Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
51 Hak Aghabekyan 29.08.2023 12:57:59 Սոցիալական արդարություն չի լինի, քանի որ օրենքը բարենպաստ կլինի ֆինանսապես կայուն քաղաքացիների համար, իսկ միջին խավի համար օրենքը ուղակի չի գործի և կխախտվի քաղաքացու սահմանադրական իրավունքը, այն է սոցյալական հավասարությունը։
52 Ռոբերտ Ազրոյան 30.08.2023 07:51:10 Խնդրում եմ հաշվի առնել, որ Վրաստանում ապրում են նաև ՀՀ քաղաքացիներ, աշխատանքի բերումով, և տարվա ընթացքում` կարճաժամկետ (մի քանի օրով) այցելում են Հայրենիք իրենց սեփական ավտոմեքենայով, և չունեն 5֊10 միլիոն որ դեպոզիտային հաշվին փոխանցել։ Սահմանեք իրենց համար կարճաժամկետ օրաքանակ։
53 Hayk Gevoyan 30.08.2023 16:02:32 նախագծի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները իրենց վերոհիշյալ մեքենաները կվաճառեն Վրաստանում, կգան Հայաստան և այդ նույն գումարով կգնեն LADA կամ OPEL մակնիշի ավտոմեքենա, որոնք, որպես կանոն, վարորդից ավելի տարիքով են: Ուստիև կավելանան վթարները՝ քանի որ նշված ավտոմեքենաները չունեն անվտանգության այն երաշխիքները, որոնք ունեին համարժեք, բայց Վրաստանի հաշվառում ունեցող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները: Այս մեքենաները ավելի հաճախ կփչանան ճանապարհի երթևեկելի մասերում, կստեղծեն վթարային իրավիճակներ, խցանումներ
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: