվի առնելով, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքում 2025 թվականի փոփոխություններով սահմանվել է նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթության ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների համար միասնական որակավորման պահանջ և միասնական լիազորող նորմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել համապատասխան լիազորող նորմերը «Նախադպրոցական կրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում։ Սա կ ապահովի իրավական դաշտի համահունչ և միասնական կիրառությունը, ինչպես նաև հնարավորություն կհաղորդի ենթաօրենսդրական ակտերի ժամանակին ընդունմանը։

 

Միաժամանակ, ելնելով ՀՀ կառավարության 500 նոր մանկապարտեզների ծրագրից և մինչև 2030 թվականը նախադպրոցական կրթության ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու նպատակադրությունից, առաջարկվում է կատարել իրավական փոփոխություններ՝ ուղղված փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում կրթական ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Մասնավորապես առաջարկվում է նվազեցնել նախակրթարան ընդունվողների տարիքային շեմը մինչև 4 տարեկան և այն բնակավայրերում, որտեղ մանկապարտեզի կառուցումը ոչ արդյունավետ է, հնարավորություն ընձեռել ձևավորելու տարատարիք խմբեր։

 

Նշված փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել կրթական ծառայությունների մատչելիությունը, ապահովել ոլորտային միասնական կառավարում և նպաստել երեխաների վաղ կրթության հավասար հնարավորությունների ընդլայնմանը ամբողջ հանրապետությունում։

Շնորհակալություն դիտարկման համար:

8 Վիոլետա Կոստանդյան 09.11.2025 00:54:55

Համաձայն «Նախդպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկի կարծում եմ , որ պետք է հաշվի առնել տվյալ տվյալ համայնքի առանձնահատկությունները և նախադպրոցական տարիքային շեմն իջեցնել մինչև 4 տարեկան ։ Իսկ այն առաջարկին, որ տարատարիք խմբեր ձևավորվեն ծախսերից խուսփելու համար կարծում եմ նպատակահարմար չէ, քանի որ կրթության հաշվին պետք չէ խնայողություններ անել (ամենանպատակային ներդրումը կրթական ներդրումն է) ։

Շնորհակալություն դիտարկման համար: Այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ նախադպրոցական ուսունմանակն հաստատությունն է, տարիքային շեմն իջեցվում է մինչև 3 տարեկան:

9 Դիաննա Այվազյան 09.11.2025 18:57:59

Նախագիծը նպատակաուղղված է կրթական ոլորտում տնօրենների հավաստագրման գործընթացը միասնականացնելու և իրավական հստակություն ապահովելու՝ բացառելով տարբեր ոլորտների միջև անհամապատասխանությունները։ Ցանկալի է, որ հավաստագրման գործընթացը լինի շարունակական․ օրինակ՝ երբ հավաքվում է որոշակի թվաքանակ (օր.՝ 30 հոգի), կազմակերպվի քննություն՝ ապահովելով հավասար և մատչելի մասնակցություն բոլոր հավակնորդների համար։

Շնորհակալություն դիտարկման համար:

10 Նարինե Կիրակոսյան 10.11.2025 22:54:01

Օրենքի նախագիծը գերազանց հիմք է ստեղծում կրթության որակի բարձրացման համար, սակայն դրա հաջողությունն ամբողջությամբ կախված է լինելու զուգահեռաբար իրականացվող կադրային վերապատրաստման և ենթակառուցվածքային ներդրումների ծրագրերից։ Նախակրթարանների (դպրոցներին կից գործող) ընդլայնումը և 4-ամյա երեխաների ընդգրկումը նշանակում է ավելի շատ երեխա նույն տարածքում։

Առաջարկ. Ապահովել հստակ ֆինանսավորման մեխանիզմներ փոքր բնակավայրերում գործող նախակրթարանների համար՝ ուղղված.

  1. Անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի (կահույք, խաղալիքներ, զարգացնող միջոցներ) թարմացմանը՝ համապատասխանեցնելով 4-ամյա երեխաների կարիքներին։
  2. Դպրոցներին կից նախակրթարանների սանհիգիենիկ և անվտանգության պայմանների անհապաղ բարելավմանը։

Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:

11 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 1. Նախադպրոցական կրթության որակի անկախ մոնիթորինգի համակարգ

Նպատակ

ապահովել մանկապարտեզների գործունեության թափանցիկությունն ու պատասխանատվությունը։

Առաջարկ

ստեղծել անկախ մոնիթորինգի մարմին կամ հանրային խորհուրդ, որը տարեկան կտրվածքով կներկայացնի հաշվետվություն նախադպրոցական հաստատությունների կրթական, սանիտարական և կազմակերպչական ցուցանիշների վերաբերյալ։

Արդյունք

բարձրանում է հանրային վստահությունը և կրթության որակը։

Հայտնում եմ, որ կրթության ոլորտում վերահսկողության իրականացման գործառույթն իրականացվում է Կրթության տեսչական մարմնի կողմից:

12 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 2. Ծնողների ներգրավման իրավական ամրագրում

Նպատակ

ապահովել ծնողների և կրթահամակարգի համագործակցությունը։

Առաջարկ յուրաքանչյուր հաստատությունում սահմանել «Ծնողական խորհրդի» պարտադիր առկայություն, որը կներկայացնի առաջարկություններ կրթական միջավայրի, սննդի և սոցիալ–հոգեբանական աջակցության վերաբերյալ։

Արդյունք

ծնողները դառնում են կրթական գործընթացի ակտիվ մասնակիցներ։

Հայտնում եմ, որ սահմանված իրավակարգավորումների համաձայն հաստատության ծնողական համայնքի ներկայացուցիչները պարտադիր ընդգրկվում են հաստատության կառավարման խորհրդի կազմում:

13 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 3. Նախադպրոցական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացում

Նպատակ

ապահովել մանկավարժների որակավորման շարունակական բարձրացում։

Առաջարկ

սահմանել, որ մանկավարժների հավաստագրումը կատարվի երկփուլ՝ տեսական և գործնական, ինչպես նաև յուրաքանչյուր երեք տարին մեկ անցնեն պետականորեն հաստատված վերապատրաստում։

Արդյունք մանկավարժների որակն ու պրոֆեսիոնալիզմը բարձրանում է ամբողջ համակարգում։

Շնորհակալություն դիտարկման համար: Վերապատրաստումներն իրականացվում են: Իսկ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների հավաստագրում նախատեսված չէ:

14 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 4. Մոբիլ (շարժական) նախադպրոցական խմբերի ստեղծում

Նպատակ

փոքրաթիվ բնակչությամբ համայնքներում կրթական հասանելիության ապահովում։

Առաջարկ

ներդնել շարժական նախադպրոցական խմբերի կամ «նախադպրոցական ավտոբուսների» համակարգ՝ անբնակավայր գյուղերում ժամանակավոր խմբեր կազմակերպելու նպատակով։

Արդյունք

ավելանում է կրթության մատչելիությունը՝ առանց նոր շենքերի կառուցման անհրաժեշտության։

ՀՀ կառավարության 2021թ.  ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ» սահմանված է հաստատության մասնաճյուղի կարգավիճակը, ինչը  փոքրքթիվ բնակավայրերումվարչական ռեսուրսների խնայման  հնարավորություն է տալիս: Միևնույն ժամանակ՝ Կրթության զարգացման ռազմավարական ծրագրերում ամրագրված և իրականացվող մի շարք ծրագրերի միջոով բարձրացվում է մանկավարժական աշխատանքի գրավչությունը:

15 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 5. Էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի ներդրում

Նպատակ

պարզեցնել կառավարման և հաշվառման գործընթացները։

Առաջարկ ստեղծել էլեկտրոնային հարթակ, որտեղ կգրանցվեն երեխաները, խմբերը, անձնակազմը և որակավորման տվյալները։

Արդյունք նվազում է բյուրոկրատիան, արագանում որոշումների կայացումը։

Հայտնում եմ, որ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգն առկա է:

16 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 6. Սոցիալ–հոգեբանական ծառայությունների պարտադիր ներառում

Նպատակ

ապահովել երեխաների վաղ զարգացման և ներառական կրթության աջակցությունը։

Առաջարկ յուրաքանչյուր հաստատությունում պարտադիր ապահովել հոգեբանի կամ սոցիալական մանկավարժի առկայություն կամ նրանց պարբերական այցեր։

Արդյունք

բարելավվում է երեխաների հուզական զարգացումը և սոցիալական հարմարեցումը։

Դիտարկումը սույն նախագծին վերաբերելի չէ:

17 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 7. Մշակութային և բնապահպանական ուղղվածությամբ կրթական ծրագրեր

Նպատակ․ձևավորել երեխայի կապը համայնքի և բնության հետ։

Առաջարկ․հաստատել մոդելային ծրագրեր՝ «Իմ համայնքը», «Կանաչ անկյուն», «Բնությունն ու ես» թեմաներով՝ համայնքային ուսուցման տարրերով։

Արդյունք․ ամրապնդվում են մշակութային և բնապահպանական արժեքները վաղ տարիքից։

Դիտարկումը սույն նախագծին վերաբերելի չէ:

18 Նաիրուհի Մկրտչյան 11.11.2025 21:52:57

Առաջարկ 8. Տարատարիք խմբերի մեթոդական կարգավորում

Նպատակ․ապահովել տարատարիք խմբերի արդյունավետ աշխատանքը։

Առաջարկ․մշակել և հաստատել հատուկ մեթոդական ուղեցույց տարատարիք խմբերի ձևավորման, գործունեության և մանկավարժական մոտեցումների վերաբերյալ։

Արդյունք․բարձրանում է ուսուցման որակը և ապահովվում է տարիքային հավասար մասնակցություն։

Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:

19 Նաիրուհի Մկրտչյան 12.11.2025 21:24:39

Առաջարկվում է օրենքում ամրագրել անցումային փուլ (օրինակ՝ մինչև 2027 թ.), որի ընթացքում համայնքները կարող են աստիճանաբար ապահովել անհրաժեշտ պայմաններ 4 տարեկանների ընդունման համար՝ հաշվի առնելով շենքային և կադրային հնարավորությունները

Հաստատությունների ֆիզիկական պայմանների լավարկումը ներառված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզ, 300 դպրոց ծրագրում: 

20 Նաիրուհի Մկրտչյան 12.11.2025 21:24:39

Անվտանգության և սանիտարահիգիենիկ պայմանների հստակ նորմեր

Նախատեսել, որ մինչև 4 տարեկանների խմբերի համար սահմանվեն հատուկ նվազագույն նորմեր (սենյակի մակերես, կահավորում, դաստիարակ-երեխա հարաբերակցություն)՝ համաձայն նախարարության կողմից հաստատվող կարգի։

Նշված կարգավորումներն ամրագրված են նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերով և քաղաքաշինական համապատասխան նորմերով:

21 Նաիրուհի Մկրտչյան 12.11.2025 21:24:39

Փորձնական փուլ փոքր համայնքներում

Առաջարկել, որ մինչև օրենքի լիարժեք կիրարկումը իրականացվի փորձնական ծրագիր մի քանի համայնքներում՝ գնահատելու մոդելի արդյունավետությունը և անհրաժեշտ ռեսուրսները։

Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործում են տարատարիք խմբեր, որոնցում աշխատանքը կազմակերպվում է համապատասխան մեթոդական ցուցումերով:

22 Նաիրուհի Մկրտչյան 12.11.2025 21:24:39

Ծնողական մասնակցության ուժեղացում

Նախատեսել, որ 4 տարեկանների խմբերի ձևավորման դեպքում համայնքային մակարդակում գործեն ծնողական խորհրդատվական խմբեր՝ ապահովելու համար երեխայի հարմարավետ հարմարվողականություն և ընտանիք–հաստատություն համագործակցություն։

ՀՀ կառավարության 2021թ.  ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ» սահմանված են ծնողական խորհրդակցական մարմինների գործառույթները:

Երեխայի փափուկ հարմարվողականության փուլերն ու ընտանիք-հաստատություն համագործակցության եղանակները սահմանված են նախադպրոցական կրթական ծրագրերով:

23 Նաիրուհի Մկրտչյան 12.11.2025 21:24:39

Հավասար հնարավորությունների ապահովում բոլոր համայնքներում

Նշել, որ 4 տարեկանից ընդգրկվածության հնարավորությունը չպետք է կախված լինի միայն բնակավայրի բնակչության թվից․ պետությունը պետք է սուբսիդավորի այն համայնքները, որտեղ նոր խմբերի ձևավորումը ֆինանսապես ծանրաբեռնված է։

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ սահմանված են այն սոցիալական խմբերը, որոնց նախադպրոցական կրթությունն ապահովվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգմանն ու կառուցմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերում պետական ֆինանսավորման մասնաբաժինը հասցված է 70-90 %-ի: 

24 Անահիտ Ղազարյան 12.11.2025 12:43:25

Ծանոթանալով «Նախադպրոցական կրթության մասի» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին ՝ միանշանակ ողջունում եմ այդ նախագիծը և առաջարկում, որ այդ փոփոխությունների մեջ ներգրավվեն մշակութային ծրագրեր, լեզուների ներդրման և զարգացման դրույթներ: Կարևորում եմ նաև նախագծով առաջարկվող նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնելու մինչև 4 տարեկան:

Նախադպրոցական կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ մշակութային, լեզվական և հաղորդակցման կարողունակությունների ձևավորմանն ուղղված, սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով»:

25 Անահիտ Ղազարյան 12.11.2025 12:43:25

Առաջարկում եմ փոփոխել, արդիականացնել նախակրթարանների պետական ծրագրերը, որպեսզի պետական նախակրթարանները մրցունակ լինեն մասնավոր սեկտրի նախակրթարանների հետ: Այդպիսով կլուծվի նաև ՀՀ կառավարության կողմից 2030 թ.-ի համար դրված մանկապարտեզ հաճախելու նախադպրոցական տարիքի երեխաների 95% ընդգրկվածության ցուցանիշի ապահովմանը:

ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» պահանջներին համապատասխան նախադպրոցական վերանայված կրթական ծրագրերը ներկայում ներդրված են համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում և դպրոցահեն նախակրթարաններում: Ծրագրերը հասանելի են «Կրթության զարգացման և նորարարությունունների ազգային կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: