Հիշել նախագիծը

ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
    • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա հիմնախնդիրները

«Դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման կարգը, անդամների առավելագույն թիվը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և ի կատարումն ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 443-Ա որոշման hավելվածի 5-րդ կետի:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված դեղերի գնումների արդյունքում ձևավորված միավորի գները միմյանցից բավականին տարբերվում են, որի արդյունքում առաջանում է բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ծախս, ինչպես նաև տնտեսումների ցածր ցուցանիշ: Առաջացած խնդիրը կապված է բժշկական հաստատություններում գնումների բազային միավորի չգերազանցմամբ պայմանավորված ոչ մրցակցային գնումներով, նախահաշվային գների որոշման միասնական մոտեցման բացակայությամբ, ինչպես նաև դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի և համապատասխան գործիքակազմի բացակայությամբ:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առաջարկվող նախգծով նախատեսվում է սահմանել դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորումը և գործունեությունը, ինչպես նաև  նախատեսվում է հաստատել հանձնաժողովի անդամների առավելագույն թիվը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող տրամադրվող դեղերի փոխհատուցման միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծման նպատակով, աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` հանձնաժողովը հաշվարկում է պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղերի համար մեծածախ ռեֆերենտային գները, որը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են փոխհատուցվող դեղերի ձեռք բերման պայմանագրերի սկզբնական (առավելագույն) գները (լոտերի առավելագույն գները)՝ հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի փոխհատուցվող դեղերի մեծածախ ռեֆերենտային և հենակետային գները, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները, որի արդյունքում նախատեսվում  է պետական միջոցների ծախսի առավել արդյունավետ և վերահսկելի մակարդակ:

Միևնույն ժամանակ հանձնաժողովի գործունեությունը թափանցիկ և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական կառավարման մարմինների, սպառողների, պացիենտների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, դեղագետներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, պետական առողջապահական գործակալության և իրավաբանական վարչության կողմից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                                                                                        ԼԵՎՈՆ  ԱԼԹՈՒՆՅԱՆ  

  • Քննարկվել է

    04.04.2018 - 20.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8293

Տպել