Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.01.2024 - 27.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կսահմանվի Պրոբացիայի ծառայության պաշտոնների համապատասխանությունը պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության, քննչական մարմինների, հակակոռուպցիոն, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններին, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կոչումների համապատասխանությունը  պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերին։
0 781

Քննարկվել է 22.12.2023 - 06.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մայիսի 21-Ի թիվ 809-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքի համաձայն  քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կազմում ստեղծվել է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, որի ենթկայությամբ պետք է գործեն քրեակատարողական հիմնարկներում տեղակայված օպերատիվ ստորաբաժանումները՝ դուրս գալով քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությունից։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշումներում։
0 891

Քննարկվել է 24.11.2023 - 11.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի №911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Պետական պահպանության ծառայությունում սահմանված զինվորական կոչումներին և հանրային ծառայության առանձին տեսակով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը
0 788

Քննարկվել է 18.10.2023 - 02.11.2023

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք դասային աստիճաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար:««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բնականոն գործունեության համար: 
1 1189

Քննարկվել է 25.08.2022 - 09.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք կոչումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար:
1 2628

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.06.2022 - 29.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ “ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխությունը պայմանավորված են․դաշտի նույնականացմամբ,օրենքում առկա չափազանց ընդհանրական բնույթի սահմանումներովմիջազգային փորձի ուսումնասիրությամբ  
0 2594

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.06.2022 - 30.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ “ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխությունը պայմանավորված են․  դաշտի նույնականացմամբ,  օրենքում առկա չափազանց ընդհանրական բնույթի սահմանումներով միջազգային փորձի ուսումնասիրությամբ  
0 4343

Քննարկվել է 01.02.2022 - 17.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օրենսդրական հիմքերի հստակեցում: Մասնավորապես. կարևոր է ունենալ քննչական կոմիտեի վերաբերյալ կենսունակ իրավական ակտ, որը կարտահայտի Կոմիտեի առանձնահատկությունները և կնպաստի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին վերաբերող օրենսդրության կատարելագործմանը:
0 3641

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.09.2021 - 13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով:
1 5363