Հիշել նախագիծը

ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

………………. 2018 թվականի  N ………. - Ն 

ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------------

Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում     է.

  1. Սահմանել դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը՝ համաձայն Հավելվածի:
  2. Սահմանել, որ դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամների առավելագույն թիվը 12-ն է:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ   

2018 թ. ………………….                                                                                 Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Հավելված

 Հայաստանի Հանրապետության  կառավարության

 2018 թվականի

…………………-ի N ………..- Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույնկարգով կարգավորվում են «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների համաձայն փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
  3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կարգի պահանջներով:
  4. Հանձնաժողովի անդամների անհատական կազմը ձևավորելու և փոխոխելու վերաբերյալ առաջարկություն կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելու լիազորությունը վերապահվում է բացառապես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:
  5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցներ, սպառողների, պացիենտների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), տնտեսագետներ, դեղագետներ:
  6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից մեկը ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
  7. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետն է:
  8. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
  9. 8. Հանձնաժողովի անդամի անդամությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
  10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով Հանձնաժողովին կից ձևավորվում է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ռեֆերենտ երկների դեղերի շուկաներում ձևավորված մեծածախ (մանրածախ) գների «մաքրումը» ավելացված արժեքի հարկի տարբեր դրույքաչափերի ազդեցությունից՝ դրանց համադրելի դարձնելու համար:
  11. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
  12. Հանձնաժողովը, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա` իր իրավասության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները`

     1) Հաշվարկում (սահմանում) է պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղերի համար մեծածախ ռեֆերենտային գները՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգի պահանջների համաձայն: Մեծածախ ռեֆերենտային գները Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են փոխհատուցվող դեղերի ձեռք բերման պայմանագրերի սկզբնական (առավելագույն) գները (լոտերի առավելագույն գները)՝ հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում:

    2) Կազմում է եզրակացություն՝ փոխհատուցվող դեղերի համար հաշվարկված (սահմանված) մեծածախ ռեֆերենտային գների, ինչպես նաև փոխհատուցվող դեղերի հենակետային գների սահմանման վերաբերյալ, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

    4) Իրականացնում է փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի մեծածախ գների մշտադիտարկումը, համադրումը, վերլուծությունը ռեֆերենտ երկրների դեղերի շուկաներում և ռեֆերենտային գնի Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված արժեքի (չափի) նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածում) փոփոխություն արձանագրելու դեպքում կազմում է փոխհատուցվող դեղի մեծածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

 5) Քննարկում է ռեֆերենտ երկրներում Հայաստանի Հանրապետության  փոխհատուցվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերի մեծածախ գների Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված ռեֆերենտային գնի նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում) փոփոխություն արձանագրելու վերաբերյալ դեղերի մատակարարների կողմից ներկայացված հաղորդումները (փաստաթղթային հիմնավորումները) և դրանց հաստաստվելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է փոխհատուցվող դեղի մեծածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

     6) Հաշվարկում (սահմանում) է առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների միջոցող պացիենտներին հատկացվող փոխհատուցվող դեղերի համար մանրածախ ռեֆերենտային գները՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգի պահանջների համաձայն: Մանրածախ ռեֆերենտային գները  Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում դեղատների հետ կնքվելիք պայմանագրերով այդ դեղերի պետական փոխհատուցման սահմանային (առավելագույն) չափերը (ներառյալ` ԱԱՀ-ը):

      7) Կազմում է եզրակացություն՝ փոխհատուցվող դեղերի համար հաշվարկված (սահմանված) մանրածախ ռեֆերենտային գների վերաբերյալ, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

    8) Իրականացնում է առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների միջոցով պացիենտներին հատկացվող փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի մանրածախ գների մշտադիտարկումը, համադրումը, վերլուծությունը ռեֆերենտ երկրների դեղերի շուկաներում և ռեֆերենտային գնի Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված արժեքի (չափի) նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածում) փոփոխություն արձանագրելու դեպքում կազմում է փոխհատուցվող դեղի մանրածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

    9) Քննարկում է ռեֆերենտ երկրներում Հայաստանի Հանրապետության  փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի մանրածախ գների Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից նախկինում հաստատված մանրածախ ռեֆերենտային գնի նկատմամբ 5 տոկոսի չափով կայունացող (մեկ ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում) փոփոխություն արձանագրելու վերաբերյալ դեղատների կողմից ներկայացված հաղորդումները (փաստաթղթային հիմնավորումները) և դրանց հաստաստվելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է փոխհատուցվող դեղի մանրածախ ռեֆերենտային գնի փոփոխման վերաբերյալ նոր եզրակացություն, որը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  կառավարության հաստատմանը:

  1. Հանձնաժողովը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
  2. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների 2/3-ը:
  3. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում հանձնաժողովի նախագահի մոտ, եթե հանձնաժողովի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
  4. Հանձնաժողովի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
  5. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:
  6. Հանձնաժողովում հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական, հարկային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
  7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
  8. Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է`

1) հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ամիսը, տարին և վայրը,

2) հանձնաժողովի կազմը,

3) քննարկվող հարցի բովանդակությունը,

  1. Հանձնաժողովի նախագահը՝

1) Հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք:

2) Կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար:

3) Հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները:

4) Իրականացնում է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ և սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
  2. Հանձնաժողովի քարտուղարը`

1) Նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը:

2) Նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի մասին:

3) Նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին՝ գումարվող նիստից 3 օր առաջ:

4) Արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը:

5) Հետևում է հանձնաժողովի որոշումների կատարմանը և հանձնաժողովի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

6) Ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

7) Կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ:

8) Մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս իրավասությանը վերաբերող նյութերն ու տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ:

9) Կազմում է հանձնաժողովի եզրակացությունները:

    10) Վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

    11) Վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

   12) Հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

  1. Հանձնաժողովի անդամները`

    1) Մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին:

    2) Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում, նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
  2. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  3. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության  

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար                                                                                                                                                  Վ. Ստեփանյան

  • Քննարկվել է

    04.04.2018 - 20.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8300

Տպել