Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մայիսի 21-Ի թիվ 809-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄԸ

 

   «      »____________2023 ԹՎԱԿԱՆ                                                       N ________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Քրեակատարողական հիմնարկ ընդունված կամ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման, ինչպես նաև հոգեկան առողջության ռիսկերի գնահատում:»:

2) Որոշմամբ հաստատված հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձին Կարանտինային բաժանմունք ընդունելու վերաբերյալ անհապաղ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետին:

Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք տեղաբաշխվում են ըստ խցերի: Կալանավորված անձանց ըստ խցերի տեղաբաշխման վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է առաջարկություն, քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նշված առաջարկության վերաբերյալ ներկայացվում է կարծիք, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համատեղելիության և հնարավոր թշնամական հարաբերությունների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո կալանավորված անձանց ըստ խցերի տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ հաշվի առնելով Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում կալանավորված անձի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը:

Կալանավորված անձինք ըստ խցերի տեղաբաշխվում և անջատ են պահվում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին համապատասխան՝ հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

Ըստ խցերի տեղաբաշխելիս՝ կալանավորված անձին տրամադրվում է անհատական քնելու տեղը:»:

3) Որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին Կարանտինային բաժանմունք ընդունելու մասին անհապաղ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետին:

Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալները տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների՝ ելնելով անվտանգային գոտու տեսակից: Դատապարտյալներին ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխման վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է առաջարկություն, քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից նշված առաջարկության վերաբերյալ ներկայացվում Է կարծիք, իսկ քրեակատարողական ծառայութան կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համատեղելիության և հնարավոր թշնամական հարաբերությունների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում և անջատ են պահվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը: Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո դատապարտյալի՝ ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ հաշվի առնելով Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալների վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը: Ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխելիս՝ դատապարտյալին տրամադրվում է անհատական քնելու տեղ:»:

4) Որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 194.1-րդ կետով.

«194.1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին մեկնումներ տրամադրելու վերաբերյալ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանը:»:

5) Որոշմամբ հաստատված հավելվածի 220-րդ կետում՝

ա. հանել «օպերատիվ կամ» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին առանձին պահելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման մասին իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանը:»:

  1. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                       

 

   

    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄԸ

 

   «      »____________2024 ԹՎԱԿԱՆԻ                                                  N ________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Հարկադիր կատարման ծառայության և քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու մասին» N 809-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 2-րդ սյունակում «Քրեակատարողական հիմնարկի պետ» բառերից առաջ լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ,» բառերը.

2) Որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 3-րդ սյունակում «Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ,» բառերը.

3) Որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 4-րդ սյունակում «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ,» բառերը.

4) Որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 5-րդ սյունակում՝

ա. «Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ,» բառերը.

բ. «Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի ավագ օպերլիազոր» բառերը.

5) Որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 6-րդ սյունակում «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին կարգի մասնագետ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի ավագ օպերլիազոր, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի  օպերիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի օպերլիազոր,» բառերը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Հարկադիր կատարման ծառայության և քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու մասին» N 809-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՕ-40-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-րդ մասը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՕ-160-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3.1-րդ մասը և «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) պրոբացիայի ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 3 հավելվածի»:

  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

______________-ի N ___-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 809-Ն որոշման

 

 

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

 

  1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝

 

 

Պաշտոնի անվանումը

Սկզբնական կոչումը

Պրոբացիայի ծառայության բաժնի պետ

արդարադատության մայոր

Պրոբացիայի ծառայության բաժնի պետի տեղակալ, Պրոբացիայի ծառայության գլխավոր ծառայող

արդարադատության կապիտան

Պրոբացիայի ծառայության ավագ ծառայող

արդարադատության ավագ լեյտենանտ

Պրոբացիայի ծառայության մասնագետ

արդարադատության լեյտենանտ

»:                         

  • Քննարկվել է

    22.12.2023 - 06.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1074

Տպել